21.4 C
Yerevan

Հանու՞ն, Թե՞ Ընդդեմ Փաշինյա­նի

Բայց եթե առաջնորդվե­լու լինենք առա­ջին նախա­գա­հի մասին վերն ասվա­ծի տրա­մա­բա­նությամբ, ապա Նիկոլ Փաշինյա­նը կարո՞ղ էր մի ամբողջ ժողովրդի փոխա­րեն միանձնյա եւ ճակա­տագրա­կան որո­շում ընդունել եւ համա­ձայնել այն առա­ջարկությա­նը, որի իրացման դեպքում. ‑ԼՂ շուրջ բոլոր տարածքնե­րը, բացի Լաչի­նի «միջանցքա­յին հատվա­ծի» վերա­դարձվե­լու էին Ադրբե­ջա­նին։

Վահրամ Աթա­նեսյան

Լրատվա­մի­ջոցնե­րից մեկն առա­ջին նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նի մասին գրել է. «Մարդը 98-ին հասկա­ցավ, որ չի կարող ճակա­տագրա­կան ու միանձնյա որո­շում կայացնել մի ողջ ժողովրդի փոխա­րեն եւ չարա­շա­հել պետության կառա­վարչի՝ իրեն ժամա­նա­կա­վո­րա­պես վստահված պաշտո­նը»: Հեղի­նակն այսպի­սով հակա­դարձում է վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին, ով առա­ջին նախա­գա­հի հրա­ժա­րա­կա­նը որա­կել է պատասխա­նատվությունից «փախուստ»: Փաշինյա­նի հասցեին ընդդի­մության գլխա­վոր մեղադրանքն այն է, որ մերժել է ԼՂ կարգա­վորման «ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րի առա­ջարկությունը, հայտա­րա­րել, որ «Արցա­խը Հայաստան է եւ վերջ», ինչն էլ դարձել է պատե­րազմի, պարտության, Արցա­խի կորոստյան պատճառ»: 

Բայց եթե առաջնորդվե­լու լինենք առա­ջին նախա­գա­հի մասին վերն ասվա­ծի տրա­մա­բա­նությամբ, ապա Նիկոլ Փաշինյա­նը կարո՞ղ էր մի ամբողջ ժողովրդի փոխա­րեն միանձնյա եւ ճակա­տագրա­կան որո­շում ընդունել եւ համա­ձայնել այն առա­ջարկությա­նը, որի իրացման դեպքում. ‑ԼՂ շուրջ բոլոր տարածքնե­րը, բացի Լաչի­նի «միջանցքա­յին հատվա­ծի» վերա­դարձվե­լու էին Ադրբե­ջա­նին ‑ադրբե­ջանցի­նե­րը վերդառնա­լու էին Շուշի, Խոջա­լու, Ստե­փա­նա­կերտ եւ այլ բնա­կա­վայրեր ‑Լեռնա­յին Ղարա­բա­ղի կարգա­վի­ճա­կը չէր որոշվե­լու ‑ԼՂ-ում եւ Սյունի­քում տեղա­բաշխվե­լու էին Ռուսաստա­նի «խաղա­ղա­պահ ուժեր» ‑բացվե­լու էր Ադրբե­ջան-Նախի­ջեւան ցամա­քա­յին անարգել հաղորդակցությունը: 

Խնդիրն այն չէ, որ «առա­ջարկություննե­րի մերժումը» բերել է պատե­րազմի: Սկզբունքո­րեն կարող ենք ասել, որ պատե­րազմը ԼՂ կարգա­վորման փուլա­յին տարբե­րա­կը մերժե­լու ուղղա­կի հետեւանք է, բայց մնանք նույն հարթության վրա. «Նիկոլ Փաշինյա­նը կարո՞ղ էր վերոնշյալ պայմաննե­րով միանձնա որո­շում կայացնել եւ գնալ Ադրբե­ջա­նի հետ կարգա­վորման»: Առարկությունը հայտնի է. «Թող դիմեր ժողովրդին, բացատրեր իրա­վի­ճա­կը, հիմնա­վո­րեր, որ այլընտրանքը կործա­նիչ պատե­րազմն է»: Բայց ժողովրդին կոչով չի դիմել նաեւ առա­ջին նախա­գա­հը, իսկ երբ 2017-ին զգուշացնում էր, որ մեր ժողովրդին նոր պատե­րազմ, նոր զոհա­բե­րություններ են սպա­սում, քաղա­քա­կան դաշտի բացարձակ մեծա­մասնությունը նրան ծաղրում էր, թե թուրքե­րի հետ «քիրվա­յություն է քարո­զում»: Տեր-Պետրոսյա­նի հրա­ժա­րա­կա­նը հիմնա­վո­րե­լով ժողովրդի փոխա­րեն որո­շում չընդունե­լու նրա քաղա­քա­կան պարկեշտությամբ, հոդվա­ծա­գի­րը փաստա­ցի արդա­րացնում է Նիկոլ Փաշինյա­նին, ով նույնիսկ պատե­րազմից մեկ շաբաթ առաջ չէր կարող Հայաստա­նի եւ Արցա­խի հանրությա­նը համո­զել, որ «հողե­րը չտա­լու» այլընտրանքը լայնածվալ պատե­րազմն է:

Առնչվող Հոդվածներ