29.2 C
Yerevan

Մշա­կույթա­յին Ցեղասպա­նություն

Ստե­փա­նա­կերտի տեսքն են շատ փոխում, այնտեղ հայկա­կա­նության ամբողջ ոճը ոչնչացնում են, այսինքն՝ թամանյա­նա­կան նախագծի ու հետա­գա­յում Թամանյա­նի նախագծե­րի հիմքի վրա կազմված քաղա­քի հատա­կագծի լուրջ փոփո­խություն է տեղի ունե­նում: Հիմնա­կան նպա­տակն է հայկա­կա­նության ոչնչա­ցումը, պատա­հա­կան չէ, որ հենց Մարտունի ու Թումանյան փողոցնե­րի հին շենքերն են քանդել ու այնտեղ այսպես կոչված Հաղթա­նա­կի այգի են սարքում:

Լեռնիկ Հովհաննիսյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է Հայաստանյայց Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու Արցա­խի թեմի թեմա­կան խորհրդի ատե­նա­պետ Լեռնիկ Հովհաննիսյա­նը

– Պարո՛ն Հովհաննիսյան, ինչպես հայտնում է Արցա­խի մշա­կույթի նախա­րա­րությունը, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցա­խի Հանրա­պե­տության արև­ելյան սահմա­նա­գո­տում բռնկված հրդեհնե­րի հետև­անքով վտանգված են շուրջ 100 պատմամշա­կութա­յին հուշարձաններ։ Կրա­կի տարածման գոտում են հայտնվել Տիգրա­նա­կերտի պատմամշա­կութա­յին արգե­լո­ցը, Ամա­րա­սի վանա­կան համա­լի­րը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջա­կայքում և մի շարք այլ բնա­կա­վայրե­րում գտնվող նշա­նա­կա­լի հուշարձաններ։ Ի՞նչ կարծիք ունեք կատարվո­ղի վերա­բերյալ:

– Ես այդտեղ դիտա­վո­րություն եմ տեսնում, իհարկե չունեմ համա­պա­տասխան տեղե­կատվություն, բայց այդտեղ միտում եմ տեսնում՝ կապված նրա հետ, թե ադրբե­ջա­նա­կան կողմը որքան տեխնի­կա է հատկացրել հրդե­հը մարե­լու համար: Իմ ողջ գիտակցա­կան կյանքում ես չեմ հիշում, որ Արցա­խում այդ ծավա­լի հրդեհներ լինեն:

– Արցա­խում Ադրբե­ջա­նի վերահսկո­ղության տակ մնա­ցած պատմամշա­կութա­յին ժառանգությունը ի՞նչ վիճա­կում է, ի՞նչ տվյալներ ունեք: 

– Ունենք հստակ տեղե­կատվություն, որ չորս եկե­ղե­ցի ոչնչացված է՝ Հադրութի շրջա­նի Մոխրե­նե­սի Սուրբ Սարգի­սը, Բերձո­րի Սուրբ Համբարձմա­նը, Շուշիի Կանաչ ժամը կամ Սուրբ Հովհաննես Մկրտի­չը և Ջրա­կա­նի Զորա­վոր Սուրբ Աստվա­ծա­ծի­նը: Վերջի­նը ոչնչացվել էր դեռևս 2020‑ի վերջին: 

Ստե­փա­նա­կերտի տեսքն են շատ փոխում, այնտեղ հայկա­կա­նության ամբողջ ոճը ոչնչացնում են, այսինքն՝ թամանյա­նա­կան նախագծի ու հետա­գա­յում Թամանյա­նի նախագծե­րի հիմքի վրա կազմված քաղա­քի հատա­կագծի լուրջ փոփո­խություն է տեղի ունե­նում: Հիմնա­կան նպա­տակն է հայկա­կա­նության ոչնչա­ցումը, պատա­հա­կան չէ, որ հենց Մարտունի ու Թումանյան փողոցնե­րի հին շենքերն են քանդել ու այնտեղ այսպես կոչված Հաղթա­նա­կի այգի են սարքում: 

Նրանք ցանկա­պա­տել են Ստե­փա­նա­կերտի եղբայրա­կան գերեզմա­նո­ցը, սա մեծ մտա­հո­գություն է պատճա­ռում, որովհետև արդեն իսկ իրենց հրա­պա­րա­կած նկարնե­րից երև­ում է, որ այն ցանկա­պատված է, ինչպես արել էին Ղազանչե­ցո­ցի պարա­գա­յում: Թե ինչ պետք է լինի ճակա­տա­գի­րը, անկեղծ ասած, չգի­տենք, բայց այդ ամե­նը մեծ մտա­հո­գություն է առա­ջացնում, որովհետև դա ցույց է տալիս, որ այնտեղ ինչ-որ գործո­ղություններ են իրա­կա­նացվում, բայց՝ ի՛նչ, ցավոք սրտի, ես չեմ կարող ասել, որովհետև համա­պա­տասխան տեղե­կատվություն չկա: 

Մյուս կարև­որ մտա­հո­գությունն այն է, որ սկսվել է հայկա­կան բնա­կա­վայրե­րի իսլա­մացման գործընթա­ցը թե՛ օնլայն հարթա­կում և թե՛ տարբեր բնա­կա­վայրե­րում մզկիթներ կառուցե­լով: Հրդեհնե­րի մասով ասեմ, որ, օրի­նակ՝ կարող է այն բնա­կա­վայրե­րը, որոնք տուժեն դրա հետև­անքով, ու այդ հրդե­հի հետև­անքնե­րը վերացնե­լու անվան տակ սկսեն գյուղե­րի ամբողջա­կան ոչնչա­ցում, ինչպես արե­ցին Քարին Տակի, Լիսա­գո­րի պարա­գա­յում: 

Այսօր Ստե­փա­նա­կերտի գրե­թե բոլոր պատկե­րա­քանդակնե­րը, բարձրա­քանդակնե­րը, որոնք մատնանշում էին մեր ժողովրդի ավանդույթնե­րը, մեր արվեստա­գետնե­րի մտքի ու հայկա­կա­նության արգա­սիք էին, փաստո­րեն արդեն գոյություն չունեն։ Դա վերա­բե­րում է թե՛ «Շառլ Ազնա­վուր» մշա­կույթի կենտրո­նին, թե՛ աղբյուրնե­րին, թե՛ մեր ծննդա­տան բարձրա­քանդա­կը, այսինքն՝ համա­տա­րած պայքար է հայկա­կա­նության դեմ ու ոչնչա­ցում: Սա է ընդհա­նուր վիճա­կը, ու Ադրբե­ջա­նի ձեռքը բռնող չկա, ու ինչ ուզում՝ անում են, վաղուց անցել են բոլոր կարմիր գծե­րը:

– Պարո՛ն Հովհաննիսյան, իսկ աշխա­տանք տարվո՞ւմ է ՀՀ համա­պա­տասխան կառույցնե­րի հետ, որպեսզի Ադրբե­ջա­նի ձեռքը բռնող լինի:

– Կարող եք իրենց հարցնել, համե­նայնդեպս, ես չեմ տեսնում դա, գուցե անում են, մենք չենք տեսնում:

– Համա­տեղ աշխա­տանքը նկա­տի ունեմ:

– Չէ՛, ես շատ վաղուց կապ չունեմ նրանց հետ ու չեմ աշխա­տում, հիմնա­կա­նում աշխա­տում եմ գիտակրթա­կան շրջա­նակնե­րի հետ, ես պետա­կան կառա­վարման օղակնե­րի հետ չեմ աշխա­տում:

Քրիստի­նե Աղա­բեկյան

Աղբյուրը՝ MediaLab.amhttps://medialab.am/303481/

Առնչվող Հոդվածներ