Մենք այլևս չպետք է մնանք «փախստականի» կարգավիճակում», պետք է հրաժարվել ռուսների կողմից մեզ հրամցվող «խեղճի ու մեղքի» կարգավիճակից։ Բայց ժողովուրդը տեսնում է, որ այդպես չէ, շատերն են մեզ կարևորություն տալիս, ու դա տապալում է Մոսկվայի ծրագիրը և խանգարում մեր ընդդիմությանը, որի միակ սկբունքը հայ դատիզմի վրա հենվելն է։ Բայց հայ դատիզմը այլ երես ունի՝ սոցիալական հայ դատիզմը, որ հայ ժողովուրդը իրավունք ունի իր հողի վրա ապրելու, իսկ մեր ընդդիմադիրների պատկերացրածը միայն հողային պահանջն է։ Մենք տեսանք , թե դա ուր է տանում։ Մենք տեսանք, որ ինչքան երազում ենք մեծ Հայաստանի մասին, այնքան Հայաստանը փոքրանում է։
Կայծ Մինասյան
1inTV-ն զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ ՄԻնասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ում Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումն ու դրանից ակնկալվող հետևանքները։
Կայծ Մինասյանը նշեց, որ այդ հանդիպումը սպասելի էր, քանի որ դրան նախորդել էր Աբու Դաբիում հինգ ժամից ավել տևած բանակցությունները։ Եթե մի հանդիպում տևում է հինգ ժամ, ապա դա նշանակում է, որ ամեն ինչ չափից ավելի լուրջ է և բնականաբար ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպումը այդ ամենի բնական շարունակությունն է։ Ու բնականաբար այս ամենին խիստ դեմ է Ռուսաստանը, քանի որ ԱՄՆ-ում կնքված պայմանագրով նա վերջնականապես կորցնում է Հարավային Կովկասը, որն իրենն է եղել երեք դարից ավել։ Ռուսաստանը սովոր է եղել, որ այս տարածաշրջանում նա ոչ ոքի հետ չի պայմանավորովելու, այլ հրամայելու է ու ենթարկեցնելու, իսկ հիմա, քանի որ այդ ամենն արդեն ավարտվում է, Մոսկվան փորձում է դիմադրել ու դեռ դիմադրելու է, փորձելու է խանգարել։ Նույն կերպ և Իրանն ունի որոշակի, թաքցված դժգոհություններ։ Տարածաշրջանում խաղաղության հաստատումը իհարկե բոլոր հարևաններին է վերաբերում, բայց արդեն առանց Ռուսաստանի։ Այլևս հնարավոր չի լինելու նաև Ադրբեջանին օգտագործել Հայաստանի դեմ։ Ռուսաստանը փորձելու է միջամտել եկող տարվա խորհրդարանական ընտրություններում փոփոխությունների տեսքով։
Դեռևս խաղաղությունը հաստատված չէ, բայց մենք գնում ենք դրան, ընդ որում երկու պատերազմների միջև լինելով՝ ռուս-ուկրաինական և իրանա-իսրայելյան, նշեց քաղաքագետը և այդ խաղաղությունը պետք է ամեն օր ջրել, ամեն օր ամեն ժամ աշխատել դրա համար։ Այդ համաձայնությունը միայն նոր է սկսում ամեն ինչ։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի պետություն, որի քաղաքացիները սկսեն վերադառնալ։ Մենք այլևս չպետք է մնանք «փախստականի» կարգավիճակում», պետք է հրաժարվել ռուսների կողմից մեզ հրամցվող «խեղճի ու մեղքի» կարգավիճակից։ Բայց ժողովուրդը տեսնում է, որ այդպես չէ, շատերն են մեզ կարևորություն տալիս, ու դա տապալում է Մոսկվայի ծրագիրը և խանգարում մեր ընդդիմությանը, որի միակ սկբունքը հայ դատիզմի վրա հենվելն է։ Բայց հայ դատիզմը այլ երես ունի՝ սոցիալական հայ դատիզմը, որ հայ ժողովուրդը իրավունք ունի իր հողի վրա ապրելու, իսկ մեր ընդդիմադիրների պատկերացրածը միայն հողային պահանջն է։ Մենք տեսանք , թե դա ուր է տանում։ Մենք տեսանք, որ ինչքան երազում ենք մեծ Հայաստանի մասին, այնքան Հայաստանը փոքրանում է։
Խոսելով այդ համաձայնագրի վերաբերյալ արձագանքների մասին, Կայծ Մինասյանը նշեց, որ լրիվ տրամաբանական է, որ եկեղեցին ու ավանդական կուսակցությունները, հատկապես ՀՅԴ-ն դեմ են արտահայտվում։ Կուսակցությունները ստեղծվել են այն ժամանակ երբ հայկական պետություն չկար ու նրանք մինչև այսօր չեն հասկանում, թե ինչ է նշանակում պետություն, ինչ է նշանակում պետական կարգավիճակ։ Նրանք դեռևս մնացել են համայնքային մտածելակերպով։ Օրինակ Դաշնակցությունը, որ իր գաղափարի մեջ ունի պետության գաղափարը, ունի մի այնպիսի մտածելակերպ, որ երբ ինքը իշխանության մաս է կազմում, ապա պետությունն իր համար գործիք է, իսկ եթե ոչ՝ ապա պետությունն ասես թշնամի է դառնում։ Դրանք վտանգավոր մոտեցումներ են։ ՀՅԴ-ն պետք է կառավարի չափավոր ղեկավարությունը, ոչ թե առավելապաշտները։ Քաղաքագետը հիշատակեց ՀՅԴ որոշ գործողություններ, ինչպես օրինակ դաշնակցական դառնալու այն զարմանալի ու տարօրինակ ձևաչափը, որ կար անկախության ստեղծման ընթացքում ու առաջին տարիներին։ Ով ասես գալիս էր ու մտնում կուակցություն։ Մարդիկ, ովքեր հազիվ մեկ տարվա կուսակցական ցենզ ունեին, դառնում էին Բյուրոյի անդամ, որի համար ամենաքիչը 15 տարվա ցենզ էր պետք ունենալ։ Ամեն ինչ սխալ ձևով ստեղծվեց Հայաստանում ու տարիների ընթացքում այդպես էլ գնաց ու մեծացավ սխալների փունջը։ Սփյուռքում մարդիկ 70 տարի պահեցին պահպանեցին զինանշանն ու դրոշը, անկախության, պետության գաղափարը, իսկ անկախության ստեղծումից հետո այն տվեցին Հայաստանին, Հայաստանի ՀՅԴ-ին։ Դա մի մեծ հարստություն էր, դա ՀՅԴ հաղթանակն էր։ Բայց ի՞նչ արեց Հայաստանի ՀՅԴ-ն։ Ոչ մի բան։ Նա մսխեց այդ հարստությունը, ոչնչացրեց այդ հաղթանակը։ Այսօր իր պահվածքը չունի այդ գաղափարական հարստությունը։ Մարդիկ երդում տալուց ձեռքը դնում են զենքի վրա ու երդվում, ինչո՞ւ։ Մենք արդեն ունենք պետություն, ունենք բանակ, ինչո՞ւ են մարդիկ զենքի վրա երդվում, թող դրոշը լինի գլխավորը։
Քաղաքագետը վստահ է, որ վաշինգտոնյան համաձայնությունից հետո Դաշնակցությունը պիտի փոխի իր կեցվածքն ու պահվածքը, այն ալևս կենսունակ չէ։ ՀՅԴ-ն պետք է պետականամետ կառույց դառնա։
Աղբյուրը՝
