Կարծիք կա, որ Իսրայելում ամեն ինչ անում են ցեղասպանության թեմայի «մենաշնորհն» իրենց ձեռքում պահելու համար, բայց այդ ամենը պարզապես Իսրայել-Թուրքիա հարաբերություններում տեղ գտած դիվանագիտական խայթոց է։ Դրան չպետք է չափից ավելի լուրջ վերաբերվել։ Թեև Էրդողանն ու Նաթանյահուն մեկը մյուսին համեմատում է Ստալինի ու Հիտլերի հետ, Իսրայելն ու Թուրքիան ոչ մի կարևոր պայմանագիր չեն չեղարկել։
Շահան Գանտահարյան
1inTV-ն տեսակապով զրուցել է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ԱՄՆ դերի հետզհետե մեծացումը, Իրանի դերի աշխուժացման հեռանկարները։
Շահան Գանտահարյանը նշել է, որ ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում չի սահմանափակվում միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմամբ, այլ ներառում է ըստ էության Մերձավոր Արևելքի մի մեծ ու կարևոր հատված, ինչպես օրինակ Սիրիան, Իրաքը, Պաղեստինը, Իսրայելը և այլն։ ԱՄՆ դերը ուժեղանում է փուլ առ փուլ և այժմ տարածաշրջանի տարբեր հատվածներում ընթացող հակամարտությունները նման են կառավարվող գործողությունների, որոնց, ամենայն հավանականությամբ հաջորդելու է խաղաղությունը։ Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստան-Ադրեջան հարաբերություններին, մենք տեսնում ենք, որ ԱՄՆ ներգրավածությունը այստեղ շատ ավելի մեծ է, քան պարզապես միջնորդ կողմ լինելու հանգամանքը, որը արտահայտվում է նաև այդ ճանապարհը «Թրամփի ուղի» կոչելով։ Ադրբեջանը դեռևս դեկլարատիվ մակարդակում որոշ բարդություններ է առաջ քաշում, նորից պնդում է իր մի շարք ցանկություններ, ինչպես օրինակ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները, բայց դրանք այնքան հաստատակամ ու վճռորոշ չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Այսպես, թե այնպես տարածաշրջանում օրակարգ թելադրողը ԱՄՆ-ն է, իսկ Վաշինգտոնը ներկայումս խաղաղությամբ ու դրանից բխող տնտեսական խոշոր գործարքներով է հետաքրքրված։
Շարունակելով ԱՄՆ դերի մեծացման թեման, Գանտահարյանը նկատեց, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստացել է նաև «լիբանանյան թղթածրարը», ինչը ենթադրում է Հզբոլլահի զինաթափում, Լիբանան-Իսրայել, Սիրիա-Իսրայել հակամարտությունների լուծում։ Իհարկե այդ ամենը միանգամից տեղի ունենալ չի կարող, ակնկալվում է փուլային լուծում։ Հարավային Կովկասում տեղի ունեցողը պետք է դիտարկել նաև այս համատեքստում։
Գանտահարյանը նաև նշեց օրերս Ժնևում ավարտված հանդիպման մասին, որին մասնակցում էին իրանական, և եվրոպական՝ ֆրանսիական և անգլիական կողմերը, ասելով, որ թեև հիմնական խնդիրը ԱՄՆ-Իրան հարաբերություններն են, բայց հարկ է հասկանալ, որ բանակցությունները ենթադրում են նաև ոչ ուղղակի շփումներ և ուղերձների փոխանցում, փոխանակում։ Դրանով է պայմանավորված նաև Թեհրանի այն հայտարարությունը, որ Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց միայն այն պայմանով, որ ԱՄՆ-ն և Իսրայ Տելն այդ ընթացքում ռազմական հարձակում չեն սկսի Իրանի դեմ։ Սա ցույց է տալիս Իրանում տեղի ունեցող խոսույթային փոփոխությունը։ Բնականաբար Իրանում ևս միահամուռ կերպով խաղաղության առաջարկ չի արվում, այլ պետական ու հասարակական կարևորություն ունեցող տարբեր գերատեսչություններ տարբեր հայտարարություններ են անում, որոնցում, սակայն հստակորեն նշմարվում է զիջումների գնալու, ռազմական ճանապարհով հարաբերությունների լուծման տարբերակից հրաժարվելու մասին։ ԱՄՆ-ի կողմից դեռևս հստակ արձագանք չկա, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ Իսրայելում որոշակի մտավախություններ կան այդ առումով։ Ոչ միայն արտաքին անվտանգային, այլև ներիսրայելյան, ավելի կոնկրետ՝ ներքաղաքական դաշտում։ Նաթանյահուն գիտե, որ Իրանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո երկրում անպատճառ իշխանափոխություն է տեղի ունենալու, իսկ դա նրա համար բազամթիվ վտանգներով է լի։
Ամեն դեպքում Իրանի կողմից բավական դրական ազդակներ կան, որոնք հստակ ցույց են տալիս, որ ԱՄՆ հետ հարաբերություների կարգավորմամբ Իրանը նախ և առաջ փորձում է ազատվել յան պատժամիջոցներից ու մեկուսացումներից, որոնք նրա վրա դրել է ԱՄՆ-ն։ Մեկուսացումից ազատվելով՝ Իրանը նաև թեթևացնելու է իր տնտեսական վիճակը, մուտք է ունենալու իրա համար կենսական նշանակություն ունեցող տարածքներ։ Սա կարևոր է ոչ միայն Իրանի, այլ Երևանի համար, քանի որ ԱՄՆ պատժամիջոցներից ազատված Իրանը կարող է Երևանի համար էլ ավելի կարևոր տնտեսական գործընկեր դառնալ։ Իրանում հասկանում են Սյունիքի ճանապարհի նշանակությունը և ցանկանում են մասնակցնել այդ գործընթացներին։
Շահան Գանտահարյանը նաև անդրադարձավ Իսրայելի վարչապետի կողմից ուղիղ եթերի ընթացքում Հայոց Ցեղասպանության ճանաչման հանգամանքին, երբ Նաթանյահուն, պատասխանելով իրեն ուղղված այն հարցին, թե Իսրայելը ինչո՞ւ չի ճանաչում հայերի Ցեղասպանությունը, ասել էր, որ ինքը հենց հիմա ճանաչեց այն, ասաց, որ դա ավելի շատ հայտարարության մակարդակ ունի, հազիվ թե քաղաքական ու դիվանագիտական ինչ որ էական փոփոխության հանգեցնի։ Կարծիք կա, որ Իսրայելում ամեն ինչ անում են ցեղասպանության թեմայի «մենաշնորհն» իրենց ձեռքում պահելու համար, բայց անձամբ Գանտահարյանի կարծքով, այդ ամենը պարզապես Իսրայել-Թուրքիա հարաբերություններում տեղ գտած դիվանագիտական խայթոց է։ Դրան չպետք է չափից ավելի լուրջ վերաբերվել։ Թեև Էրդողանն ու Նաթանյահուն մեկը մյուսին համեմատում է Ստալինի ու Հիտլերի հետ, Իսրայելն ու Թուրքիան ոչ մի կարևոր պայմանագիր չեն չեղարկել։
Ամբողջական հարցազրույցը՝
