Հայաստան

Տարբերել Քաղաքական Իշխանությունն Ու Պետական Ինքիշխանությունը

Հայաստանը օգոստոսի 8-ի նախնական համաձայնագրով ըստ էության ջնջեց  նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, Հայաստանը դուրս է եկել շրջափակում-մեկուսացումից։ Հայաստանին «փրկելու դարաշրջանն ավարտվել է»։ Հայաստանը հիմա ինքն է գործոն և իր ճակատագիրը տնօրինելու մեծ հնարավորություն ունի։

Կայծ Մինասյան

1inTV-ն զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Մինսկի խմբի ցրումը, Ֆրանսիայի դերակատարումը, ինչպես նաև ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք երևույթներ։

Կայծ Մինասյանը նշեց, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագիրն ինքն իրենով արդեն իսկ նշանակում էր Մինսկի խմբի վերջը և Ֆրանսիան էլ իր կողմից որևէ ջանք չի գործադրել դա պահպանելու համար։ Առհասարակ վերջին մի քանի տարին Ֆրանսիան այստեղ դերակատարում ունի ոչ թե որպես Մինսկի համանախագահ, այլ որպես Ֆրանսիա։ Անդրադառնալով տարածաշրջանին՝ քաղաքագետը հիշեց, որ ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր Վլադիմիր Պուտինը մեկ նպատակ է ունեցել այս տարածաշրջանի հետ կապված՝ պահել իր ազդեցության ոլորտում և հատկապես Հայաստանը։ Հայաստանի նախկին իշխանությունները որևէ ջանք չեն գործադրել դրանից խուսափելու համար և Հայաստանի ռազմաքաղաքական կշիռն ընկել է, խիստ է ընկել։ Հիմա, երբ Հայաստանը օգոստոսի 8-ի նախնական համաձայնագրով ըստ էության ջնջեց  նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, Հայաստանը դուրս է եկել շրջափակում-մեկուսացումից։ Հայաստանին «փրկելու դարաշրջանն ավարտվել է»։ Հայաստանը հիմա ինքն է գործոն և իր ճակատագիրը տնօրինելու մեծ հնարավորություն ունի։ Քաղաքագետը նաև նշեց ԵՄ ու Միացյալ Նահանգների այն մեծ դերի մասին, որ նրանք ունեն տարածաշրջանում կայունացումը պահելու, ուժեղացնեու հետ կապված։

Կայծ Մինասյանը մեծ անդրադարձ կատարեց Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ համոզված լինելով, որ Հայաստանում, հատկապես ընդդիմության շրջանակներում պետք է չափից ավելի խորագետ լինեն՝ տեղի ունեցածը հասկանալու և աժևորելու համար։ Նրանք կանգնած են երկընտրանքի առջև՝ մի կողմից պիտի շարունակեն իրեն հակաիշխանական պահվածքը՝ հուսալով ինչ որ բեկում մտցնել կամ նորից անցնել խորհրդարան, ինչի շանսերը քաղաքագետը ցածր համարեց, կամ էլ ընդունել իրենց սխալները, որը հավասար է քաղաքական ինքնասպանության։ Բայց մյուս տարբերակն էլ չկա։ Օգոստոսի 8-ի համաձայնագրից մի քանի շաբաթ անց Երևանում տեղի ունեցան ձերբակալություններ, դավադրության բացահայտումներ։ Ընդդիմությունը վստահաբար տեղյակ էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ինչ որ փոխըմբռնման համաձայնագիր կամ նման մի բան ստորագրվի և նրանց ուզածը հավանաբար այն էր, որ երկրում քաոս ու դժվարություններ ստեղծեն, խափանեն նորմալ իրավիճակը՝ վիժեցնելով նաև հանդիպումն ու պայմանավորվածությունները։ Բայց դա տեղի չունեցավ ու ընդդիմությունը սկսեց հայտարարել, որ ահա վաճառում են, ծախում են։ Հետագայում երևաց նաև այդ ամենի կեղծ լինելու փաստը։ Մինչ այդ ՀՀ խորհրդարանական  ընդդիմության հույսը Դոնալդ Թրամփն էր, որովհետև, նրանք կարծում էին, որ եթե Թրամփը Պուտինի հետ զրուցում է, ապա Թրամփը ինչ որ ռուսամետ բան է անելու, որը հարմար է լինելու իրենց ու իրենց օրակարգին։ Բայց նախագահ Թրամփը ոչ թե իր անձնական ցանկություններն է իրականացնում, այլ ԱՄՆ արտաքին քաղաքականության հայեցակարգում ամրագրված ամերիկյան շահը, որը հիմա համապատասխանում է հայկական շահերին։

Քաղաքագետը օրինակ բերեց Ֆրանսիան՝ նշելով, որ դեռևս նախորդ տարի այն կարծիքն էր արտահայտել, որ Ֆրանսիայում, քանի որ նախագահը Խորհրդարանում մեծամասնություն չունի, ապա փորձ է արվելու այդ լարված վիճակը շտկելու համար վստահության քվե ստանալ խորհրդարանից, բայց այդ ամենը որևէ կերպ բացասաբար չի ազդելու Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների վրա։ Ֆրանսիանում շատ լավ տարբերում են իշխանության բառի երկու տարբերակները՝ քաղաքական իշխանություն և պետական ինքնիշխանություն։ Հայաստանում դեռևս դա լավ չեն պատկերացնում և հատկապես ընդդիմության մակարդակով շարունակում են քաղաքական իշխանությունը և պետական ինքնիշխանությունը նույնացնել ու քաղաքական իշխանության դեմ պայքարելով՝ ըստ էության պայքարում են պետական ինքիշխանության դեմ։ Կայծ Մինասյանը նշեց, որ ֆրանսերենով այդ եզրույթները ավելի կիրառական արտասանություն ունեն, հայերենում պետք է ամրագրել այդ բառը և դա մտցնել մեր քաղաքական օրակարգ։

Քաղաքագետը նաև խիստ քննադատեց խորհրդարանական ընդդիմությանը՝ նշելով, որ նրանք նույնիսկ իրավունք չունեն օգտագործելու «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» բառերը, քանի որ իրենք են հենց ծախել Հայաստանը ռուսներին,, ամեն ինչ տվել նրանց։

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *