16.3 C
Yerevan

Իլհամ Ալիեւը Կկա­տա­րի՞ «Տնա­յին Աշխա­տանքը»

Վահրամ Աթա­նեսյան

Մոտ մեկ տասնամյակ անց «մասնատված հայրե­նի­քի միա­վորման» թեմա­յով Բախտի­յար Վահաբզա­դեն գրել է «Գյուլիստան» պոե­մը: Դա Գյուլիստա­նի պայմա­նա­գի­րը դատա­պարտող, «թրի հարվա­ծով ադրբե­ջա­նա­կան ժողովրդի սիրտը կիսե­լու» մասին ծավա­լուն ստեղծա­գործություն է, որ լույս է տեսել 1958 թվա­կա­նին եւ երի­տա­սարդ հեղի­նա­կին բերել «Ժողովրդա­կան բանաստեղծի» կոչում։

«Մեծ Ադրբե­ջա­նի» գաղա­փա­րը Բաքվում ներդրվել է Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմի տարի­նե­րին: Այդ մեզ են ներշնչել, որ Թուրքիան սպա­սում էր Ստա­լինգրա­դի ճակա­տա­մարտում ֆաշիստնե­րի հաջո­ղությա­նը, որպեսզի Կովկա­սում Ստա­լի­նի դեմ երկրորդ ճակատ բացի: Եթե կար նման սպառնա­լիք, ապա Ստա­լինն ինչու՞ խորհրդա­յին զորքեր ոչ թե Թուրքիա մտցրեց, այլ՝ Իրան: 1945 թվա­կա­նին խորհրդա­յին օկուպա­ցիոն զորքե­րի ներկա­յությամբ Թավրի­զում հռչակվել է «Ադրբե­ջա­նի դեմոկրա­տա­կան հանրա­պե­տություն», որի ղեկա­վար կազմի մեծ մասը նշա­նակվել է Բաքվից, իսկ ուժա­յին կառույցներն ամբողջո­վին խորհրդա­յին-ադրբե­ջա­նա­կան էին: Նախագծի իրա­կա­նա­ցումը հանձնա­րարված էր Ադրբե­ջա­նի կոմունիստա­կան առաջնորդ Միր Ջաֆար Բաղի­րո­վին: 

ԱՄՆ‑ի եւ հատկա­պես Մեծ Բրի­տա­նիա­յի ճնշումնե­րի պատճա­ռով Ստա­լի­նը հարկադրված էր զորքե­րը դուրս բերել: «Ադրբե­ջա­նի դեմոկրա­տա­կան հանրա­պե­տությունը» փլուզվել է, անջա­տո­ղա­կաննե­րի մի մասն սպանվել է, մյուսը՝ բանտարկվել, հազա­րա­վորն անցել են Խորհրդա­յին Ադրբե­ջան: Բայց գաղա­փա­րը մնա­ցել է: Նույն տարի­նե­րին Բաքվում, ապա եւ Մոսկվա­յում տպագրվել է Միրզա Իբրա­հի­մո­վի «Կգա օրը» վեպը: Ի դեպ, այն թարգմանվել է նաեւ հայե­րեն: Վեպի գաղա­փա­րը «բաժանված ժողովրդի միա­վո­րումն է»: Այդ ստեղծա­գործության համար հեղի­նակն արժա­նա­ցել է Ստա­լինյան մրցա­նա­կի, նշա­նակվել Ադրբե­ջա­նի Գերա­գույն խորհրդի նախա­գա­հության նախա­գահ: 

Մոտ մեկ տասնամյակ անց «մասնատված հայրե­նի­քի միա­վորման» թեմա­յով Բախտի­յար Վահաբզա­դեն գրել է «Գյուլիստան» պոե­մը: Դա Գյուլիստա­նի պայմա­նա­գի­րը դատա­պարտող, «թրի հարվա­ծով ադրբե­ջա­նա­կան ժողովրդի սիրտը կիսե­լու» մասին ծավա­լուն ստեղծա­գործություն է, որ լույս է տեսել 1958 թվա­կա­նին եւ երի­տա­սարդ հեղի­նա­կին բերել «Ժողովրդա­կան բանաստեղծի» կոչում: ԽՍՀՄ-ում գրահրա­տա­րակչության գործը վերահսկվում էր ոչ միայն կուսակցա­կան մարմիննե­րի, այլեւ առա­ջին հերթին՝ հատուկ ծառա­յություննե­րի կողմից: «Մեծ Ադրբե­ջա­նի» գաղա­փա­րա­խո­սությունն, ըստ այդմ, հրա­հանգա­վորված էր Մոսկվա­յից: Մոսկվան է նաեւ «գիտա­կա­նո­րեն» ակտուա­լացրել այսպես կոչված «Կովկասյան Աղվանքի» տեսությունը, որի ապո­լո­գետ է կարգվել Զիա Բունիա­դո­վը: «Աղվա­նա­գի­տա­կան դպրո­ցը» կատա­րե­լա­գործվել է Մոսկվա­յում եւ Լենինգրա­դում, մի խումբ պատմա­բաններ, այդ թվում՝ Ալթայ Գյոուշեւը եւ Ֆարի­դա Մամե­դո­վան դոկտո­րա­կան ատե­նա­խո­սություն են պաշտպա­նել ԽՍՀՄ ԳԱ Պատմության եւ Արեւե­լա­գի­տության ինստի­տուտնե­րում: 

Այդ հակա­հայկա­կան, հակա­հա­յաստանյան արշա­վի կազմա­կերպի­չը եւ հովա­նա­վո­րը եղել է Հեյդար Ալիեւը: Հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի լիարժեք կարգա­վո­րում հնա­րա­վոր չէ, եթե Բաքվում «Մեծ եւ միասնա­կան Ադրբե­ջա­նի» կոնցեպտը գիտա­կան, հրա­պա­րա­կա­խո­սա­կան, գեղարվեստա­կան եւ մշա­կութա­յին խոսույթից չբա­ցառվի: Դա առանց իշխա­նություննե­րի եւ անձամբ Իլհամ Ալիեւի միջամտության եւ ուղղորդման անհնար է: Ալիեւը կկա­տա­րի՞ այդ «տնա­յին աշխա­տանքը»:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ