18 C
Yerevan

Սերժ Սարգսյա­նի Հանդի­պումը Արցա­խի ԱԺ Հետ

ՀՀ նախա­գա­հի հիմնա­կան ասե­լիքն այն էր, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ գոյություն ունե­ցող միակ հնա­րա­վոր տարբե­րա­կը, որին Ալիևը համա­ձայնություն է տվել, դա առանց կարգա­վի­ճա­կա­յին հարցեր քննարկե­լու հինգ շրջա­նի վերա­դարձն է՝ առանց որևէ նախա­պայմա­նի։ Ալիևը դեմ է եղել մնա­ցած ամեն ինչին՝ այդ թվում և Արցա­խում ինքնո­րոշման հանրաքվեի թեկուզ տասը կամ քսան տարի անց։

Վահրամ Աթա­նեսյան

Լրագրող Թաթուլ Հակոբյա­նը զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Սերժ Սարգսյա­նի փակ հանդի­պումը Արցա­խի խորհրդա­րա­նա­կաննե­րի հետ 2014-ին և այցը Ստե­փա­նա­կերտ 2016-ին։

Վահրամ Աթա­նեսյանն իր խոսքում նշեց այդ հանդի­պումնե­րին նախորդել էր Հայաստա­նի Հանրա­պե­տության արտա­քին գործե­րի նախա­րա­րության գերա­տեսչության և Արցա­խի Հանրա­պե­տության ԱԺ հետ հանդի­պում Արաքսա­վա­նում, որի ժամա­նակ օրա­կարգում դրված հարցը ՀՀ կողմից Արցա­խի Հանրա­պե­տության անկա­խությունը ճանա­չելն էր։ Վահրամ Աթա­նեսյա­նը մի շարք մանրա­մասներ ներկա­յացրեց՝ հավե­լե­լով, որ տպա­վո­րություն կար, որ Արցա­խի ԱԺ-ից մերժում էր ակնկալվում։ Արցա­խի ԱԺ‑ն իհարկե չէր կարող կանգնել ու ասել, որ իրենք դեմ են Արցա­խի անկա­խության ճանաչմա­նը, բայց անձամբ ինքն ասել է, որ իրենք դեմ չեն, բայց Հայաստա­նի Հանրա­պե­տությունը չի կարող ճանա­չել Արցա­խի անկա­խությունը՝ առա­ջին հերթին այն պատճա­ռով, որ դա հակա­սում է ՀՀ Սահմա­նադրությա­նը։ Ուստի և ԱԺ պատգա­մա­վոր Զարուհի Փոստանջյա­նի նախա­ձեռնությունը ըստ էության դառնում է օրենքի առումով ոչ կիրա­ռե­լի։

Վահրամ Աթա­նեսյա­նը պատմեց, որ այդ հանդի­պումից հետո 2014թ․ տեղի ունե­ցավ ՀՀ նախա­գա­հի հանդի­պումը Արցա­խի խորհրդա­րա­նի մի շարք անդամնե­րի հետ Երև­ա­նում։ Դա եղել է փոկ ու չլուսա­բանված հանդի­պում, և այդ մոտ 40 րոպե տևած հանդիպման ժամա­նակ մեծ մասամբ խոսել է ՀՀ նախա­գահ Սերժ Սարգսյա­նը։ 

Աթա­նեսյա­նի խոսքով ՀՀ նախա­գա­հի հիմնա­կան ասե­լիքն այն էր, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ գոյություն ունե­ցող միակ հնա­րա­վոր տարբե­րա­կը, որին Ալիևը համա­ձայնություն է տվել, դա առանց կարգա­վի­ճա­կա­յին հարցեր քննարկե­լու հինգ շրջա­նի վերա­դարձն է՝ առանց որևէ նախա­պայմա­նի։ Ալիևը դեմ է եղել մնա­ցած ամեն ինչին՝ այդ թվում և Արցա­խում ինքնո­րոշման հանրաքվեի թեկուզ տասը կամ քսան տարի անց։ Սերժ Սարգսյա­նի բառե­րով՝ նման կարծիք է ունե­ցել նաև Վլա­դի­միր Պուտի­նը։ Հանդի­պումից հետո, երբ իրեն՝ Վահրամ Աթա­նեսյա­նին են հարցրել իր կարծիքն այդ ամե­նի առումով, ինքը նշել է, որ եթե Արցա­խի հովա­նա­վոր Հայաստա­նի Հանրա­պե­տությունն արդեն խնդիրներ ունի, ապա ամեն ինչ պետք է անել Հայաստա­նին օգնե­լու, նրա վիճա­կը չծանրացնե­լու առումով։

Վահրամ Աթա­նեսյա­նի խոսքով դրա­նից մոտ երկու տարի անց՝ 2016թ․ Սերժ Սարգսյա­նը այցե­լել է Ստե­փա­նա­կերտ ու հենց այն ժամա­նակ էլ նա արտա­սա­նել է իր հայտնի խոսքն այն մասին, որ «եթե հիմա զիջումնե­րին չհա­մա­ձայնվեն, ապա Կարս Կարս երգե­լու փոխա­րեն Ստե­փա­նա­կերտ, Ստե­փա­նա­կերտ են երգե­լու»։ 

Վահրամ Աթա­նեսյա­նը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ այդ ժամա­նակ Սերժ Սարգսյա­նի հետ հանդի­պումն այսպես ասած ընտրո­վի է եղել, որ որոշ պատգա­մա­վորներ մասնակցել են, որոշնե­րը ոչ։ Հանդի­պումից հետո ինչո՞ւ այդ ամե­նը չի հանրայնացվել ու հստա­կեցվել։ Ի վերջո Սերժ Սարգսյա­նը պատա­հա­կան մարդ չէր, նա Արցախյան պատե­րազմի առա­ջին իսկ օրե­րից եղել էր գործո­ղություննե­րի կենտրո­նում, եղել էր հրա­մա­նա­տար, կազմա­կերպիչ ու նրա խոսքը հարգի էր ոչ միայն որպես ՀՀ նախա­գահ, այլև Արցախյան պատե­րազմով անցած մարդ։

Բայց ոչինչ չի հանրայնացվել, ըստ էության ոչ մի բառ անգամ չի ասվել այն մասին, որա­մեն ինչ գնում է դեպի պատե­րազմ։ Արցա­խի նախա­գահ Բակո Սահակյա­նին ինքն առա­ջարկել է բաց քննարկման դնել այն, որ պատե­րազմը ըստ էության սկսվել է, բայց իրեն ասել են ոչ, չի կարե­լի այդ թեման բացել։ Բայց բացեն, թե չբա­ցեն, Արցա­խի ու ՀՀ սահմա­նա­մերձ շրջաննե­րի բոլոր բնա­կիչներն էլ գիտեին, որ պատե­րազմը սկսվել է ու շաբա­թը մեկ դիվերսիոն ներթա­փանցման փորձ է արվում։

Վահրամ Աթա­նեսյա­նի խոսքով ինքը Բակո Սահակյա­նին տեղե­կացրել է, որ հաջորդ գումարման Ազգա­յին Ժողո­վին ինքը չի մասնակցե­լու և նախա­գա­հը միայն ասել է «բարի»՝ ընդունե­լով դա որպես ի գիտություն։

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ