21.4 C
Yerevan

Բայց Ախր Թագա­վո­րը Մերկ Է

Երբեք չտե­սանք, որ Պատրիարքա­րա­նի կողմից վաճառվող հողի համար հենց նույն եկե­ղե­ցա­կաննե­րը նման աղմուկ բարձրացնեն, ինչքան որ  բարձրացնում են Նիկոլ Փաշինյա­նին ու իր խմբին հայհո­յե­լիս։ Լավ, Փաշինյա­նը սատա­նա է, հայրե­նա­վա­ճառ և այլն, իսկ Պատրիարքարա՞նը։ Նրանք էլ հո իրենք են իրենց ձեռքե­րով առուվա­ճառքի պայմա­նա­գիր ստո­րագրել ու հիմա էլ տակից դուրս չեն գալիս։

Մեր Ուղին

ԼՈՒՐԵՐ‑ը զրուցել է Երուսա­ղե­մի հայ համայնքի ակտի­վիստ, Save the Arq շարժման համա­հիմնա­դիր Հակոբ Ճռնազյա­նի հետ։ Զրույցի ընթացքում Հակոբ Ճռնազյա­նը ներկա­յացրել է վերջին զարգա­ցումնե­րը Երուսա­ղե­մում Պատրիարքա­րա­նին պատկա­նող Կովե­րի պարտեզ տարածքի վաճառքի հետ կապված։ Ինչպես հիշում ենք, դեռ 2021թ․ մեծ աղմուկ բարձրա­ցավ համա­ցանցում, երբ լուր տարածվեց, որ Պատրիարքա­րա­նը որո­շել է ինչ որ ավստրա­լա­ցու վաճա­ռել Կովե­րի պարտեզ կոչվող տարածքը, իսկ հետո լրա­ցումներ եղան, որ ամենև­ին էլ ավստրա­լա­ցի չէ, այլ հրեա­կան ինչ որ ընկե­րություն և տարածքը ոչ թե վաճառվել է այլ 99 տարով վարձա­կա­լության տրվել և այլն։ Ի շնորհիվ մեծ աղմուկի՝ հնա­րա­վոր չեղավ հողի այդ վաճառքը ու հիմա էլ անվերջ դատա­կան քաշքշուկներ են սկսվել, քանի որ պայմա­նա­գիր, այնուա­մե­նայնիվ ստո­րագրված է և հնա­րա­վոր չէ միա­կողմա­նի չեղարկել այն։

Հակոբ Ճռնազյա­նը, իր խոսքե­րով․ «ամեն ինչ անում են այդ խայտա­ռա­կությա­նը վերջ տալու համար», բայց հասկա­նա­լի է, որ ոչ ամեն ինչ է հարթ գնում։ Որքան կարե­լի է դատել այդ հարցազրույցից, Պատրիարքա­րա­նը, Երուսա­ղե­մի հայ համայնքի ներկա­յա­ցուցիչնե­րը այժմ դատա­կան գործընթա­ցի մեջ են գտնվում այն ընկե­րության հետ, որին վաճառվել կամ վարձա­կա­լության է տրվել տարածքը։ Խնդիր կա այն առումով, որ ընկե­րությունը հրա­ժարվում է «ձեռք քաշել» տարածքից և չի համա­ձայնվում առա­ջարկված փոխհա­տուցումը վերցնել և գնալ։ Հասկա­նա­լի բան է․ Երուսա­ղե­մում, առհա­սա­րակ Իսրա­յե­լում հողը ոսկու գին ունի և ցանկա­ցած մեկը, ով թեկուզ մի քանի հարյուր մետր հող ունի, ատամնե­րով պաշտպա­նում է և բնա­կան է, որ այդ ընկե­րությունը, ով պատրաստվում է հյուրա­նոց կառուցել, չի ցանկա­նում նման հեշտ որսից հրա­ժարվել։ Նման տարածք, այն էլ Երուսա­ղե­մի կենտրո­նում, պարզա­պես գտնված երազ է։

Ճռնազյա­նի ելույթից պարզ է դառնում նաև մի շատ դառը բան․ այդ դատա­կան հայցե­րի ժամա­նակ նույնիսկ, հայե­րը միա­բան չեն։ Իրենք առանձին են, միա­բա­նությունն՝ առանձին, Պատրիարքա­րանն առանձին։ Ավե­լին, սեպտեմբե­րի 24-ին, երբ քիչ թե շատ որո­շա­կիա­ցում է սպասվում, Ճռնազյա­նը մեծ հույսեր չունի, թե պատրիարքա­րա­նի անդամնե­րը, միա­բա­նությունը համե­րաշխ կեցվածքով կկանգնեն կողք կողքի։ Ու այսպես իրա­րից ջոկ գնում են «ընդհա­նուր թշնա­մու դեմ»։ Այսպես առանձին-առանձին կոտրվե­լը հեշտ է։ Ասյպես է ողջ հայոց պատմության ընթացքում։ Զարմա­նա­լի է, որ նույնիսկ այդ պարա­գա­յում հայե­րը չեն կարո­ղա­նում միա­վորվել, նույնիսկ երբ խոսքը գնում է մի բանի մասին, որն անմի­ջա­պես վերա­բե­րում է և՛ Պատրիարքա­րա­նին, և՛ ողջ համայնքին և որոնք, ինչպես նշում է Հակոբ Ճռնազյա­նը «մեկն առանց մյուսի գոյատև­ել չի կարող»։

Բայց այս ամե­նը դեռ մի կողմ։ Հիմնա­կան ու ամե­նա­խայտա­ռակ հարցն այն է, թե ինչպե՞ս է առհա­սա­րակ Պատրիարքա­րա­նը որո­շել հող վաճա­ռել։ Սա է հիմնա­կան խնդի­րը, որից հետո մնա­ցած ամեն ինչն արդեն տեղա­վորվում է այդ ողջ աբսուրդի մեջ։ Ի՞նչ է նշա­նա­կում այդ ամե­նը։ Ո՞վ է առհա­սա­րակ Պատրիարքա­րա­նին թույլ տվել թեկուզ մի բուռ փոշի վաճա­ռել այն հողից, որ հայությանն է պատկա­նում։ Նույնիսկ եթե ինչ-ինչ իրա­վա­բա­նա­կան ձևա­կերպումնե­րով Պատրիարքա­րա­նի որոշ անձինք իրա­վա­կան առա­վե­լություն ունեն հասա­րակ համայնքա­յին բնակչության նկատմամբ։ Պատրիարքա­րա­նում լրի՞վ են խելա­գարվել, թե՞ փողի տենչն ամե­նա­զոր կերպով կուրացրել է բոլո­րին։ Նման խայտա­ռա­կություն երևի աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չես գտնի։ Աշխարհում որևէ մահմե­դա­կան համայնքի նույնիսկ մահվան սպառնա­լի­քով չես համո­զի մզկի­թի հողե­րը վաճա­ռի ինչ որ քրիստոնյա­յի, որն այդտեղ հյուրա­նոց է կառուցե­լու։ Իսկ ի՞նչ է կատարվում Երուսա­ղե­մում ու առհա­սա­րակ հայ եկե­ղե­ցու հետ։ Մեր եկե­ղե­ցա­կան իշխա­նություններն այս առումով ասե­լիք չունե՞ն։ Մեր կաթո­ղի­կոսնե­րը, որ ամեն առի­թով միասնության կոչ և ժողովրդա­կան մտա­հո­գություններ են հայտնում, որևէ անե­լիք ունե՞ն, անո՞ւմ են, թե ներհա­յաստանյան քաղա­քա­կա­նությա­նը խառնվե­լուց զատ այլ անե­լիք չունեն։ Ամե­նայն հայոց կաթո­ղի­կո­սը արդյո՞ք որևէ խնդիր չի տեսնում։ Իսկ Արամ Ա‑ն։ Կամ էլ Պոլսի պատրիարքը։ 

Էլ ինչո՞ւ և ինչպե՞ս բողո­քենք, որ հայե­րը եկե­ղե­ցու նկատմամբ չունեն բավա­կա­նա­չափ հարգանք, սեր ու երկյուղա­ծություն։ Էլ ինչպե՞ս խոսենք միասնության կամ նման բանե­րի մասին, ազգա­յին նպա­տակնե­րի, եթե Պատրիարքա­րա­նը թաքուն հող է ծախում ու մի բուռ հայ երի­տա­սարդներ են գնում կամա­վոր պահա­կություն անում, որ հանկարծ հայե­րի պատկա­նող հողում հյուրա­նոց չաճի։

Վերջին ամիսնե­րին Հայաստա­նում սկսված իրա­դարձություններն ինչ ասես կոչվե­ցին։ ՔՊ ու եկե­ղե­ցու որոշ ներկա­յա­ցուցիչներ իրար էլ սատա­նա հանե­ցին, էլ անբա­րո­յա­կան վաճա­ռա­կան, էլ ռուսի գործա­կալ։ Ինչ ուզեք։ Երկու արքե­պիսկո­պոս էլ հիմա ԱԱԾ մեկուսա­րա­նում են՝ մեկը ահա­բեկչություն նախա­պատրաստե­լու, մյուսը ատե­լության կոչե­րի ու ահա­բեկչության կոչե­րի համար։ Լա՞վ է։ Երբեք չտե­սանք, որ Պատրիարքա­րա­նի կողմից վաճառվող հողի համար հենց նույն եկե­ղե­ցա­կաննե­րը նման աղմուկ բարձրացնեն, ինչքան որ  բարձրացնում են Նիկոլ Փաշինյա­նին ու իր խմբին հայհո­յե­լիս։ Լավ, Փաշինյա­նը սատա­նա է, հայրե­նա­վա­ճառ և այլն, իսկ Պատրիարքարա՞նը։ Նրանք էլ հո իրենք են իրենց ձեռքե­րով առուվա­ճառքի պայմա­նա­գիր ստո­րագրել ու հիմա էլ տակից դուրս չեն գալիս։ Իսկ եթե ասես, որ եկե­ղե­ցին այլա­սերվել է իր ներսի փուչ հոգև­ո­րա­կաննե­րի մեղքով, դարձել թալա­նի բույն, ապա դու էլ կորակվես որպես սատա­նա, թուրք և այլն։ 

«Փաշինյանն իրա­վունք չունի վաճա­ռել Արցա­խը, մենք իրա­վունք ունենք վաճա­ռել Երուսա­ղե­մի համայնքա­պատկան հողե­րը»։ Էհ, վաճա­ռել ուրեմն վաճա­ռել, ի՞նչ կապ ունի, թե ո՞վ է դա անում։ Թե՞ կապ ունի։ 

Նման այլանդա­կության ակա­նա­տես լինե­լը մեր համազգա­յին ներքին փտա­ծության ցուցիչն է։ Գևորգ Սուրենյան կաթո­ղի­կո­սը կոչ էր անում սուր վերցնել և պաշտպա­նել հայրե­նի­քը, իսկ Երուսաա­ղե­մի Պատրիարքա­րա­նը հող է վաճա­ռում։ Էլ ի՞նչ լուրե­րի սպա­սենք։ Գուցե Արամ Ա‑ն ևս ինչ որ մի օր որո­շի Մեծի Տանն Կիլի­կիո կաթո­ղի­կո­սա­րա­նի ինչքե­րից որևէ բան վաճա­ռել։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Երուսա­ղե­մի Պատրիարքա­րա­նին կարե­լի է, իսկ Մեծի Տանն Կիլի­կիո Կաթո­ղի­կո­սա­րա­նին ո՞չ։ 

Հայոց եկղե­ցու ավագնե­րի խորհուրդը որևէ բան ունի՞ աս առումով ասե­լու, թե՞ ոչ։ Հիմա որ փաշինյա­նա­կաննե­րը լեզունե­րը սրեն եկե­ղե­ցու ու եկե­ղե­ցա­կաննե­րի հասցեին,  բոլո­րը միա­բե­րան անի­ծե­լու են հայրե­նա­դավ իշխա­նություննե­րին ու կոչ անեն երկել 1700 տարվա ազգա­յին եկե­ղե­ցին։ իսկ փաշինյա­նա­կաննե­րը լրիվ իրա­վունք են ստա­նում ասե­լու ինչ ուզեն, որո­վեհտև Պատրիարքա­րա­նի հողե­րը իրենք չեն վաճա­ռում, թուրքն ու ադրբե­ջանցին չի վաճա­ռում, ռուսը չի հանձնում այլ հայե­րը հա-յե-րը, ավելի՜ն՝ Պատրիարքա­րա­նը։ Մի կառույց, որ պիտի հոգև­որ առումով լիներ հայր ու պաշտպան, բիզնեսմե­նի կեցվածք ունի, հիմա էլ չի միա­բանվում այն երի­տա­սարդնե­րի հետ, ովքեր իրենց ժամա­նակն ու գումարն են դնում այդ այլանդակ վաճառքի դեմն առնե­լու համար։

Ճիշտն ասած հույս չկա, թե մի բուռ հասա­րակ մարդկանց կհա­ջողվի Իսրա­յե­լում հաղթել հրեա­նե­րին։ Հավա­նա­բար մոտ շաբաթներս նոր նահանջ կարձա­նագրենք, նոր պարտություն։ Էլ ինչպե՞ս հաղթես, երբ մեջքից խփում է քո պաշտպանն ու առաջնորդը։

Դեռ շատ աճե­լու տեղ ունենք, դեռ երկար, շատ երկար պիտի անցնի, մինչև նորից ազգա­յի­նը դառնա ազգա­յին։  

Առնչվող Հոդվածներ