Միջազգային

Ռուսական Օկուպացիա՝ Իսրայելական Ոճով

Սա կլինի այնպես, ինչպես Իսրայելը օկուպացնում է Արևմտյան ափը, — ասել է աղբյուրը՝ Թրամփի և Պուտինի Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովից առաջ։ «Կլինի նահանգապետ, տնտեսությունը կուղղվի դեպի Ռուսաստան, ոչ թե Ուկրաինա, բայց ձևականորեն դա միևնույն է Ուկրաինան կլինի, որովհետև… Ուկրաինան երբեք չի հրաժարվի իր ինքնիշխանությունից, սակայն փաստացի դա կլինի օկուպացված տարածք, իսկ մոդելը՝ Պաղեստինը։

The Times

ԱՄՆ-ն և Ռուսաստանը «առաջարկում են Ուկրաինայի օկուպացիա՝ Արևմտյան ափի օրինակով»

Հաղորդվում է, որ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը աջակցում է այս գաղափարին, որը կարող է հրապարակվել նախքան նախագահի ու Պուտինի Ալյասկայում այս ուրբաթ հանդիպման մեկնարկը։ Այս սցենարի համաձայն՝ Ռուսաստանը կստանա ռազմական և տնտեսական վերահսկողություն Ուկրաինայի օկուպացված հատվածի նկատմամբ՝ ստեղծելով սեփական կառավարման մարմին, նմանեցված Իսրայելի փաստացի կառավարմանը՝ պաղեստինյան տարածքների նկատմամբ, որոնք նա զավթեց Հորդանանից 1967 թ.։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ գաղափարը առաջ է քաշվել մի քանի շաբաթ առաջ՝ Սթիվ Ուիթքոֆի և նրա ռուս զրուցակիցների քննարկումների ընթացքում։ Կարծիք կա, որ Ուիթքոֆը, որին Թրամփը հանձնարարել է նաև Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու առաքելություն, աջակցում է այս գաղափարին։

Ամերիկացիները համոզված են, որ այս մոտեցումը շրջանցում է Ուկրաինայի Սահմանադրության այն դրույթները, որոնք արգելում են տարածքի փոխանցումը առանց «համաուկրաինական» հանրաքվեի անցկացնելու։ Նախագահ Զելենսկին հրաժարվում է քննարկել տարածքների փոխանցումը, սակայն օկուպացիայի այս մոդելը կարող է դառնալ հաշտության պայմանավորվածության մեխանիզմ՝ երեքուկես տարվա պատերազմից հետո։ Այս մոդելի համաձայն՝ Ուկրաինայի սահմանները չեն փոխվի, ինչպես Արևմտյան ափի սահմանները չեն փոխվել 58 տարի, բայց տարածքը կմնա Իսրայելի վերահսկողության ներքո։

«Սա կլինի այնպես, ինչպես Իսրայելը օկուպացնում է Արևմտյան ափը», — ասել է աղբյուրը՝ Թրամփի և Պուտինի Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովից առաջ։ «Կլինի նահանգապետ, տնտեսությունը կուղղվի դեպի Ռուսաստան, ոչ թե Ուկրաինա, բայց ձևականորեն դա միևնույն է Ուկրաինան կլինի, որովհետև… Ուկրաինան երբեք չի հրաժարվի իր ինքնիշխանությունից, սակայն փաստացի դա կլինի օկուպացված տարածք, իսկ մոդելը՝ Պաղեստինը», — հաստատել է The Times-ի զրուցակիցը։

Որոշ ամերիկացի բանակցողներ կարծում են, որ նման ելքը Ուկրաինայի օկուպացված տարածքների համար պարզապես արտացոլում է պատերազմի իրականությունը և այն փաստը, որ մնացած երկրները հրաժարվում են ուղղակիորեն մասնակցել Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին։ Նրանց կարծիքով, մնում է միայն հստակեցնել ռուսական օկուպացիայի սահմանները, որոնք Պուտինը փորձում է առավելագույնի հասցնել՝ մինչև Ալյասկայում Թրամփի հետ բանակցությունները։

Իսրայելի զորքերը Արևմտյան ափը՝ տարածքը Իսրայելի և Հորդանան գետի միջև, զավթեցին Հորդանանի ուժերից 1967 թ. Վեցօրյա պատերազմի ժամանակ՝ միլիոնավոր պաղեստինցիների բերելով իսրայելական վերահսկողության ներքո։ Այսօր Իսրայելը պահպանում է ընդհանուր վերահսկողությունը այս տարածքի նկատմամբ, թեև 1990-ականներից սկսած՝ «Պաղեստինյան ինքնավարություն» կոչվող կառավարությունը ղեկավարում է նրա մեծամասնությունը կազմող քաղաքներն ու գյուղերը։ Պաղեստինցիները անցնում են իսրայելական ռազմական անցակետերով և պարեկային հսկողությամբ, ինչպես նաև պարտավոր են Իսրայելից թույլտվություն ստանալ՝ Արևմտյան ափից Գազա և Արևելյան Երուսաղեմ այլ պաղեստինյան տարածքներ մեկնելու համար։

Աղբյուրը`

https://www.thetimes.com/us/american-politics/article/us-russia-deal-west-bank-occupation-ukraine-wfvnt6v6f
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *