29.2 C
Yerevan

Մեղրիի Բանա­լին Երև­ա­նի Ձեռքում Է

Թուրքիան սա չի կարո­ղա­նա­լու իրա­կա­նացնել, որովհետև չունի երկաթգծի հատվա­ծը։  Կրկնում եմ, երբ այս նախագծի մասին Էրդո­ղա­նին հարց տվե­ցին, նա համա­ռո­րեն չպա­տասխա­նեց, ինչպես ասում են՝ «խոսքը կտուրը գցեց», բայց ինչ-որ բան կա, որ թուրքե­րը դրա հետև­ում կանգնած են»։

Ռուբեն Սաֆրաստյան 

«Թուրքիան Նախիջև­ան տանող երկաթգծի կառուցումը պետք է ավարտի 2029 թվա­կա­նին. Հայաստա­նը պետք է «Մեղրիի դարպա­սի» բանա­լին իր ձեռքում պինդ պահի». Ռուբեն Սաֆրաստյան 

Ինչպես գրում է թուրքա­կան  «Անա­դո­լու» գործա­կա­լությունը, Թուրքիա­յի կառա­վա­րությունը միջազգա­յին ֆինանսա­կան հաստա­տություննե­րից բազմա­մի­լիարդ դոլա­րի վարկ է ստա­ցել՝ միա­նա­լու «Զանգե­զուր միջանցքի» երթուղուն։

Ավե­լի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Թուրքիա­յի ֆինանսնե­րի նախա­րա­րության և գանձա­պե­տա­րա­նի, ինչպես նաև ճապո­նա­կան MUFG Bank բանկի գլխա­վո­րած վարկա­տունե­րի խմբի միջև ստո­րագրված համա­ձայնագրի համա­ձայն՝ Անկա­րա­յին հատկացվել է 2.4 միլիարդ եվրո՝ դեպի Նախիջև­ան տանող երկա­թուղա­յին գծի կառուցման համար։

Վարկը կտրա­մադրվի Շվե­դիա­յի արտա­հանման վարկա­յին գործա­կա­լության՝ EKN‑ի, Ավստրիա­յի OeKB բանկի և Իսլա­մա­կան զարգացման բանկի ներքո գտնվող ներդրումնե­րի և արտա­հանման վարկե­րի ապա­հո­վագրության իսլա­մա­կան կորպո­րա­ցիա­յի երաշխիքնե­րով։

ԳԱԱ Արև­ե­լա­գի­տության ինստի­տուտի նախկին տնօ­րեն, ակա­դե­մի­կոս, թուրքա­գետ Ռուբեն Սաֆրաստյա­նի խոսքով՝ Թուրքիա­յին տրվող այդ գումա­րը՝ 2,4 մլրդ դոլա­րը, անհրա­ժեշտ է, որպեսզի կառուցի երկաթգծի այն հատվա­ծը, որը պետք է կապի Թուրքիա­յի երկաթգծե­րի համա­կարգը Նախիջև­ա­նի հետ։

«Ըստ Թուրքիա­յի տրանսպորտի նախա­րա­րի հարցազրույցնե­րի, այդ շինա­րա­րությունը պետք է ավարտվի 2029 թվա­կա­նին, այնպես որ, սա է նրանց ծրա­գի­րը։ Չեմ կարող ասել՝ կհասցնե՞ն, թե՞ ոչ»,- 168.amի հետ զրույցում նշեց Ռուբեն Սաֆրաստյա­նը։

Աղբյուրը՝ 168.amի 

https://168.am/2025/07/24/2250830.html?fbclid=IwY2xjawLxfZJleHRuA2FlbQIxMQABHtGcYWGeQW1dT7LdUKBITlBH8ZG1u9yegnPAD-zj5ZUFDOrWoNN6g2edeg8N_aem_XXO6IotCk_d2ZNgBYlMJnA

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ