29.2 C
Yerevan

Երկի­րը Դարձրել Էին Գողա­պե­տություն

Պուտինն է ստի­պում: Եկե­ղե­ցա­կաննե­րով փորձե­ցին ինչ-որ բան անել, չստացվեց, Քոչարյա­նը ոչինչ չի կարող անել, հիմա միլիարդա­տի­րոջն են ուղարկում, բայց մենք այդ միլիարդնե­րին կուլ գնա­ցող չենք. ինչքան էլ գումար ունե­նա Սամվել Կարա­պետյա­նը, Հայաստա­նը չի կարող դարձնել Բելա­ռուս, հետև­ա­բար Սամվել Կարա­պետյա­նը շանս չունի, պարզա­պես իր կաշին է փրկում:

Վիգեն Ավե­տիս

«Հայկա­կան ժամանակ»-ը իտա­լա­հայ քանդա­կա­գործ Վիգեն Ավե­տի­սի հետ զրուցել է ներքա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րի շուրջ, որը ներկա­յացնում ենք՝ ստորև.

— Պարո՛ն Ավե­տիս, ներքա­ղա­քա­կան կյանքը վերջին շրջա­նում փոթորկված է․ Եկե­ղե­ցու վերնա­խա­վի շուրջ ստեղծված իրա­վի­ճա­կը, ըստ իրա­վա­պահնե­րի, ահա­բեկչության նախա­պատրաստության կանխումը, այդ շրջա­նա­կում հոգև­ո­րա­կաննե­րի կալա­նա­վո­րումնե­րը, միլիարդա­տեր Սամվել Կարա­պետյա­նի կալա­նա­վո­րումը, իշխա­նության ընդդի­մա­խոսներն էլ ամե­նօրյա ռեժի­մով «տարածքներ («միջանցք») հանձնե­լու» մասին են գուժում: Հետևո՞ւմ եք այս ամե­նին: Ի՞նչ եզրա­հանգումներ ունեք:

— Նախ՝ ամբողջ աշխարհն է անհանգիստ. աշխարհա­քա­ղա­քա­կան ճշտումներ են կատարվում, ամեն տեղ շատ լարված է և՛ քաղա­քա­կան, և՛ տնտե­սա­կան առումով. Թրամփը խառնեց բոլո­րի խաղա­քարտերն իր էգո­ցենտրիկ գործունեությամբ, այժմ փորձում են շտկել որոշ բաներ․ կհա­ջողվի՞, թե՞ չէ, ժամա­նա­կը ցույց կտա։

Իսկ ինչ վերա­բե­րում է Հայաստա­նին, ՀՀ‑ն հրա­շա­լի իրա­վի­ճա­կում է՝ համե­մա­տած մյուս պետություննե­րի հետ, ուղղա­կի մեզ պետք է ժամա­նակ՝ կարգուկա­նոն սահմա­նե­լու համար, քանի որ անկա­խությունից սկսած՝ մեր պետությունը դարձրել էին գողա­պե­տություն. գողա­նում, թալա­նում, տանում էին դուրս, հիմա այդ թալանչի­նե­րի ձեռքե­րը կտրվել են, հեռացվել են նրանք դաշտից. հոգե­վարքի մեջ են։ Դա բնա­կան երև­ույթ է: Պետք էր բանտարկել բոլոր հանցա­գործնե­րին, բայց նրանք այնքան շատ են, որ մենք բանտե­րում այդքան տեղ էլ չունենք, հետև­ա­բար երկրորդ լուծումը, որ վարչա­պե­տը շարժվում է այդ ճանա­պարհով, այդ մարդկանց օրի­նա­կան դաշտ բերելն ու պետություն կառուցելն է: Մենք վերջա­պես պետություն ենք կառուցում, և փառք ու պատիվ մեր Կառա­վա­րությա­նը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյա­նի:

— Կա մի այսպի­սի մոտե­ցում․ ով ձերբա­կալվում կամ կալա­նա­վորվում է, ընդդի­մությունը սկսում է պնդել, որ նրանք քաղա­քա­կան բանտարկյալներ են, վառ օրի­նակ են Վազգեն (Բագրատ) Գալստանյա­նը, Գևորգ (Միքա­յել) Աջա­պահյա­նը, միլիարդա­տեր Սամվել Կարա­պետյա­նը և այլք: Ռուսա­կան կողմը ևս Կարա­պետյա­նի կալա­նա­վորման համար տրտնջում է:

— Ռուսաստանն այդպես է խոսում, որովհետև նրանց միջո­ցով պատրաստում էին պետա­կան հեղաշրջում իրա­կա­նացնել Հայաստա­նում: Հուսով եմ՝ դատա­րա­նը կքննի գործը, և նրանք կդա­տա­պարտվեն 25 տարի ազա­տազրկման, որովհետև մեր պետության դեմ հեղաշրջման փորձ էր ծրագրվել ահա­բեկչության միջո­ցով։ Եթե Ռուսաստա­նում նման մի բան լիներ, վաղուց բոլո­րին գնդա­կա­հա­րել էին: Այնպես որ թող այդ ռուս քաղա­քա­կան գործիչնե­րը հանգիստ նստեն տեղնե­րը և չուղարկեն իրենց սամվելկա­րա­պետյաննե­րին այստեղ հեղաշրջում անե­լու. ՀՀ‑ն պետություն է և պարտա­վոր է պաշտպա­նել իր քաղա­քա­ցի­նե­րին, պետա­կա­նությունը։

— Իսկ տեղյա՞կ եք, որ Սամվել Կարա­պետյա­նը նոր քաղա­քա­կան ուժ է ստեղծում: Ըստ Ձեզ՝ ինքնակա՞մ է այս որո­շումը կայացրել, թե՞ պարտադրանք կա, և նրա շանսե­րը քաղա­քա­կա­նության մեջ հաջո­ղե­լու առումով որքա՞ն եք գնա­հա­տում:

— Իհարկե նրան պետք չէ, Պուտինն է ստի­պում: Եկե­ղե­ցա­կաննե­րով փորձե­ցին ինչ-որ բան անել, չստացվեց, Քոչարյա­նը ոչինչ չի կարող անել, հիմա միլիարդա­տի­րոջն են ուղարկում, բայց մենք այդ միլիարդնե­րին կուլ գնա­ցող չենք. ինչքան էլ գումար ունե­նա Սամվել Կարա­պետյա­նը, Հայաստա­նը չի կարող դարձնել Բելա­ռուս, հետև­ա­բար Սամվել Կարա­պետյա­նը շանս չունի, պարզա­պես իր կաշին է փրկում:

— Իսկ ինչո՞ւ եք համոզված, որ նա չի հաջո­ղի:

— Օտա­րերկրյա գործա­կա­լը որքան էլ հարուստ լինի, եթե վտանգ է ներկա­յացնում պետության համար և սպառնա­լիքներ է հնչեցնում, վտարվում է։ Ես էլ լինեմ՝ կվտա­րեն, չեն ասի՝ Վիգե­նը քանդա­կա­գործ է, Տաշիր Սամոն՝ միլիարդա­տեր։ ՌԴ‑ն իրեն կդա­տի, ինչպես շատ հարուստներ են 10-րդ հարկից պատա­հա­բար ներքև ընկնում, իրեն էլ կգցեն՝ հանձնա­րա­րա­կաննե­րը ձախո­ղե­լու համար:

— Այսինքն՝ Կարա­պետյա­նը թանկ գի՞ն կարող է վճա­րել:

— Այո՛, ինչպես Ռուբեն Վարդանյա­նը։ Նա Պուտի­նի համար ոսկե խաղա­քարտ էր, բայց եկավ ու իր միլիարդնե­րով ոչինչ չկա­րո­ղա­ցավ անել ՀՀ-ում, Արցա­խում, և Պուտի­նը նրան հանձնեց թշնա­մուն, ասաց՝ վերցրեք, փողերն էլ ձեզ լինի: Երևի նույն վիճա­կին կհասնի Սամվել Կարա­պետյա­նը, քանի որ, վստահ եմ, ՀՀ-ում ոչ մի արդյունքի չի հասնե­լու, և նրա միլիարդնե­րը Պուտի­նը ձեռքից վերցնե­լու է:

— Սամվել Կարա­պետյա­նը աջ ու ձախ դատի է տալիս իշխող ուժի անդամնե­րին, հասա­րա­կա­կան և քաղա­քա­կան գործիչնե­րին, քաղա­քա­գետնե­րին, անգամ ՀՀ կառա­վա­րությա­նը:

— Ինձ համար նույնիսկ վիրա­վո­րա­կան է, որ Մոսկվա­յում հարստա­ցած հայը իրեն թույլ է տալիս մեր պետությա­նը դատի տալ, ստացվում է՝ դուրս է եկել իմ պետության դեմ։ Ինքը հիմա իմ անձնա­կան թշնա­մին է, ինքը խոպանչի է, որ գնա­ցել է խոպան, ու ԿԿԲ կոչվա­ծը իրեն թույլ է տվել գումարներ աշխա­տել, այդ փողերն էլ իրե­նը չեն, ԿԿԲ‑ի փողերն են։ ՌԴ-ում դու չես կարող հարստա­նալ, եթե չունես ԿԿԲ‑ի տանի­քը:

— Պարո՛ն Ավե­տիս, եթե Սամվել Կարա­պետյա­նի դեպքում ըմբռնե­լի է, որ փորձում է մտնել քաղա­քա­կա­նություն, կամ ինչպես իրենք են հայտա­րա­րում, «իրենց ձևե­րով» հարցեր լուծել, ապա Գարե­գին Բ‑ն ի՞նչ շահագրգռվա­ծություն ունի միա­նալ այս շրջա­նա­կին։

— Նախ էդ «մեր ձևով» արտա­հայտությունը իտա­լա­կան մաֆիա­յի նշա­նա­բանն է՝ «Cosa Nostra», ինչը նշա­նա­կում է «մեր ձևով», եթե այնտեղ մեկը դա ասի, միանգա­մից կբանտարկվի, որովհետև դա ուղիղ կապ ունի հանցա­վոր աշխարհի՝ մաֆիա­յի հետ․ Իտա­լիա­յում ոչ ոք իրա­վունք չունի նման արտա­հայտություն անել:

Ինչ վերա­բե­րում է կաթո­ղի­կո­սին, ես դա վաղուց գիտեի, հիմա պետությունը որո­շել է մաքրել ԿԿԲ-ական ազդե­ցությունը Հայաստա­նում, որի ցանցը արդեն 70 տարի է՝ եկե­ղե­ցա­կաննե­րի միջո­ցով Է գործում, որը ղեկա­վա­րում է կաթո­ղի­կո­սը։ Գարե­գին կաթո­ղի­կո­սը ԿԿԲ-ական ամե­նա­բարձր ուսա­դիրներն ունի, այսինքն՝ նույն Կրեմլն է։ Հենց կաթո­ղի­կոսն էր կազմա­կերպել հայտնի շարժումը սառեցված Բագրա­տով, այսինքն՝ նա ձեռնարկել էր հեղաշրջում, իսկ եթե Բագրա­տը ահա­բեկչության կազմա­կերպիչ Է, հետև­ա­բար կաթո­ղի­կո­սը առա­ջինն է, որին ինքը ենթարկվում է, նա նրա աշխա­տողն է, իսկ մենք շատ լավ գիտենք, որ կաթո­ղի­կո­սը կանգնած է Քոչարյա­նի կողքին, վերջերս էլ Լևոն Տեր-Պետրոսյա­նին է օգնության կանչում, էդ մի ամբողջ ԿԿԲ-ական խուրձ է, որը պետք է քանդվի։ Ես լինեի՝ Լևոն Տեր-Պետրոսյա­նին էլ կձերբա­կա­լեի, որովհետև ինքը հանդես է գալիս մեր պետության դեմ․ նա առա­ջի­նը պիտի լիներ, որ դատա­պարտեր ահա­բեկչությունը, ոչ թե միա­նա նրանց․ սա խայտա­ռա­կություն է, ամո՛թ առա­ջին նախա­գա­հին, որ փչացրեց վերջին հարգանքը։

— Տևա­կան ժամա­նակ է՝ վարչա­պե­տը պահանջում է, որ Գարե­գին Բ‑ն հրա­ժա­րա­կան տա և դուրս գա վեհա­րա­նից, որովհետև խախտել է կուսակրո­նության ուխտը և զավակ ունի, բայց կարծես տեղի չի տալիս նա: Դուք ի՞նչ եք կարծում:

— Կաթո­ղի­կո­սը սկսեց պայքա­րել մեր պետության դեմ, և պետությունը հասկա­ցավ, որ այս մարդն իրոք վտանգ է ներկա­յացնում հայկա­կան պետա­կա­նության համար։ Երկրորդը՝ կաթո­ղի­կո­սը «Հոկտեմբե­րի 27»-ին նշա­նակվեց, այդ օրը գնդա­կա­հարվե­ցին մեր քաղա­քա­կան գործիչնե­րը, և ՀՀ‑ն երկու հոգով գրա­վե­ցին՝ Ռոբերտ Քոչարյա­նը և կաթո­ղի­կո­սը, նույն օրը հոգև­որ և աշխարհիկ իշխա­նությունն անցավ Մոսկվա­յին, և նրանք պարտա­կա­նություններ ունեն. երբ քեզ տալիս են իշխա­նություն, դու պարտա­վորվա­ծություններ ես ունե­նում։

Այո՛, ես կողմ եմ, որ Կտրիճ Ներսիսյա­նը ազա­տի մեզ իր ներկա­յությունից, որովհետև եկե­ղե­ցին գրավված է․ ինչպես Սարգսյանն ու Քոչարյանն էին ՀՀ‑ն դարձրել սեփա­կա­նություն, այնպես էլ Կտրիճն է եկե­ղե­ցին դարձրել իր սեփա­կա­նությունն իր եղբո­րով, հարա­զատնե­րով, որոնք ծրագրում են պետա­կան հեղաշրջում և ահա­բեկչություն։

Աղբյուրը՝ medianews.site https://medianews.site/574155/?fbclid=IwY2xjawLyPeFleHRuA2FlbQIxMQABHjSp4rW73qFPEKgBgqfmt4sb8jvW2LXG7XqKj7Lqx1NHHdLHHoTnzQpJf_4V_aem_p2HC7fkZLj_XwRycBtJeIQ

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ