18 C
Yerevan

Իրո­ղություննե­րի Հանդեպ Մեղանչել Չի Կարե­լի

Նոյեմբե­րի 9‑փաստաթղթում խոսք չկա այն մասին, որ հաղորդակցությունը պետք է լինի երկկողմ ներպե­տա­կան եւ միջազգա­յին: Վաշինգտո­նի հռչա­կա­գի­րը դա սահմա­նում է։

Վահրամ Աթա­նեսյան

Հայաստա­նում բանա­վեճն ընդունված չէ, բայց սա այն դեպքն է, երբ «բարի ավանդույթը», կարծում եմ, կարե­լի է եւ պետք է խախտել: Թաթուլ Հակոբյա­նը ֆեյսբուքյան գրա­ռում է կատա­րել, որտեղ ասում է, որ թեեւ նոյեմբե­րի 9 –ի եւ օոգոստո­սի 8‑ի փաստաթղթե­րը նույնա­կան չեն, բայց Ադրբե­ջա­նի եւ Նախի­ջեւա­նի միջեւ անխո­չընդոտ հաղորդակցության տրա­մա­բա­նությունը մնա­ցել է:

Նա անվե­րա­պա­հո­րեն պնդում է, որ Վաշինգտո­նի «հռչա­կագրի տեքստում ՄԻԱԿ շոշա­փե­լի կետը հենց դա է, մնացյա­լը ընդհա­նուր ձեւա­կերպումներ են, եւ Ադրբե­ջա­նը այդ … հռչա­կա­գի­րը ստո­րագրել է հենց դրա համար»: 

Որպեսզի մարդիկ կողմնո­րոշվեն, նա մեջբե­րել է նոյեմբե­րի 9‑ի եւ օգոստո­սի  8‑ի փաստաթղթե­րի համա­պա­տասխան դրույթնե­րը:

Եւ այսպես, Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռա­կողմ հայտա­րա­րությամբ սահմանված է, որ՝ Հայաստա­նը ապա­հո­վում է Ադրբե­ջա­նի եւ Նախի­ջեւա­նի միջեւ տրանսպորտա­յին երկկողմ հաղորդակցությունը՝ անարգել երթեւե­կություն կազմա­կերպե­լու նպա­տա­կով, իսկ հաղորդակցության վերահսկո­ղությունն իրա­կա­նացնում են ՌԴ ԱԴԾ սահմա­նա­պահ զորքե­րը:

Թրամփ-Փաշինյան-Ալիեւ հռչա­կագրի իմաստով՝ կարեւորվում է Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ հաղորդակցություննե­րի բացումը՝ ներպե­տա­կան երկկողմ եւ միջազգա­յին փոխադրումներ իրա­կա­նացնե­լու համար, որ հիմնված կլի­նի պետություննե­րի ինքնիշխա­նության, տարածքա­յին ամբողջա­կա­նության եւ իրա­վա­զո­րության հարգման վրա:

Նոյեմբե­րի 9‑փաստաթղթում խոսք չկա այն մասին, որ հաղորդակցությունը պետք է լինի երկկողմ ներպե­տա­կան եւ միջազգա­յին: Վաշինգտո­նի հռչա­կա­գի­րը դա սահմա­նում է: Այսինքն, եթե Ադրբե­ջա­նը ստա­նում է Նախի­ջեւա­նի հետ ներպե­տա­կան հաղորդակցության իրա­վունք, ապա նույնը վերա­բե­րե­լի է Երեւան-Մեղրի երկա­թուղա­յին հաղորդակցությա­նը: 

Առա­ջին դեպքում հստակ ամրագրված է, որ հաղորդակցության վերահսկո­ղությունը իրա­կա­նացնում է ՌԴ ԱԴԾ‑ն: Վաշինգտոնյան փաստաթղթում այդ մասին ոչ միայն խոսք չկա, այլեւ հստակ սահմանված է, որ փոխադրումներն իրա­կա­նացվե­լու են պետություննե­րի ինքնիշխա­նության, տարածքա­յին ամբողջա­կա­նության եւ իրա­վա­զո­րության հարգման հիման վրա: 

Ավե­լին, Վաշինգտոնյան հռչա­կագրով սահմանված է, որ եթե Ադրբե­ջա­նը Նախի­ջեւա­նի հետ անխո­չընդոտ հաղորդակցություն է ստա­նում, ապա Հայաստա­նը ներպե­տա­կան եւ միջազգա­յին փոխադրումներ իրա­կա­նացնե­լիս կունե­նա համարժեք առա­վե­լություններ: Սա  է երկու փաստաթղթե­րի համե­մա­տության պատկե­րը, որ, ճիշտ է, պրոֆե­սիո­նալ –քաղա­քա­գի­տա­կան չէ, բայց ընդհա­նուր ընկալմամբ իրա­վա-քաղա­քա­կան իրո­ղություննե­րի դեմ չի մեղանչում:

Թաթուլ Հակոբյա­նի գրառման հղումը՝

https://www.facebook.com/share/p/19f6nwASvY/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ