21.4 C
Yerevan

Ընդդի­մության Հակա­պե­տա­կան Կեցվածքը

Մենք օգոստո­սի 8‑ի համա­ձայնա­գի­րը ևս մեր ազատ ընտրությամբ չենք ստո­րա­գել, դա եղել է ստիպված, իրա­վի­ճա­կից ելնե­լով։ Այլ ելք չկա, մենք կամ պետք է ընդունենք ամե­րիկյան առա­ջարկը, որը մեզ հավա­սա­րա­զոր գործընկեր է դիտարկում, կամ էլ նորից գնանք ու ընկնենք ռուսա­կան լծի տակ, որը մեզ ոչինչ չի հարցնե­լու ու մեր փոխա­րեն ինքն է որո­շե­լու, թե մենք ինչ անենք։ Դա՞ է ընդդի­մության առա­ջարկը։ 

Ազատ Արշակյան

ԼՈՒՐԵՐ‑ը զրուցել է Գերա­գույն Խորհրդի նախկին պատգա­մա­վոր Ազատ Արշակյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Վաշինգտո­նում օգոստո­սի 8‑ին կնքված համա­ձայնագրի շուրջ Հայաստա­նում սկսված քննարկումներն ու արձա­գանքնե­րը։

Ազատ Արշակյա­նը նշեց, որ երբ ընդդի­մությունը հայտա­րա­րում է, թե օգոստո­սի 8‑ի համա­ձայնա­գի­րը­կա­պի­տուլյա­ցիա է, պարտություն է և այլն, նրանց նմա­պա­տակ նոյեմբե­րի 9‑ին վերա­դառնալն է։ Ընդդի­մությունն այլ առա­ջարկ չունի, այլընտրանք չի առա­ջարկում։ Նրանք գալիս են օրա­կարգ ոչնչացնե­լու, փչացնե­լու առա­ջարկությամբ։ Իրենց նշած նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնա­գի­րը Լենին-Աթա­թուրք պայմա­նագրի նման մի բան է։ Իրենք հայանպաստ ու հայաստա­նա­կենտրոն չեն, այլ ապրում են միութե­նա­կան երկրի երա­զանքնե­րով, Հայաստա­նը կրկին ինչ որ մեկի, իրենց դեպքում Ռուսաստա­նի ծայրա­գա­վառ դարձնե­լու մոլուցքով։ Ըստ էության Ազգա­յին ժողո­վում կան մարդիկ ու խմբեր, որ զբաղված են հակա­պե­տա­կան գործունեությամբ։ Նրանք դեմ են երկրի զարգացմա­նը, անկա­խության ամրապնդմա­նը։ Այդ ուժե­րը ուզում են Հայաստա­նը կամքից ու ընտրության հնա­րա­վո­րությունից զրկել, փոշիացնել ինքնությույնությունը։

Պատգա­մա­վորն այն կարծի­քին է, որ մենք օգոստո­սի 8‑ի համա­ձայնա­գի­րը ևս մեր ազատ ընտրությամբ չենք ստո­րա­գել, դա եղել է ստիպված, իրա­վի­ճա­կից ելնե­լով։ Այլ ելք չկա, մենք կամ պետք է ընդունենք ամե­րիկյան առա­ջարկը, որը մեզ հավա­սա­րա­զոր գործընկեր է դիտարկում, կամ էլ նորից գնանք ու ընկնենք ռուսա­կան լծի տակ, որը մեզ ոչինչ չի հարցնե­լու ու մեր փոխա­րեն ինքն է որո­շե­լու, թե մենք ինչ անենք։ Դա՞ է ընդդի­մության առա­ջարկը։ 

Ազատ Արշակյանն ուշադրություն հրա­վի­րեց այն հանգա­մանքի վրա, որ մենք ըստ էության նոր ենք պետա­կա­նության հիմքերն ամրացնում։ 30 տարի առաջ հռչա­կել ենք անկա­խությունը, բայց միայն նոր ենք սկսել աշխա­տել այդ ուղղությամբ։ Ընդ որում, հիմա, երբ ԱՄՆ‑ն տարա­ծաշրջան է մուտք գործում, մենք վերջա­պես հնա­րա­վո­րություն ունենք լիարժեք իրացնե­լու մեր հնա­րա­վո­րություննե­րը։

Պատգա­մա­վո­րը չհա­մա­ձայնեց այն տեսա­կե­տի հետ, որ արտա­քին քաղա­քա­կա­նությունը ամուսնության նման բան է ու միայն մեկի հետ պետք է լինի։ Ընդհա­կա­ռա­կը, ընդդի­մությունը Հայաստա­նին դարձրել էր Ռուսաստա­նի սիրուհին ու վերջինս էլ մեզ հետ անում էր ինչ ուզում էր, իսկ երբ պահը եկավ պաշտպա­նե­լու, հոգ տանե­լու, նա լքեց իր դաշնակցին։ Առհա­սա­րակ, ԵԱՏՄ, ԽՍՀՄ, ՀԱՊԿ, դրանք միայն անուննե­րով են տարբեր, այդ ամենն իրա­կա­նում կարդացվում է Ռուսաստան։ Դա նույն Ռուսաստանն է, որը մեզ լքեց 1915, 1920, 1990 թվա­կաննե­րին ու եթե այդքա­նաից հետո, հատկա­պես երբ տեսանք 2020-նն ու 2023‑ը, կրկին առա­ջարկում են դառնալ Ռուսաստա­նի սիրուհին, ապա դա վկա­յում է այն բանի մասին, որ այս մարդիկ ուղղա­կի դեմ են Հայաստա­նի զարգացմա­նը, զբաղված են հակա­պե­տա­կան գործունեությամբ։

Ազատ Արշակյա­նը նաև նշեց, որ առհա­սա­րակ ԱԺ նիստե­րը դիտե­լը բավա­կան դժվար ու անհե­տաքրքիր գործ է, քանի որ շատ ժամա­նակ այնտեղ հնչող խոսքը կոպիտ է, բռի, ոչ հայե­րեն ու շատ անգամ ԱԺ նիստը վերածվում է անի­մաստության, որովհետև ընդդի­մությունը թույլ չի տալիս իրա­կան հարցեր քննարկել, վերա­ծում է կռվի, զրկում է օրա­կարգից՝ անլրջացնե­լով գործընթա­ցը։

Արշակյա­նը նաև հավե­լեց, որ իրեն բավա­րա­րում է ԱՄՆ երաշխա­վո­րությունը, ափսո­սանք հայտնեց, որ մենք այդպես էլ չկա­րո­ղա­ցանք Մինսկի խումբը կյանքի կոչել, կորցրինք այնտեղ գտնվող մեր դաշնա­կից արևմտյան պետություննե­րին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ