21.4 C
Yerevan

Մերժե՜լ Ինքնա­խա­չե­լության Ճանա­պարհը

Իշխա­նա­հա­ճո շարքա­յիննե­րը հրա­ժարվում  են «պարկեշտա­բար» արձա­նագրել, որ 2009-ին իրենց անձնիշխա­նա­կան  ղեկա­վարնե­րը թուրք նախա­գա­հի Երե­վան այցե­լության առի­թով՝ Հայ Ֆուտբո­լիստնե­րի  մարզա­կան տարազնե­րից ջնջվե­ցին  Արա­րա­տը և միա­ժա­մա­նակ՝ անջատվե­ցին Ծիծեռնա­կա­բերդի լույսե­րը, «ընկեր» Սերժի թուրքա­բա­րո կարգադրությամբ։ 

Հարութ Քալայջյան

ՀՅԴ վարկա­բեկման այս դաժան օրե­րին, ամե­նավտանգա­վոր շարքա­յիննե­րը ոչ թե նրանք են՝ ովքեր լու՜ռ դիտում են իրենց կուսակցության այլանդակման տխուր տեսա­րաննե­րին, այլ նրանք՝ ովքեր ՀՀ Իշխա­նության (իբրև թե) Հայոց Ցեղասպա­նություն  «անարգող» քայլերն են նետում իշխաննե­րի աղտոտ ջաղացքի մեջ։ 

Իշխա­նա­հա­ճո շարքա­յիննե­րը հրա­ժարվում  են «պարկեշտա­բար» արձա­նագրել, որ 2009-ին իրենց անձնիշխա­նա­կան  ղեկա­վարնե­րը թուրք նախա­գա­հի Երե­վան այցե­լության առի­թով՝ Հայ Ֆուտբո­լիստնե­րի  մարզա­կան տարազնե­րից ջնջվե­ցին  Արա­րա­տը և միա­ժա­մա­նակ՝ անջատվե­ցին Ծիծեռնա­կա­բերդի լույսե­րը, «ընկեր» Սերժի թուրքա­բա­րո կարգադրությամբ։ 

Առավե՜լ ու տակա­վին ամիսներ առաջ, Թույլ Կիրո­յի ու Անդի­մա­գիծ Կարո­յի (տե՚ս նրա քոմենթը) սփյուռքյան ընկերնե­րը ամա­չե­ցին արձա­նագրել այն փաստը, որ ՀՀ Վարչա­պե­տը Երե­վա­նում պատասխա­նե­լով թուրք թղթա­կիցնե­րից մեկին՝ անվա­րա­նո­րեն ասաց, որ Ցեղասպա­նությունը հայ ժողովրդի համար անուրանալի/անքննելի իրո­ղություն է։ Ավելի՜ն, վերջերս հայ լրագրողնե­րի հետ իր ճեպազրույցում, Վարչա­պե­տը աներկբա­յո­րեն մերժեց Նաթա­նիա­հուի Հայոց Ցեղասպա­նության պարագայական/կեղծ ճանա­չումը, հաստա­տե­լով՝  որ դա բխում է առանձնա­պես՝ հրեա պետության քաղա­քա­կան հաշվա­պա­հությունից… 

Ստի, թունա­վոր կեղծի­քի ու երա­զա­յին առա­վե­լա­պաշտության «ռահվի­րա­ներ» են նաև սփյուռքյան վախկոտ/անգլուխ» շարքա­յին «ղեկա­վարնե­րը», որոնք վաղվա անօրակարգ/փողոցավայել  Հանրա­հա­վա­քի համար չեն զլա­նում՝ քաջա­լե­րանքի զզվե­լի թեմա­ներ նետել իշխաննե­րի գարշե­լի բերաննե­րում, այս անգամ վարկա­բե­կե­լով նույնինքն՝ հայոց սրբա­զան Ցեղասպա­նությունը… 

Ես հավա­տում եմ, որ Դաշնակցության Շարքե­րում կան վաստա­կա­վոր ընկերներ, որոնց համբե­րության բաժա­կը հորդե­լու աստի­ճա­նին է հասել ու շուտով գալու է այդ օրը՝ երբ նրանք լքե­լու են հրանտնե­րի, ռուստամյաննե­րի ու փոքրիկ իշխաննե­րի ԻՆՔՆԱԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ճանա­պարհը ու վերա­կենդա­նացնե­լու են՝ Քաջազնունու, Արա­մի, Վրացյա­նի, Խատիսյա­նի, Դարբինյա­նի, Վարանդյանի,Միսաքյանի,  ու Զէյթլյա­նի ավանդը։

Հարութ Քալայջյան

01 Սեպտեմբեր 2025 Մուղնի

Որպես վերն ասվա­ծի հաստա­տում, առա­ջարկում ենք ծանո­թա­նալ այս գրառմա­նը, որում հեցն այդ անդի­մա­գիծ և միա­կողմա­նիության ցուցադրումն է, երբ քննա­դա­տություն ասվա­ծը ոչ թե առողջացնե­լու համար է, այլ զուտ պահի ազդե­ցությունը սրող ատե­լության գործիք։

https://www.facebook.com/story.php?story_fbid=1854204595443395&id=100025616162114&mibextid=wwXIfr&rdid=SqIdc8yg0NAEqOdi#

https://www.facebook.com/story.php?story_fbid=1854204595443395&id=100025616162114&mibextid=wwXIfr&rdid=SqIdc8yg0NAEqOdi#

Առնչվող Հոդվածներ