Հայաստան

ՀՅԴ-ն Պետք Է Վերադառնա Վրացյանականությանը

Հայաստանն ավելի ուժեղացավ իր դիվանագիտական ոլորտի մեջ, ՀՀ-ն այսօր ավելի կայուն է։ Իր ձեռքը վերադարձրեց իր դիվանագիտական ճակատը, ունի իր լծակները, իր ինքնուրույն քայլերը, որ շունչ առնի, ճնշումից դուրս ելնի։ Ու փրկության շրջանն ավարտված է։ Դեռ խաղաղություն չկա, բայց այդ գործընթացն ավելի քաջալերող է, որ մենք հանգիստ սրտով գնանք դեպի խաղաղություն։ 

Կայծ Մինասյան

1in TV-ն զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական, հայ-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև ավանդական կառույցների պահվածքն ու դիրքորոշումները։

Կայծ Մինասյանը, խոսելով ներկայումս Ֆրանսիայի ներքին քաղաքական դրությունից, ասաց, որ այն ինչ հիմա կատարվում է, սովորական զարգացում է Ֆրանսիայի համար, որովհետև 2024-ի եվրոպական ընտրություններից ու Ֆրանսիայում Ազգային ժողովի լուծարումից հետո Ֆրանսիան մտավ անընդհատ մնայուն ճգնաժամի ժամանակաշրջան, որը հավանաբար կտևի մինչև հաջորդ ընտրություններ՝ 2027-ի մայիս։ Ֆրանսիացիները պետք է վարժվեն այդ ճգնաժամային մթնոլորտի մեջ ապրել։ Ժողովրդավարական պետության մեջ պետությունն ու իշխանությունը տարբեր են։ Այսօր պետական ճգնաժամ չէ, որ ապրում է Ֆրանսիան, այլ ներքին քաղաքական ճգնժամ, որ ազդում է, բայց պետական մակարդակի որևէ բան չի լինելու։ Հայաստանի հետ հետևող կապերը մնալու են, որովհետև պետությունը շարունակում է աշխատել, կառավարություն կա։  Շատ մարտահրավերներ կան, բայց ընդհանուր առմամբ նորմալ է։

Կայծ Մինասյանը նաև մի հետաքրքիր դիտարկում արեց հայ-ֆրանսիական հարաբերությունների առնչությամբ։ Առաջինը  1991-ից սկսած, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, նախկին միութենական պետությունները մեկը մյուսի ամբողջականությունը ճանաչեցին։Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի ամբողջականությունը, բայց ոչ մի իշխանություն դրա մասին որևէ բան չի ասել։ Ստեցին հայ ժողովրդին։ 

Եթե Ֆրանսիան չլիներ Հայաստանի հետ ու Հայաստանի համար, չգար եվրոպական առաքելությունը, ապա ամեն ինչ շատ բարդ կլիներ։ Ֆրանիսիան այդ պահին փրկեց Հայաստանը որպես ինքնիշխան պետություն։ Պրահայի ժողովին Մակրոնը Փաշինյանին առաջարկեց, որ հրապարակայնորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ հետը, ու Հայաստանը կստանա միջազգային համակարգով նախատեսված ուժը, միջոցները և այլն։ Այդպես էլ եղավ։ Ֆրանսիան ՀՀ-ին նստեցրեց իր դիվանագիտական աթոռի վրա, որ վերջինս մնա քաղաքական բեմի վրա՝ իր սահմաններով, ամեն ինչով, ասեց մի մնա ռազմական ճակատ, ունեցիր քո սահմանները։ Երբ միջազգային համակարգի մեջ  ես, ապա ճանաչում են քեզ որպես խաղացող։ Եթե Ֆրանսիան չլիներ, այդ ամեն ինչը չէին լինի՝ Եվրոպան, ԱՄՆ-ն, չէին օգնի։ Միջազգային համայնքն էլ ընդունեց Հայաստանին։ Եթե Ֆրանսիան չլիներ, օգոստոսի 8-ը չէր լինի։ Երբ ուժեղները տեսան, որ Ֆրանսիան ներկա է Հայաստանի կողքին, իրենք էլ ընդունեցին։ Ֆրանսիայի հետ հարաբերություններն էլ պիտի բարելավեին Ադրբեջանն ու Թուրքիան։ Փաշինյաննէլ գնաց Էրդողանին հանդիպեց։

Քաղաքագետը նշեց, որ այդ համաձայնագրի հետևանք է տարածքային ամբողջականության հարցը։ Հայի ձեռքում է իր ապագան ու ճակատագիրը։ Հայաստանն ավելի ուժեղացավ իր դիվանագիտական ոլորտի մեջ, ՀՀ-ն այսօր ավելի կայուն է։ Իր ձեռքը վերադարձրեց իր դիվանագիտական ճակատը, ունի իր լծակները, իր ինքնուրույն քայլերը, որ շունչ առնի, ճնշումից դուրս ելնի։ Ու փրկության շրջանն ավարտված է։ Դեռ խաղաղություն չկա, բայց այդ գործընթացն ավելի քաջալերող է, որ մենք հանգիստ սրտով գնանք դեպի խաղաղություն։ Երբ Թուրքիայի արտգործնախարարն ասաց մինչև եկող տարի ստորագրենք խաղաղության պայմանագիրը, դա նշանակում է, որ,նախ հանգիստ կթողեն Հայաստանին, ապա սպասում է ստորագրեն Հայաստանի հետ սահմանի բացումը ու հույս ունի, որ ներկայիս իշխանությունները կհաղթեն ընտրություններում։

Կայծ Մինասյանը նաև անդրադարձ կատարեց ավանդական կառույցներին՝ նշելով, որ դրանք արտասահմանում շատ փոքր դեր ունեն, փոքր փոքրամասնություն են ու ընդհանուր առմամբ հայերը գիտեն դա, որ ավանդական կառույցները՝լինի եկեղեցին կամ ՀՅԴ-ն, հայերը անտարբեր են նրանց հանդեպ, որովհետև այդ կառույցները կատաղած են, որ իրենց ուզածը չի լինում ու վտանգի մեջ են զգում իրենց։ Օրինակ ԱՄՆ ու ՀՀ միջև հարաբերությունները։ Երբ Փելիոսին եկավ Հայաստան 2022թ ու հայտարարեց կարևոր բաներ, օրենքով մեծ քայլ էր դեպի ՀՀ ու Հայդատի հանձախումբը ոչ մի արձագանք ու հայտարարություն չտվեց, ոչ մի բան, երկրորդ, երբ Բայդենի կառավարությունը կորցրեց իշխանությունը և 2025 հունվարին նոր-նոր Թրամփը պիտի գարիշխանության, ՀՀ-ն ու ԱՄՆ-ն՝ Բլինքենն-Միրզոյան, Վաշինգտոնում ստորագրեցին ռազմաքաղաքական գործնական փաստաթուղթ։ Հայդատական խումբն էլի ոչ մի բառ չասաց։ Երրորդ, օգոստոսի 8-ին երբ ստորագրվեց  համաձայնագիրը։ Ոչ մի արձագանք՝դժգոհությունից ու դատապարտումից բացի։

Ամերիկացիները զարմանում են, որ դուք իբրև հայկական լոբբի, ուզում եք, որ մենք կարևորություն տանք Հայաստանին, բայց երբ ձեր ուզածն անում ենք, ոչ մի արձագանք չեք տալիս։ Ամերիկացիները զարմանում են, թե դուք ի՞նչ կազմակերպություն եք, դուք ԱՄՆ ու Հայաստան շահերն եք միացյալ իրականություն դարձնո՞ւմ, թե՞ այլ օրակարգ ու պետության շահ եք պաշտպանում։ Սա է իրականությունը։ Բայց այդ կազմակերպությունները փոքր են ու շատ կարևորություն պետք չէ տալ ո՛ չիրենց, ո՛չ էլ լրագրողներին, որ մեծ մեծ խոսում են էստեղից էնտեղից։ Կարևոր  է թե ինչ մոտեցում պիտի ունենանք, կամ Հայաստանի մեջ ու Հայաստանից դուրս։ Դու կամ ունես քաղաքացու մոտեցում՝ հարգելով օրենքները և երկրորդ, որ Հայաստանի մեջ ու դուրս ունես փախստականի մոտեցում։ Օրենքից դուրս ես, արդարություն ես ուզում, բայց ոչ օրենք՝ առանց հասկանալու, որ տոտալ արդարություն չկա, իսկ այդ ուժերը, որ դրախտային Հայաստան են ուզում ու որն անկարելի է, իրականությունը չեն ուզում տեսնել, որով ՀՅԴ-ն ու եկեղեցին համար իբրև կառույց, գլխավոր թշնամի՝ ընդունում են պետությանը, որովհետև երկուսն էլ ստեղծվեցին պետությունից առաջ։ ՀՅԴ-ն՝ որպես գաղափար ու եկեղեցին՝ որպես կրոն ու այդ երկուսը պետությունից ավելի կարևոր են։ Իհարկե միայն այդ ղեկավարությունների համար, որովհետև շատերը կան հյդ-ականներ, որ պաշտպանում են չափավորականներին ու ավելի մոտ են Սիմոն Վրացյանի, Քաջազնունու, Խատիսյանի, Շավարշ Միսակյանի և մյուսների գաղափարներին, որոնց, ի դեպ, այսօրվա Հայաստանի իշխանությունները պաշտպանում են։ Հայաստանում այսօր ՀՅԴ-ն Դաշնակցություն չէ, կուսակցություն է, բայց Դաշնակցություն չէ, որովհետև երբ մեջքով ես կանգնում այնպիսի գաղափարակիր մարդկանց, ինչպիսիք են Հրանտ Սամվելը, Շավարշ Միսակյանը, Վրացյանը, Ջամալյանը, Խատիսյանը, կորցնում ես հավասարակշռությունդ և միայն Նժդեհով կամ Անդրանիկով, որոնք դուրս են եկել Դաշնակցությունից, փորձում ես Դաշնակցություն ներկայանալ, դա սխալ է։

ՀՅԴ-ն կուսակցություն չէ, շարժում է ու ինքնություն։ Երբ Միքայելյանը ստեղծեց հայ հեղափոխականների դաշնակցությունը, հավաքեց բոլորին՝ աջակողմյաններ, ձախակողմյաններ, ազգայնամոլներ և ընկերվարականներ, կրոնականներ և հակակրոնականներ։ Բայց իր կողքին, Հովնան Դավթյանը ստեղծեց այն գաղափարը, որ Դաշնակցությունը դառնա ազգի կուսակցություն, ոչ թե ազգային և ստեղծեցին կուսակցություն, և որը տոտալիտար էր։ Միքայելյանը կարևորություն չտվեց դրան, նա միասնության կարիք ուներ, դեմ էր պատժի մշակույթին և նրանք էլ շարունակեցին։ Եկան իշխանության գլուխ 1920-ականներին Ռուբեն Տեր-Մինասյանի ժամանակ ու առավելապաշտական մոտեցումներն ու գործելաոճը ավելի ամրապնդվեց ու վերանկախացումից հետո  Իշխան Սաղաթելյան, Արմեն Ռուստամյան, Հրանտ Մարգարյան, Հակոբ Տեր Խաչատուրյան և ուրիշներ, մնացին առավելապաշտ մոդելով ու չգիտեն, որ ՀՅԴ-ն ինքնություն է, ոչ թե կուսակցություն։

Երբ առավելապաշտները մաս են կազմում իշխանության, պետությունը դառնում է գործիք, դա վտանգավոր է պետության համար։ Պետությունը պետք է ծառայի գաղափարին իրենց կարծիքով, բայց երբ նրանք դուրս են իշխանությունից, պետությունը դառնում է թշնամի։ Պետք է փրկելՀՅԴ-ն այդ առավելապաշտներից, որ իսկականԴաշնակցություն ունենանք ոչ թե ֆեյք։  Ազգային հարստությունը մնում է այդ աղքատ ձեռքերի մեջ։

Հայաստանում ՀՅԴ-ն ստեղծեցին մի քանի հոգի՝ Էդիկ Հովհաննիսյանն ու իր որդի Վահան Հովհաննիսյանը, որ Ռուսաստանում զորավոր կապեր ուներ, Խաժակ Գրիգորյանն ու Հրանտ Մարգարյանը, որոնց պետք էր, որ Հայաստանի Դաշնակցությունը մնա Իրան-Ռուսաստան ազդեցության տակ, դա նշանակում է, որ դուրս հանեցին ՀՅԴ-ն իրականությունից։ Իրենք ստեղծեցին հակադաշնակցականությունը, օգտագործեցին ներքին դաշտում դաշնակցնականների դեմ՝ իրենց շահերի համար։ Ֆեյսբուքում լայքի համար՝ պատիժ կա, դա վտանգավոր է։ 

Կայծ Մինասյանը խոսեց ՀՅԴ-ում գոյություն ունեցող երեք մոտեցման մասին․ մեկը որ թույլ ենք մեկը մեզ պիտի օգնի ու դա Ռուսատանն է։ Երկրորդ, որ մենք տկար են, բայց ոչ ոքի կարիքը չունենք, պիտի գնանք պայքարենք, մինչև զոհվենք․ մի տեսակ վտանգավոր միստիցիզմ ու երրորդ՝ Վրացյանի մոտեցում, որ մենք պետք է սահմանփակվենք՝ առանց իրականությունից դուրս ելնելու։ ՀՅԴ-ն պետք է վերադառնա վրացյանականությանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

https://www.youtube.com/live/6xCUKX45pjE

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *