Միջազգային

Արևելյան Ճակատն Ամրանում Է

Չորեքշաբթի օրը լեհական և հոլանդական կործանիչները հանվել են տագնապի, որպեսզի խոչընդոտեն ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժմանը, որոնք խախտել էին Լեհաստանիի օդային տարածքը. սա դաշնակցային երկրի ինքնիշխանության խախտման ամենախոշոր դեպքերից մեկն էր:

Politico

ՆԱՏՕ-ն ուժեղացնում է արևելյան թևը ռուսական անօդաչու թռչող սարքի ներխուժումից հետո

ՆԱՏՕ-ն հայտարարել է նոր ծրագրի՝ Eastern Sentry («Արևելյան դիտակետ») մեկնարկի մասին, որը նպատակ ունի ամրապնդել դաշնակցային երկրների անվտանգության արևելյան թևը՝ արձագանքելով վերջին ժամանակներին Ռուսաստանից եկած անօդաչու թռչող սարքերի ներխուժումներին Ուկրաինայի օդային տարածք, հայտնում են դաշինքի բարձր պաշտոնյաները՝ ուրբաթ օրը:

«Այսօր ՆԱՏՕ-ն մեկնարկում է Eastern Sentry ծրագիրը՝ ամրապնդելու մեր պաշտպանությունը արևելյան թևում»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն մամուլի ասուլիսի ընթացքում:

Չորեքշաբթի օրը լեհական և հոլանդական կործանիչները հանվել են տագնապի, որպեսզի խոչնդոտեն ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժմանը, որոնք խախտել էին Լեհաստանիի օդային տարածքը. սա դաշնակցային երկրի ինքնիշխանության խախտման ամենախոշոր դեպքերից մեկն էր:

Ծրագիրը, որը պաշտոնապես մեկնարկել  է ուրբաթ օրը, կառուցված կլինի ըստ Baltic Sentry(«Բալթիկյան դիտակետ») մոդելի, որի շրջանակում ֆրեգատները, ինքնաթիռները և անօդաչուները հետևում են իրավիճակին Բալթիկ ծովում:

ՆԱՏՕ-ի Եվրոպայի ուժերի հրամանատար գեներալ Ալեքսուս Գրինկևիչի խոսքով՝ Eastern Sentry-ի շրջանակում դաշնակիցները նաև կթեստավորեն նոր տեխնոլոգիաներ՝ անօդաչուների դեմ համակարգեր, սենսորներ և զինատեսակներ: Առաքելությունը նկարագրվում է որպես «լիովին նոր պաշտպանական կոնցեպտ», որը կվերաճի գոյություն ունեցող օդային պարեկային միջոցների և ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղման:

Դանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը և Գերմանիան արդեն առաջարկել են ներդրում ունենալ՝ տրամադրելով կործանիչներ, նավեր և ցամաքային հակաօդային պաշտպանության համալիրներ:

Գրինկևիչը բարձր գնահատել է չորեքշաբթի օրը լեհական օդային տարածք ներխուժումը չեզոքացնելու օպերացիան, բայց նշել է, որ ՆԱՏՕ-ն աշխատում է «տնտեսապես ավելի մատչելի պաշտպանական միջոցների» վրա, որպեսզի նման առաքելությունը կայուն լինի երկարաժամկետ հեռանկարում: Ռյուտտեն՝ համաձայնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման հետ, բայց տարանջատվելով Լեհաստանի և Գերմանիայի գնահատականից, հրաժարվել է ուղղակի հայտարարել, որ ռուսական ներխուժումը դիտավորյալ էր: «Մենք դեռ գնահատում ենք իրավիճակը»,- ասել է նա:

«Անկախ նրանից՝ Ռուսաստանը գործողություններն արե՞լ է դիտավորյալ, թե՞ ոչ՝ սա ՆԱՏՕ-ի օդային տարածքի խախտում է: Հարցը կարևոր է, բայց ոչ առաջնային. այն դեպքում էլ, այն դեպքում էլ սա անզգուշությամբ և ընդունելի չէ»,- եզրափակել է Ռյուտտեն:

Աղբյուրը՝

https://www.politico.eu/article/nato-to-bolster-eastern-flank-after-russian-drone-incursion/
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *