29.2 C
Yerevan

Պուտինն Ընդդեմ Ռուսաստա­նի

Ակնհայտ է մի բան, որ Թրամփն ինչքան էլ մեղմ է Պուտի­նի հանդեպ, բայց ենթադրում եմ՝ ՌԴ‑ի կողմից եղած քաղա­քա­կա­նությունում նկա­տել է ԱՄՆ‑ի ազգա­յին շահե­րին վնա­սող վտանգը և ժամկետնե­րը կրճա­տել է: Ռուսաստա­նի համար ԱՄՆ‑ն շատ ավե­լի վատ բան է արել, քան այդ օրե­րի կրճա­տումը: Վենե­սուե­լան պատժա­մի­ջոցնե­րի տակ էր, ասում են՝ երեկ Վենե­սուե­լա­յից նավթի արդյունա­հանման արգելքնե­րը վերացրել են և ամե­րիկյան ընկե­րություններն իրա­վունք են ստա­ցել նավթ արդյունա­հա­նել, սա իրա­կան աղետ է Ռուսաստա­նի համար: Պարզ է, որ ՌԴ‑ն ուրիշ ոչինչ չունի, քան գազի, նավթի միջո­ցով պատե­րազմի գնացքը սնուցե­լը։

Լևոն Շիրինյան

«Պատե­րազմը կշա­րունակվի, դա անկասկած է, քանի կլի­նի Պուտի­նի ռեժի­մը: Թրամփը հույս ունի, թե ագրե­սո­րին կարող է կարգի հրա­վի­րել, թե դա էլ քանի տոկո­սով է անկեղծ՝ դժվար է ասել, որովհետև նա նաև տնտե­սա­կան պայքար է մղում Եվրո­պա­յի դեմ և փորձում է Չինաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրա­դառնա­լով Դոնալդ Թրամփի այն հայտա­րա­րությա­նը, թե շատ հիասթափված է Պուտի­նից և կրճա­տում է Ուկրաի­նա­յի հակա­մարտությունը կարգա­վո­րե­լու համար վերջնա­գիր ներկա­յացնե­լու վերջնա­ժամկե­տը՝ 50 օրվա փոխա­րեն տալով 10–12 օր՝ ասաց «Քրիստո­նեա-ժողովրդա­վա­րա­կան» կուսակցության նախա­գահ, քաղա­քա­գետ Լևոն Շիրինյա­նը:

Ըստ Շիրինյա­նի՝ ժամկետներ դնե­լը քաղա­քա­կա­նության մեջ հայտնի սկզբունք է. «Ակնհայտ է մի բան, որ Թրամփն ինչքան էլ մեղմ է Պուտի­նի հանդեպ, բայց ենթադրում եմ՝ ՌԴ‑ի կողմից եղած քաղա­քա­կա­նությունում նկա­տել է ԱՄՆ‑ի ազգա­յին շահե­րին վնա­սող վտանգը և ժամկետնե­րը կրճա­տել է: Ռուսաստա­նի համար ԱՄՆ‑ն շատ ավե­լի վատ բան է արել, քան այդ օրե­րի կրճա­տումը: Վենե­սուե­լան պատժա­մի­ջոցնե­րի տակ էր, ասում են՝ երեկ Վենե­սուե­լա­յից նավթի արդյունա­հանման արգելքնե­րը վերացրել են և ամե­րիկյան ընկե­րություններն իրա­վունք են ստա­ցել նավթ արդյունա­հա­նել, սա իրա­կան աղետ է Ռուսաստա­նի համար: Պարզ է, որ ՌԴ‑ն ուրիշ ոչինչ չունի, քան գազի, նավթի միջո­ցով պատե­րազմի գնացքը սնուցե­լը»:

Մեր այն հարցին, թե իր պահանջի չկա­տարման պարա­գա­յում արդյոք ԱՄՆ‑ն կդի­մի պատժա­մի­ջոցնե­րի՝ Շիրինյա­նը նշեց. «Իհարկե, սպա­սե­լի է, որ ԱՄՆ‑ի կողմից պատժա­մի­ջոցներ կլի­նեն, սակայն պատժա­մի­ջոցնե­րը հակա­ռա­կորդին ոչնչացնե­լու նպա­տակ չունեն, սովո­րա­բար պատժա­մի­ջոցնե­րով կարգա­վո­րում են դիմա­ցի­նի հետ հարա­բե­րություննե­րը: Ռուսաստա­նը վերածվել է Չինաստա­նի բացարձակ վասա­լի: Պուտի­նը սկսել է պատե­րազմ՝ սխալ հաշվարկի վրա, Ռուսաստա­նի ողբերգությունն ու ոչնչացման կուրսը սկսվել է մեր 44-օրյա պատե­րազմից, հետո Պուտի­նը նույն հաջո­ղությունը, ինչն Ալիևի համար ապա­հո­վեց, ուզեց ունե­նալ Ուկրաի­նա­յում և ընկավ անդունդը, հիմա թե ինչպես են դուրս գալու՝ հասկա­նա­լի չէ:  Քանի որ անընդհատ թուլա­նում են, անընդհատ խնդրի առաջ են՝ Չինաստանն էլ կառա­վա­րում է և ենթարկում է իրեն: ՌԴ-ին կսեղմեն պատին այնքան, որ նա շնչա­հեղձ լինի, բայց չեն թողնի մահա­նա»:

Շիրինյա­նի խոսքով՝ Պուտինն այլ տարբե­րակ չունի, քան պատե­րազմը շարունա­կել. «Նա իր ամբողջ ռեսուրսը քայքայված վիճա­կով տրա­մադրել է պատե­րազմին, նա հարբե­ցող ընտա­նի­քի այն հորն է նման, որ տնտե­սած գումա­րը գնա­ցել մսխել է խմե­լու վրա և ինչ-որ կերպ ընտա­նի­քի հարցե­րը պետք է կարգա­վո­րի և չի ուզում սթա­փա­նալ, որովհետև «օյաղ» վիճա­կում վատ կզգա իրեն: Նրանք պետք է փորձեն Արևմուտքից շանտա­ժի միջո­ցով  զիջումներ պոկել, շանտաժն էլ միջուկա­յին զենքն է, բայց ես չեմ հավա­տում միջուկա­յին պատե­րազմին, դա չի լինե­լու: Արևմուտքում մարդիկ տեսնում են, թե նա ինչքան վտանգա­վոր մարդ է, որովհետև անընդհատ խաբում է, պայմա­նա­վորվում ու չի անում: Պուտինն իր հասուն գիտակցա­կան կյանքն անցկացրել է Գերմա­նիա­յում և ակնհայտո­րեն կրթվել ու դաստիա­րակվել է Հիտլե­րից: Թրամփի կերպարն էլ դասա­կան քաղա­քա­կան գործչի կերպար չէ, բայց նա այնքան վտանգա­վոր չի, ինչքան Պուտի­նը, որովհետև ամե­րիկյան համա­կարգը դասա­կան, պետա­կան մշակված համա­կարգ է, Պուտի­նի­նը ֆաշիստա­կան ռեժիմն է»:

Անդրա­դառնա­լով նաև Սատմբուլում կողմե­րի միջև անցկացվող բանակցություննե­րին՝ Լևոն Շիրինյանն ընդգծեց. «Անպտուղ հանդի­պումներ են, ուկրաի­նա­ցի­նե­րը չհանդի­պե­լու տարբե­րակ չունեն, որովհետև գերի­ներ ունեն, Ուկրաի­նան նորմալ պետություն է, չի կարող թողնել իր գերի­նե­րին, սակայն անցկացվող բանակցություննե­րը բացի գերի­նե­րի փոխա­նա­կումից ուրիշ ոչինչ չեն տալիս: Եթե Եվրո­պան ու Արևմուտքը եզրա­կա­ցություններ չանեն, Ուկրաի­նա­յին շատ ավե­լի չպաշտպա­նեն, այդ սպա­ռա­նի­քը Եվրո­պա­յի համար դառնա­լու է ռեալ, ինչպես ստա­լինյան Ռուսաստանն էր»:

Ավե­լի քան 3 տարի շարունակվող պատե­րազմում Ռուսաստանն իր դրած խնդիրնե­րից բացա­ռա­պես ոչ մի հարց չի լուծել՝ նշեց Շիրինյանն ու հավե­լեց. «ՌԴ‑ն Ուկրաի­նա­յի բանա­կին չի ջախջա­խել, իսկ նրա բանա­կի հետ կատակ անել չի կարե­լի: Ճիշտ է, Ուկրաի­նան կորուստներ շատ է ունե­ցել, բայց Եվրո­պա­յի ամե­նաուժեղ բանակն է ստեղծել, ռուսա­կան  բանա­կից էլ ուժեղ, ուղղա­կի ռուսա­կա­նը շատ ծավա­լուն է: Աշխարհի համա­կա­րանքն Ուկրաի­նա­յի կողմն է, տեսնում ենք, որ Ուկրաի­նան անպարտե­լի է և անզի­ջում կռվում է: Եթե խոստա­ցած զենքե­րը տան և ուկրաի­նա­կան բանա­կին թույլ տան հեռա­հար հրե­տա­նի օգտա­գործել, ապա նա ավե­լին է անե­լու և նույն օրը Ռուսաստա­նը ծնկի է գալու»: 

Իսկ թե այս պատե­րազմի շարունա­կությունն ինչպես կազդի նաև մեր տարա­ծաշրջա­նի վրա՝ Շիրինյա­նը նկա­տեց. «ՌԴ‑ն երեք անգամ մեր պոտենցիա­լը ոչնչացրել է: Պատե­րազմն ինչքան շարունակվի, այնքան ապա­հով կապրենք և պետություն կստեղծնեք, մինչև Ռուսաստա­նը ռազմի դաշտից վերա­դառնա­լու փորձ անի, բայց նա չի վերա­դառնա: Արևմուտքն այնքան է Ուկրաի­նա­յին օգնե­լու, մինչև Ռուսաստա­նը լրիվ արնա­քամ լինի, հետո նրա հետ կվարվեն այնպես, ինչպես կուզեն: Ուկրաի­նա­ցի­նե­րը կռվե­լու են մինչև վերջ, Ուկրաի­նա­յին հաղթել հնա­րա­վոր չէ»:

Աննա Բզնունի

Աղբյուրը՝zarkerak.am https://zarkerak.am/show/134049

Առնչվող Հոդվածներ