29.2 C
Yerevan

Բաքուն Փորձե­լու Է Խանգա­րել

Մենք տնտե­սա­կան և ենթա­կա­ռուցվածքա­յին շրջա­փակման մեջ ենք արդեն ավե­լի քան 30 տարի, եթե Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րը չկարգա­վորվեն ու փաստա­թուղթ չլի­նի, այդ շրջա­փա­կումը շարունակվե­լու է։

Արմեն Պետրոսյան

«ԱՄՆ‑ի առա­ջարկի մասին հստակ տեղե­կատվություն որպես այդպի­սին չկա, բայց որքա­նով ես եմ տեղե­կացված՝ դեռևս բանակցություններն ընթա­նում են, այսինքն՝ այնպես չէ, որ հնչել է առա­ջարկ, այն քննարկվել է, մերժվել է և գործընթա­ցը վերջա­ցել է»,-Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսա­կետ հայտնեց արև­ե­լա­գետ Արմեն Պետրոսյա­նը։

Պետրոսյա­նի խոսքով՝ ակնհայտ է, որ ԱՄՆ‑ն ունի որո­շա­կի հետաքրքրություն մեր տարա­ծաշրջա­նում կապուղի­նե­րի ապաշրջա­փակման թեմա­յի հետ կապված․ «Թեպետ հայկա­կան կողմից նշվեց, որ ՀՀ‑ն մերժել է ներկա­յացված առա­ջարկը, բայց կարծում եմ, որ այդ մերժման պատճառնե­րից մեկն էլ թերևս Ադրբե­ջա­նի  կողմից շարունակվող միջանցքա­յին տրա­մա­բա­նությամբ ակնկա­լիքներն են, որոնք անընդունե­լի են Հայաստա­նի համար և քանի որ գործընթա­ցը եռա­կողմ է, չի բացառվում, որ ԱՄՆ‑ի ներկա­յացրած նախա­գի­ծը պարունա­կում է նաև որո­շա­կի ադրբե­ջա­նա­կան կողմի ակնկալվող դիտանկյուններ և սա է պատճա­ռը, որ հայկա­կան կողմն այս պահին չի ընդունել ներկա­յացված առա­ջարկը։ Կարծում եմ՝ հնա­րա­վոր կլի­նի սպա­սել ամե­րիկյան կողմից նոր առա­ջարկնե­րի, որոնք դարձյալ թե՛ Հայաստա­նի, թե՛ Ադրբե­ջա­նի հետ հավելյալ քննարկումնե­րի արդյունքում գուցե ավե­լի ընդունե­լի լինեն»։ 

Արմեն Պետրոսյանն առանձնացրեց մեկ կարև­որ հանգա­մանք․ «Կարև­որ հանգա­մանք է Ադրբե­ջա­նի հակվա­ծությունը՝ որևէ կերպ թույլ չտալ  երրորդ և հատկա­պես արևմտյան դերա­կա­տա­րի ներգրավվա­ծություն այս ողջ գործընթա­ցում, որովհետև ակնհայտ է, որ ադրբե­ջա­նա­կան կողմը ցանկա­նում է ճանա­պարհը հենց միջանցքա­յին տրա­մա­բա­նությամբ։ Քանի դեռ աշխարհա­քա­ղա­քա­կան և տարա­ծաշրջա­նա­յին իրա­վի­ճա­կը հնա­րա­վո­րություն տալիս է Ադրբե­ջա­նին, նա փորձե­լու է պնդել հենց միջանցքա­յին տրա­մա­բա­նությամբ լուծումը»։

Անդրա­դառնա­լով ՌԴ ԱԳՆ պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչ Մարիա Զախա­րո­վա­յի այն հայտա­րա­րությա­նը, թե ՌԴ‑ն տեսնում է ԱՄՆ‑ի փորձե­րը՝ միջամտե­լու տարա­ծաշրջա­նում տրանսպորտա­յին շրջա­փակման վերացման գործընթա­ցին՝ Պետրոսյա­նը նշեց․ «Ռուսա­կան ներգրավվա­ծությունը 2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րության հիման վրա է, այնտեղ այդ ներգրավվա­ծությունը որո­շա­կի անվտանգա­յին գործա­ռույթներ ապա­հո­վե­լու համա­տեքստում է, իսկ ԱՄՆ‑ի պարա­գա­յում, որքա­նով առկա է հասա­նե­լի տեղե­կատվություն՝ ավե­լի բիզնես համա­տեքստում է։ Բովանդա­կա­յին տարբե­րություն միանշա­նակ առկա է, իսկ Զախա­րո­վա­յի հայտա­րա­րություննե­րը ևս տրա­մա­բա­նա­կան են, որովհետև այս աշխարհա­քա­ղա­քա­կան մրցակցության համա­տեքստում փաստա­ցի Ռուսաստա­նը կորցնում է հերթա­կան խաղա­թուղթը, որը նրան հնա­րա­վո­րություն էր տալիս Հարա­վա­յին Կովկա­սում որո­շա­կի ազդե­ցություն ունե­նալ, ընդ որում ոչ միայն Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի, այլ նաև Իրա­նի և Թուրքիա­յի վրա։ Քանի որ ակա­նա­տես ենք, որ Ադրբե­ջա­նը վերջին շրջա­նում՝ նաև հաշվի առնե­լով ՌԴ‑ի հետ հարա­բե­րություննե­րում առա­ջա­ցած խնդիրնե­րը, այլևս չի խոսում նոյեմբե­րի 9‑ով ապաշրջա­փակման մասին, հիմա ՌԴ‑ն ունի որո­շա­կի բարդություններ»։

Արմեն Պետրոսյա­նը նաև նկա­տեց, որ այս պահին Ադրբե­ջա­նը փորձում է բոլոր հնա­րա­վոր գործի­քա­կազմով ճնշում գործադրել, որպեսզի Հայաստա­նը շտա­պի և գնա պայմա­նա­վորվա­ծության Ադրբե­ջա­նի հետ․ «Մենք տնտե­սա­կան և ենթա­կա­ռուցվածքա­յին շրջա­փակման մեջ ենք արդեն ավե­լի քան 30 տարի, եթե Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րը չկարգա­վորվեն ու փաստա­թուղթ չլի­նի, այդ շրջա­փա­կումը շարունակվե­լու է։ Ինչ վերա­բե­րում է Ալիևի քաղա­քա­կան մեկուսացման մասին հայտա­րա­րությա­նը, ապա Ադրբե­ջա­նը փորձե­լու է օգատգործել այս համա­ձայնության չկա­յա­ցումը՝ ներկա­յացնե­լով որպես ՀՀ‑ի կողմից ապա­կա­ռուցո­ղա­կան մոտե­ցում։ ԱՄՆ‑ի հետ քննարկումնե­րի ընթացքում բնա­կա­նա­բար իրենք հենց Հայաստա­նի դիրքո­րո­շումն են ներկա­յացնե­լու որպես այս ծրագրի տապալման հիմնա­կան պատճառ, այլ ոչ թե իրենց մաքսի­մա­լիստա­կան պահանջնե­րը։ Ադրբե­ջա­նը փորձե­լու  է ցանկա­ցած կառուցո­ղա­կան առա­ջարկ իր նոր պահանջնե­րով արգե­լա­փա­կել»։

Աննա Բզնունի

Աղբյուրը՝zarkerak.am https://zarkerak.am/show/133824

Առնչվող Հոդվածներ