Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Այդ ուժի հետ առնչություն ունեցող շրջանակները վկայում էին, որ հիմնականում մեկ-երկու տասնյակ երիտասարդների շուրջ ձեւավորված կուսակցությունը «նախկինում հանդիսացել է ՀՅԴ Արցախի երիտթեւը եւ գաղափարական առումով շարունակում է կիսել Դաշնակցության տեսակետները եւ Արցախի ապագայի նրա պատկերացումները»:

Վահրամ Աթանեսյան

Մաս 67-րդ

Արայիկ Հարությունյանի կողմից նախագահի պաշտոնի ստանձնումը նշանավորվեց երկու կարեւոր իրադարձությամբ. Ոստիկանության պետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց գեներալ Լեւոն Մնացականյանը:

Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» կարճ ժամանակ հետո նա հեռացել էր Պաշտպանության բանակի հրամանատարի-Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնից: Դրան նախորդել էր ՊԲ մամուլի ծառայության պետ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը, որ ընկալվել էր որպես Նիկոլ Փաշինյանի դեմ քննադատություն:

Այդուհանդերձ, Լեւոն Մնացականյանը Բակո Սահակյանի կողմից նշանակվել էր նախ Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն, ապա՝ Ոստիկանության պետ:

Արայիկ Հարությունյան-Լեւոն Մնացականյան անձնական հարաբերություններին լավատեղյակ շրջանակների վկայությամբ՝ «նրանք մտերիմներ են»: Ավելի իրազեկները վկայակոչում էին, որ Լեւոն Մնացականյանի հարազատ քույրը երկար տարիներ աշխատել է որպես վարչապետ եւ պետնախարար Արայիկ Հարությունյանի ընդունարանի պետ:

Ո՞րն էր Ոստիկանության պետի պաշտոնից Լեւոն Մնացականյանի հեռանալու կամ նրան հեռացնելու քաղաքական շարժառիթը՝ այդպես էլ մնում է չբացահայտված:

Քաղաքական կուլիսներում տպավորություն կար, որ Մնացականյանի պաշտոնանկության պատճառն այդ կարեւոր համակարգի ղեկավարի աթոռին իր հորեղբոր որդուն տեսնելու գործարար Արման Հակոբջանյանի ցանկությունն էր:

Ըստ իշխող կարծիքի, Արայիկ Հարությունյանի հետ խորհրդարանական ընտրություններին միասնաբար մասնակցած ՔՄԴ քաղաքական ուժի հովանավորն Արման Հակոբջանյանն էր:

Ընդ որում, այդ ուժի հետ առնչություն ունեցող շրջանակները վկայում էին, որ հիմնականում մեկ-երկու տասնյակ երիտասարդների շուրջ ձեւավորված կուսակցությունը «նախկինում հանդիսացել է ՀՅԴ Արցախի երիտթեւը եւ գաղափարական առումով շարունակում է կիսել Դաշնակցության տեսակետները եւ Արցախի ապագայի նրա պատկերացումները»:

Այդպե՞ս էր, թե՞ ոչ՝ դժվար է հերքել կամ հաստատել: Իրողություն է, որ ոստիկանության համակարգից մի քանի տարի առաջ թոշակի անցած Աշոտ Հակոբջանյանը կրկին ծառայության կոչվեց եւ նշանակվեց Արցախի Ոստիկանության պետ:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *