Բացառվում է այնպիսի դեպք, որը կարող է հակասել ՀՀ սահմանադրության, ՀՀ օրենսդրությանը։ Իհարկե դեռևս կհստակեցվի, թե կոնկրետ որ դեպքերը ինչ ընթացակարգ են ունենալու, բայց հաստատ է մի բան․ այդ համաձայնագիրը ամբողջապես համապատասխանում է ՀՀ շահերին և իրականացվելու է բացառապես Հայաստանի օրենքներին համապատասխան։
Հայկ Կոնջորյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ում ստորագրված համաձայնագիրն ու դրանից բխող մի շարք ակնկալիքներ։
Հայկ Կոնջորյանը նշեց, որ այդ համաձայնագիրը միանգամայն համապատասխանում է Հայաստանի շահերին։ Դա ոչ թե պարզապես Հայաստանի ու Ադրբեջանի ճանապարհների հարցն է, այլ միջազգային խոշորագույն տնտեսական ճանապարհ, որը շատ շատերին է հետաքրքիր։ Մի՞թե ԱՄՆ նախագահն իր անձնական երաշխավորություն կտար որևէ կասկածելի կամ թույլ նախագածի, որը ոչ շահաբեր է, ոչ էլ հեռանկարային։ Այս ամենով Հայաստանը մեծ տնտեսական շահեր ունենալու հնարավորություն է ստանում։ Այն մարդիկ, ովքեր դեմ են այս ամենին, ապա դեմ են միայն այն պատճառով, որ ցանկանում են երկիրը մշտապես մնա կիսապատերազմական վիճակում, որպեսզի իրենք կարողանան նորից իշխել Հայաստանում, որպեսզի Հայաստանը միշտ մնա կիսաչոքած վիճակում։ Այդ մարդիկ պատրաստվում են Հայաստանի բանալիները հանձնել կոնկրետ մեկ երկրի ու այդպես պահել՝ մշտապես լարվածության ու մաշող պատերազմի մթնոլորտում։
Հայկ Կոնջորյանը նշեց, որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նոր օրակարգ են առաջարկում, նոր ու հուսալի ապագա։ Առաջարկում են երկիր, որը ոչ թե պատերազմի օրակարգով է ապրում, այլ զարգանալու, հարստանալու, շահույթ ստանալու համար։ Աշխարհը շուկա է, որտեղ բոլոր երկրները առաջարկում են և ստանում են։ Հայաստանը ոչ թե եղել է այդ սեղանի շուրջ, այլ սեղանի վրա։ Այդ իսկ պատճառով էլ երկիրը դուրս է բերվում առուծախի առարկայի կարգավիճակից, պետք է երկիրը դարձնել ապրող ու շնչող կողմ։Հայաստանը պետք է սկսի ապրել, ոչ թե գոյատևել։
Ինչ վերաբերում է համաձայնագրի այն կետերին, որի նկատմամբ կան մի շարք անվստահություններ, Կոնջորյանը հայտարարեց, որ բացառվում է այնպիսի դեպք, որը կարող է հակասել ՀՀ սահմանադրության, ՀՀ օրենսդրությանը։ Իհարկե դեռևս կհստակեցվի, թե կոնկրետ որ դեպքերը ինչ ընթացակարգ են ունենալու, բայց հաստատ է մի բան․ այդ համաձայնագիրը ամբողջապես համապատասխանում է ՀՀ շահերին և իրականացվելու է բացառապես Հայաստանի օրենքներին համապատասխան։ Հայաստանը հնարավորություն է ստանալու անխոչընդոտ Ադրբեջանի տարածքով իրականացնելու ուղևորա և բեռնափոխադրումներ այնպես, ինչպես Ադրբեջանն է ստանալու նույն հնարավորությունները։ Անխոչընդոտ, նշանակում է ոչ թե անել ինչ ցանկանում ես, այլ՝ հարգելով տվյալ երկրի օրենսդրությունը, ունես հանգիստ անցելու հնարավորություն, այնպես, ինչպես ՀՀ-Վրաստան կամ ՀՀ-Իրան սահմանն է, երբ տվյալ երկրների մեքենաներն ու ուղևորները անցնում են անխոչընդոտ։
Հայկ Կոնջորյանը նաև նշեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից որևէ արձագանքի բացակայությունը լրիվ նորմալ է։ Նա երբեք էլ չի հանդիսացել հայ ժողովրդի կաթողիկոսը, նա քաղաքական դաշնակիցն է այն երկրի, որն ամեն կերպ խանգարում է Հայաստանի ազատմանն ու ապամեկուսացմանը։ Կաթողիկոսի երկու արքեպիսկոպոսներ ձերբակալված են ահաբեկչության մեղադրանքով։ Այլ արձագանք չէր էլ կարող լինել։
Աղբյուրը՝
