16.3 C
Yerevan

ԻՆչու՞ Փաշինյա­նի Քննա­դատնե­րին Չեմ Հավա­տում

Այսօր 2019 թվա­կա­նին ԵԱՀԿ ՄԽ համա­նա­խա­գահնե­րի ներկա­յացրած առա­ջարկությունը մերժե­լու համար Նիկոլ Փաշինյա­նին, ղարա­բաղցու ասած՝ «կիզ հանողներն» ինչու՞ հենց 2019-ին այդ մասին Հայաստա­նի եւ Արցա­խի հանրությա­նը ոչինչ չեն ասել: Տեղյակ չէի՞ն, իսկ պատե­րազմից հետո ումի՞ց եւ ինչպե՞ս տեղե­կա­ցան: 

Վահրամ Աթա­նեսյան

Հինգ տարի առաջ, երբ պետա­կան հեռուստա­տե­սության եթե­րից Ադրբե­ջա­նի նախա­գա­հը Հայաստա­նի վարչա­պե­տի հասցեին բռի արտա­հայտություն թույլ տվեց՝ «դու ո՞վ ես, որ մեզ հետ նախա­պայմաննե­րով խոսես»,- տողե­րիս հեղի­նա­կը, որ ոչ պետա­կան պաշտոն, ոչ քաղա­քա­կան որեւէ դիրք ուներ, մամուլում գրեց, որ «Ալիեւը հատել է կարմիր գիծը, իրա­վի­ճա­կը գնում է ճակա­տագրա­կան սրացման» եւ զգուշացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահ երկրնե­րի «զսպման մեխա­նիզմնե­րը մի պահի  կարող են չաշխա­տել»:

Այդ  օրե­րին նաեւ գրել եմ «Մեր դուռը բախող աղե­տի դեմ՝ միայն ազգա­յին միասնություն» հոդվա­ծը, որտեղ խնդրել եմ, որպեսզի Հայաստա­նի եւ ԼՂՀ նախկին նախա­գահնե­րը, վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը, ԼՂՀ գործող նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նը, ՀՅԴ Բյուրոն, Ամե­նայն հայոց եւ Մեծի տանն Կիլի­կիո կաթո­ղի­կոսնե­րը հավաքվեն կլոր սեղա­նի շուրջ եւ քննարկեն մի հարց՝  մենք ընդունու՞մ ենք պատե­րազմի մարտահրա­վե­րը, թե՞ հակա­ռա­կորդի կողմից առա­ջարկվող պայմաննե­րով գնում ենք կարգավորմա՞ն:

Թվարկածս անձանցից Արկա­դի Ղուկասյա­նը, Բակո Սահակյա­նը եւ Արա­յիկ Հարությունյա­նը պատանդառված են եւ ներհա­յաստանյան դիսկուրսի մասնա­կից չեն:  Հայաստա­նի նախկին նախա­գահնե­րը, ՀՅԴ Բյուրոն, Ամե­նայն հայոց եւ Մեծի տանն Կիլի­կիո կաթո­ղի­կոսնե­րը, Նիկոլ Փաշինյա­նի, կարե­լի է անվա­րան ասել, ոչ թե ընդդի­մա­խոսնե­րը, այլ քաղա­քա­կան եւ անձնա­կան հակա­ռա­կորդներն են: 

Ես, անշուշտ, մարգա­րե չէի, ոչ էլ՝ բացա­ռիկ տեղե­կատվության կրող: Համոզված եմ, որ Երեւա­նում եւ Ստե­փա­նա­կերտում տասնյակ, հարյուրա­վոր մարդիկ, առա­ջին հերթին՝ Հայաստա­նի եւ ԼՂՀ նախկին նախա­գահնե­րը, ՀՅԴ Բյուրոն, Ամե­նայն հայոց եւ Մեծի տանն Կիլի­կիո կաթո­ղի­կոսնե­րը նույնպես գիտեին, որ պատե­րազմը մոտ է: Իշխա­նություննե­րի մասին չեմ խոսում: Նրանք տեղե­կացված էին. 2020 թվա­կա­նի սեպտեմբե­րի 15-ին Արա­յիկ Հարությունյա­նը հրա­վի­րել է Անվտանգության խորհրդի նիստ եւ  բաց տեքստով ասել, որ «պետք է պատրաստվել պատե­րազմի»:

Հայտնի չէ՝ Հայաստա­նի նախկին երեք նախա­գահներն այդ ճակա­տագրա­կան օրե­րին գործող վարչա­պե­տին հանդի­պե­լու խնդիր ներկայացրե՞լ են, փորձե՞լ են նրա հետ քննարկել պատե­րազմի եւ հնա­րա­վո­րինս արժա­նա­պա­տիվ համա­ձայնության հարցը: Այդ մասին հրա­պա­րա­կա­յին տեղե­կություն չկա: Մենք նաեւ չգի­տենք՝ Նիկոլ Փաշինյա­նը նախկին նախա­գահնե­րից խորհրդատվություն ստա­նա­լու քայլ արե՞լ է, Ամե­նայն հայոց եւ Մեծի տանն Կիլի­կիո կաթո­ղի­կոսնե­րը եւ ՀՅԴ Բյուրոն տագնապ ունեցե՞լ են:

Բայց սա խնդրի մի կողմն է: Երկրորդն այն է, թե ինչու՞ Հայաստա­նի եւ ԼՂՀ նախկին նախա­գահնե­րը պատե­րազմի մոտե­ցող սպառնա­լի­քի մասին հրա­պա­րա­կա­յին հայտա­րա­րություն չեն արել, ժողովրդին Նիկոլ Փաշինյա­նին  հեռացնե­լու  եւ բանակցունակ իշխա­նություն ձեւա­վո­րե­լու կոչ չեն արել: Եթե նրանց համար գերա­կա էր Հայաստա­նը պատե­րազմից զերծ պահե­լը եւ  Արցա­խի հայկա­կա­նության պահպա­նումը, ապա ինչու՞ պատե­րազմից քսան օր հետո Հայաստա­նի երեք եւ ԼՂՀ երկու նախկին նախա­գահնե­րի հանդի­պումը հնա­րա­վոր էր, իսկ պատե­րազմից մեկ ամիս առաջ գոնե նույն ձեւա­չա­փի քննարկումնե­րը՝ ոչ:

Այս հարցի պատասխա­նը որեւէ մեկն ունի՞: Բանակցություննե­րի ձախողման, պատե­րազմի, պարտության պատասխա­նա­տուն, անշուշտ, գործող իշխա­նությունն է: Բայց այսօր  2019 թվա­կա­նին ԵԱՀԿ ՄԽ համա­նա­խա­գահնե­րի ներկա­յացրած առա­ջարկությունը մերժե­լու համար Նիկոլ Փաշինյա­նին,  ղարա­բաղցու ասած՝ «կիզ հանողներն» ինչու՞ հենց 2019-ին այդ մասին Հայաստա­նի եւ Արցա­խի հանրությա­նը ոչինչ չեն ասել: Տեղյակ չէի՞ն, իսկ պատե­րազմից հետո ումի՞ց եւ ինչպե՞ս տեղե­կա­ցան: 

Հարցե՜ր, հարցականնե՜ր, որոգայթնե՜ր… Ահա թե ինչու Նիկոլ Փաշինյա­նի հակա­ռա­կորդնե­րը հավատ չեն ներշնչում: Դրա­նից չի հետեւում, թե նրանք Փաշինյա­նին քննա­դա­տե­լու, նրա դեմ քաղա­քա­կան պայքար մղե­լու, նրան իշխա­նությունից հեռացնե­լուն ուղղված օրի­նա­կան գործունեություն ծավա­լե­լու իրա­վունք չունեն: Ամե­նեւին: Պարզա­պես այդ պայքա­րում նրանք պետք է պատրաստ լինեն ոչ  միայն իրենց դեմ հակա­քա­րոզչության, այլեւ անհարմար հարցեր լսե­լու:

Առնչվող Հոդվածներ