16.3 C
Yerevan

Իսրա­յե­լում Այսպես Է Լինում

«Սեղա­նին դրված է համա­ձայնա­գիր, դա նորացված նախա­գիծ է, որ ներկա­յացրել է Սթիվ Ուիթկոֆը (Մերձա­վոր Արեւելքի հարցե­րով ԱՄՆ նախա­գա­հի խորհրդա­կա­նը): Այն պետք է ընդունել: Բանա­կը կատա­րել է փոխա­նակման գործարքի համար անհրա­ժեշտ բոլոր պայմաննե­րը: Այժմ որո­շումը Նաթանյա­հուի ձեռքում է: Գազա քաղա­քի գրո­հի ժամա­նակ պատանդնե­րի կյանքը կհայտնվի սպառնա­լի­քի տակ»,- հայտա­րա­րել է գենե­րալ-լեյտե­նանտ Զամի­րը: 

Վահրամ Աթա­նեսյան

Մի քանի օր առաջ, երբ ֆեյսբուքյան գրա­ռում էի արել, որ մեր «ազգ-բանակ» քարոզչությա­նը Թուրքիան եւ Ադրբե­ջա­նը կարող են հակադրել իրենց իրա­կան ազգ-բանա­կը, եւ Հայաստա­նի երեք միլիոն հայությունը կմնա աղե­տի դեմ բացարձա­կա­պես միայնակ, «բազմա­գի­տակ» մի հայուհի առարկել էր. «Բա Իսրա­յե­լը թշնա­մի­նե­րով շրջա­պատված չէ՞»: Այս կարգի «հիմնա­վո­րումնե­րի» պատասխա­նը պետք է որ հստակ լիներ Իրա­նի դեմ տասներկուօրյա պատե­րազմից, երբ ակնհայտ էր, որ Նաթանյա­հուն առանց Թրամփի «օրհնության» ոչ մի քայլ չի ձեռնարկում, որ իսրա­յե­լա­կան բանա­կի հզո­րությունը պայմա­նա­վորված է Միացյալ Նահանգնե­րի ուղղա­կի, անմի­ջա­կան աջակցությամբ, բայց այդ մասին չէ «երգը»: 

Իսրա­յե­լա­կան Channel 13 հեռուստաա­լի­քը հայտնում է, որ Հայֆա­յի ռազմա­ծո­վա­յին ուժե­րի հենա­կա­յան այցի ընթացքում Իսրա­յե­լի Պաշտպա­նության բանա­կի Գլխա­վոր շտա­բի պետ Էյալ Զամի­րը վարչա­պետ Նաթանյա­հուին կոչ է արել «անհա­պաղ ընդունել» հրա­դա­դա­րի հաստատման եւ պատանդնե­րի ու պահվող անձանց մասին համա­ձայնա­գի­րը: «Սեղա­նին դրված է համա­ձայնա­գիր, դա նորացված նախա­գիծ է, որ ներկա­յացրել է Սթիվ Ուիթկոֆը (Մերձա­վոր Արեւելքի հարցե­րով ԱՄՆ նախա­գա­հի խորհրդա­կա­նը): Այն պետք է ընդունել: Բանա­կը կատա­րել է փոխա­նակման գործարքի համար անհրա­ժեշտ բոլոր պայմաննե­րը: Այժմ որո­շումը Նաթանյա­հուի ձեռքում է: Գազա քաղա­քի գրո­հի ժամա­նակ պատանդնե­րի կյանքը կհայտնվի սպառնա­լի­քի տակ»,- հայտա­րա­րել է գենե­րալ-լեյտե­նանտ Զամի­րը: Ավե­լի վաղ նա իր տեսա­կե­տը ներկա­յացրել է ռազմա-քաղա­քա­կան կաբի­նե­տի նիստում: Բայց եթե մինչ այժմ նրա եւ Նաթանյա­հուի միջեւ տարա­ձայնություննե­րի մասին միայն ենթադրություններ էին արվում, ապա այսօր դա արդեն հրա­պա­րա­կայնացված է. բանա­կի ԳՇ պետն Իսրա­յե­լի հանրությա­նը նախազգուշացրել է, որ Գազա քաղա­քի գրո­հը կարող է այնտեղ պահվող իսրա­յելցի պատանդնե­րի կյանք արժե­նալ, եւ վճռա­կան որո­շում պետք է վարչա­պետ Նաթանյա­հուն կայացնի:  Ընդ որում, խոսքը կենդա­նի մնա­ցած ոչ ավե­լի, քան քսան իսրա­յելցու կյանքը խնա­յե­լու մասին է, եւ գենե­րալ-լեյտե­նանտ Զամի­րը քաջ գիտի, որ նրանց հայրե­նա­դարձության դիմաց Իսրա­յե­լը պետք է հարյուրա­վոր պաղեստինցի­նե­րի բանտե­րից ազատ արձա­կի: Սա դեռ խնդրի ռազմա-մարդա­սի­րա­կան կողմն է: 

ՀԱՄԱՍ‑ի հետ Նաթանյա­հուի գործարքը քաղա­քա­կան ի՞նչ հետեւանքներ կարող է ունե­նալ՝ կարեւո­րը դա է: Բայց անգամ այս իրա­վի­ճա­կում Իսրա­յե­լի բանա­կի ԳՇ պետը հրա­պա­րա­կայնացնում է, որ Նաթանյա­հուն «անհա­պաղ պետք է ընդունի Ուիթկոֆի նախա­գի­ծը»: Ակա­մա­յից հիշվում է տարածված տեղե­կությունը, որ Ադրբե­ջա­նի հարձա­կումից մի քանի օր հետո Հայաստա­նի ԶՈՒ ԳՇ պետը վարչա­պե­տին առա­ջարկել է «պատե­րազմը կանգնեցնել»: Նախ, պատե­րազմի նման ընթացքը ԳՇ կողմից պետք է կանխա­տեսվեր եթե ոչ տարի­ներ, ապա գոնե ամիսներ առաջ: Երկրորդ, ի՞նչն էր խանգա­րում, որ ԳՇ պետը պատե­րազմը կանգնեցնե­լու անհրա­ժեշտության մասին հայտա­րա­րեր բաց: Իսրա­յե­լում այդպես է: Այդպես եղավ Ուկրաի­նա­յում, երբ զորքե­րի գլխա­վոր հրա­մա­նա­տար Զալյուժնին հրա­ժա­րա­կան տվեց:

Առնչվող Հոդվածներ