16.3 C
Yerevan

Ստե­փա­նա­կերտը Նիկոլ Փաշինյա­նի Որո­շումից Անգե՞տ Էր

2018  թվա­կա­նին, երբ Ստե­փա­նա­կերտում մի քանի տասնյակ երի­տա­սարդներ փակե­ցին Ազա­տա­մարտիկնե­րի պողո­տան եւ փոփո­խություննե­րի պահանջ ներկա­յացրին, Նիկոլ Փաշի­նայնը հայտա­րա­րեց, որ «հեղա­փո­խությունը չպետք է Արցախ հասնի»: 

Վահրամ Աթա­նեսյան

Անկա­խության Հռչա­կագրի 35-ամյա­կի կապակցությամբ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի ուղերձի առթիվ նրա հասցեին քննա­դա­տության եւ անգամ պարսա­վանքի պակաս չկա:  Տարածված  տեսա­կետ կա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րը 2019 թվա­կա­նին ներկա­յացրել են ԼՂ կարգա­վորման առա­ջարկություն, որով Ադրբե­ջա­նին էր վերա­դարձվում հինգ շրջան, նախկին ԼՂԻՄ‑ի եւ Քելբա­ջա­րի ու Լաչի­նի շրջաններն ընդգրկող տարածքը մնում էր հայկա­կան հսկո­ղության ներքո, տեղա­բաշխվում էին ռուսա­կան խաղա­ղա­պահ ուժեր, իսկ կարգա­վի­ճա­կի հարցը՝ թողնվում հետա­գա­յին: Այս առա­ջարկությունը մերժե­լուց առաջ նա  ի՞նչ քննարկումներ է  ունե­ցել Անվտանգության խորհրդում, Ազգա­յին ժողո­վի քաղա­քա­կան ուժե­րի հետ, ունեցե՞լ է, թե՞ ՝ ոչ,  պարզ չէ, բայց չափա­զանց կարեւոր է մի հանգա­մանք. 2019 թվա­կա­նի օգոստո­սի  5‑ին Փաշինյանն այցե­լել է Ստե­փա­նա­կերտ, Վերածննդի հրա­պա­րա­կում բազմա­մարդ հանրա­հա­վաք է գումարվել, որի ընթացքում էլ նա հայտա­րա­րել է. «Արցա­խը Հայաստան է եւ վերջ»: Այդ պահին նա ՄԽ համա­նա­խա­գահնե­րի առա­ջարկությունն արդեն մերժե՞լ էր, Ստե­փա­նա­կերտ էր այցե­լել, որպեսզի Արցա­խի իշխա­նություննե­րին այդ մասին տեղյակ պահի՞, թե «Արցա­խը Հայաստան է եւ վերջ» հայտա­րա­րությունը հնչեցնե­լու գաղա­փա­րը ծնվել է ստե­փա­նա­կերտյան քննարկումնե­րի՞ արդյունքում: 

2018  թվա­կա­նին, երբ Ստե­փա­նա­կերտում մի քանի տասնյակ երի­տա­սարդներ փակե­ցին Ազա­տա­մարտիկնե­րի պողո­տան եւ փոփո­խություննե­րի պահանջ ներկա­յացրին, Նիկոլ Փաշի­նայնը հայտա­րա­րեց, որ «հեղա­փո­խությունը չպետք է Արցախ հասնի»: Մեկ տարի հետո նա Ստե­փա­նա­կերտում գործ ուներ մի իշխա­նության հետ, որ Հայաստա­նի նախկի­նի ձեւա­վո­րածն էր: Ահա այդ՝ Բակո Սահակյա­նի գլխա­վո­րած, իշխա­նությունը ՄԽ համա­նա­խա­գահնե­րի առա­ջարկությունը նույնպե՞ս մերժել է, եթե՝ ոչ, ապա այդ մասին ինչու՞ որեւէ նույնիսկ ենթա­տեքստա­յին հայտա­րա­րություն չի արել: Իսկ եթե Նիկոլ Փաշինյա­նի հետ համա­խո­հությամբ ընդունել է պատե­րազմի մարտահրա­վե­րը, ապա ինչո՞վ բացատրել մի քանի ամիս հետո նախա­գա­հա­կան ընտրություննե­րի «բարձի­թո­ղությունը»: Ստե­փա­նա­կերտը Նիկոլ Փաշինյա­նի որո­շումից անգե՞տ էր: Ի վերջո, «զոհա­սե­ղա­նին էր դրվում» Արցա­խը, իսկ իրենք նրա ժողովրդի ընտրյալն էին: 

Առնչվող Հոդվածներ