Մենք օգոստոսի 8-ի համաձայնագիրը ևս մեր ազատ ընտրությամբ չենք ստորագել, դա եղել է ստիպված, իրավիճակից ելնելով։ Այլ ելք չկա, մենք կամ պետք է ընդունենք ամերիկյան առաջարկը, որը մեզ հավասարազոր գործընկեր է դիտարկում, կամ էլ նորից գնանք ու ընկնենք ռուսական լծի տակ, որը մեզ ոչինչ չի հարցնելու ու մեր փոխարեն ինքն է որոշելու, թե մենք ինչ անենք։ Դա՞ է ընդդիմության առաջարկը։
Ազատ Արշակյան
ԼՈՒՐԵՐ-ը զրուցել է Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կնքված համաձայնագրի շուրջ Հայաստանում սկսված քննարկումներն ու արձագանքները։
Ազատ Արշակյանը նշեց, որ երբ ընդդիմությունը հայտարարում է, թե օգոստոսի 8-ի համաձայնագիրըկապիտուլյացիա է, պարտություն է և այլն, նրանց նմապատակ նոյեմբերի 9-ին վերադառնալն է։ Ընդդիմությունն այլ առաջարկ չունի, այլընտրանք չի առաջարկում։ Նրանք գալիս են օրակարգ ոչնչացնելու, փչացնելու առաջարկությամբ։ Իրենց նշած նոյեմբերի 9-ի համաձայնագիրը Լենին-Աթաթուրք պայմանագրի նման մի բան է։ Իրենք հայանպաստ ու հայաստանակենտրոն չեն, այլ ապրում են միութենական երկրի երազանքներով, Հայաստանը կրկին ինչ որ մեկի, իրենց դեպքում Ռուսաստանի ծայրագավառ դարձնելու մոլուցքով։ Ըստ էության Ազգային ժողովում կան մարդիկ ու խմբեր, որ զբաղված են հակապետական գործունեությամբ։ Նրանք դեմ են երկրի զարգացմանը, անկախության ամրապնդմանը։ Այդ ուժերը ուզում են Հայաստանը կամքից ու ընտրության հնարավորությունից զրկել, փոշիացնել ինքնությույնությունը։
Պատգամավորն այն կարծիքին է, որ մենք օգոստոսի 8-ի համաձայնագիրը ևս մեր ազատ ընտրությամբ չենք ստորագել, դա եղել է ստիպված, իրավիճակից ելնելով։ Այլ ելք չկա, մենք կամ պետք է ընդունենք ամերիկյան առաջարկը, որը մեզ հավասարազոր գործընկեր է դիտարկում, կամ էլ նորից գնանք ու ընկնենք ռուսական լծի տակ, որը մեզ ոչինչ չի հարցնելու ու մեր փոխարեն ինքն է որոշելու, թե մենք ինչ անենք։ Դա՞ է ընդդիմության առաջարկը։
Ազատ Արշակյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մենք ըստ էության նոր ենք պետականության հիմքերն ամրացնում։ 30 տարի առաջ հռչակել ենք անկախությունը, բայց միայն նոր ենք սկսել աշխատել այդ ուղղությամբ։ Ընդ որում, հիմա, երբ ԱՄՆ-ն տարածաշրջան է մուտք գործում, մենք վերջապես հնարավորություն ունենք լիարժեք իրացնելու մեր հնարավորությունները։
Պատգամավորը չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ արտաքին քաղաքականությունը ամուսնության նման բան է ու միայն մեկի հետ պետք է լինի։ Ընդհակառակը, ընդդիմությունը Հայաստանին դարձրել էր Ռուսաստանի սիրուհին ու վերջինս էլ մեզ հետ անում էր ինչ ուզում էր, իսկ երբ պահը եկավ պաշտպանելու, հոգ տանելու, նա լքեց իր դաշնակցին։ Առհասարակ, ԵԱՏՄ, ԽՍՀՄ, ՀԱՊԿ, դրանք միայն անուններով են տարբեր, այդ ամենն իրականում կարդացվում է Ռուսաստան։ Դա նույն Ռուսաստանն է, որը մեզ լքեց 1915, 1920, 1990 թվականներին ու եթե այդքանաից հետո, հատկապես երբ տեսանք 2020-նն ու 2023-ը, կրկին առաջարկում են դառնալ Ռուսաստանի սիրուհին, ապա դա վկայում է այն բանի մասին, որ այս մարդիկ ուղղակի դեմ են Հայաստանի զարգացմանը, զբաղված են հակապետական գործունեությամբ։
Ազատ Արշակյանը նաև նշեց, որ առհասարակ ԱԺ նիստերը դիտելը բավական դժվար ու անհետաքրքիր գործ է, քանի որ շատ ժամանակ այնտեղ հնչող խոսքը կոպիտ է, բռի, ոչ հայերեն ու շատ անգամ ԱԺ նիստը վերածվում է անիմաստության, որովհետև ընդդիմությունը թույլ չի տալիս իրական հարցեր քննարկել, վերածում է կռվի, զրկում է օրակարգից՝ անլրջացնելով գործընթացը։
Արշակյանը նաև հավելեց, որ իրեն բավարարում է ԱՄՆ երաշխավորությունը, ափսոսանք հայտնեց, որ մենք այդպես էլ չկարողացանք Մինսկի խումբը կյանքի կոչել, կորցրինք այնտեղ գտնվող մեր դաշնակից արևմտյան պետություններին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
