27.2 C
Yerevan

Օգոստո­սի 8‑ը Հայաստա­նին Լուրջ Ռեսուրս Է Տալիս

ԱՄՆ դերա­կա­տա­րումը Անդրկովկա­սում անշե­ղո­րեն աճում է ու  օգոստո­սի 8‑ի հետև­անքնե­րից մեկն էլ այն էր, որ Ալիևը հրա­պա­րա­կավ Սյունի­քը ճանա­չեց որպես Հայաստա­նի մաս։ Սա կարև­որ դիվա­նա­գի­տա­կան ռեսուրս է։ Անգամ Մոսկվան է իրեն զուսպ պահում Սյունի­քի հարցով։ 

Վահրամ Աթա­նեսյան

1inTV-ին զրուցել է Արցա­խի նակին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Ալիևի կողմից Շանհա­յում արտա­բերված Զանգե­զուրի միջանցը և դրա­նից բխող մի շարք հետև­ություններ։

Վահրամ Աթա­նեսյա­նը նախ ուշադրություն հրա­վի­րեց այն բանի վրա, որ Թուրքիա­յի ներա­կա­յա­ցուցի­չը դեռ Շանհա­յից վերա­դարձի ժամա­նակ հարցազրույցում նշել էր, որ իրենք խթա­նում են Հայաստա­նի հետ  հարա­բե­րություննե­րը և ահա նրանց հատուկ բանագնա­ցը Երև­ան է եկել, ընդ որում ցամա­քա­յին ճանա­պարհով։ Վաղն էլ կարող է հակա­ռա­կը լինել ու Ռուբինյա­նը այդ նույն ճանա­պարհով գնա Թուրքիա։ Սա վկա­յում է այն մասին, որ թուրքա­կան կողմը ոչ միայն լուրջ է տրա­մադրված, այլև բավա­կան հետև­ո­ղա­կան է իր քայլե­րում։ հետաքրքիր է նաև այն, որ Թուրքիան արգե­լել է ադրբե­ջա­նա­կան ուղև­ո­րա­փո­խադրողնե­րի մուտքը Նախիջև­ա­նից։ Պաշտո­նա­պես թուրքե­րը խոսում են այն մասին, որ ադրբե­ջանցի­նե­րը լիցենզիա չունեն ու դա է պատճա­ռը։ Ադրբե­ջա­նում չեն թաքցնում, որ դժգո­հում են այդ ամե­նից։

Վահրամ Թանեսյա­նը նաև նշեց, որ Քըլրչի դեմ բողո­քը, որ կազմա­կերպվել էր նրա այցի ժամա­նակ, լրիվ նորմալ է։ Իվերջո մենք ժողովրդա­վա­րա­կան երկրում ենք ապրում ու մարդիկ նաև կարող են համա­ձայն չլի­նել այդ ամե­նի հետ, բայց բողո­քը ևս պետք է ծառա­յի Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կան իմունինտե­տի բարձրացմա­նը։ Այնպես չէ, որ Քըլրչը չգի­տեր, որ իր այցի ժամա­նակ բողո­քի այց է կազմա­կերպվե­լու։ 

Վաշինգտո­նում օգոստո­սի 8‑ի ստո­րագրումից հետո Թուրքիան կարծես թե դժգոհ է ու այդ դժգո­հությունը ոչ թե ԱՄՆ-ից կամ Հայաստա­նից է, այլ Ադրբե­ջա­նից։ Տարի­ներ շարունակ Ադրբե­ջա­նը արգե­լա­փա­կել է հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը ու մշտա­պես հայտա­րա­րել, որ Ադրբե­ջանն ու Թուրքիան մի ազգ են, երկու պետություն, բայց թուրքա­կան հետաքրքրություննե­րը տուժել են դրանից։Հիմա էլ ստո­րագրում են օգոստո­սի 8‑ը ու ԱՄՆ ներկա­յությունն այստեղ քանդում է թուրքա­կան երա­զանքը։ Միջին Ասիան ևս պատրաստ չէ համա­թուրքա­կան աշխարհում երկրորդ տեղը գրա­վել ու դառնալ թուրքա­կան վիլա­յեթ։ Թուրքիան նաև ԱՄՆ դեմ չի կարող դուրս գալ։

Աթա­նեսյա­նը անդրա­դարձավ Ալիևի կողմից Զանգե­զուրի միջանցք արտա­հայտությանն ու նաև այն, որ Ադրբե­ջա­նը խոսում էր կարծես թե տարա­ծաշրջա­նա­յին առաջնորդության մասին, մի բան, որ ԱՄՆ‑ի դուրը չի եկել։ Թուրքերն ավե­լի ընկա­լունակ ու զուսպ են պահում իրենց այս հարցում։ Դրա­նից հետո Հաջիևը գնաց ԱՄՆ։ Տպա­վո­րություն է, որ Հաջիևը գնա­ցել է ԱՄՆ, որպեսզի բացատրություն տա Ալիևի խոսքե­րի, ինչպես նաև Ալիևի կողմից Չինաստա­նի, Պակիստա­նի հետ լուրջ համա­գործակցա­յին ակնարկնե­րի համար։ Նաև տպա­վո­րություն է, որ Հաջիևը նաև ցանկա­ցել է հավաստիա­նալ, թե արդյոք ամե­րի­կա­ցի­նե­րի համար ստո­րագրված հուշա­գի­րը դեռ ուժի մեջ է։ 

Աթա­նեսյա­նը նշեց, որ այդ փաստա­թուղթը կարև­որ է ԱՄՆ‑ի համար։ Նրանք այս տարա­ծաշրջա­նում հարց են լուծում օրենքով և հասկացնում են Ռուսաստա­նին, որ Ուկրաի­նա­յի դեպքում հարցը չի կարող լուծվել ռուսա­կան պատկե­րա­ցումնե­րով։ Ու այդ հարավկովկասյան լուծումն այն է, որ ՀՀ‑ն ճանա­պարհ է տալիս իրա­վա­զո­րության ու հավա­սա­րության սկզբունքնե­րով, այսինքն ադրբե­ջանցի­ներն էլ Նախիջև­ան գնա­լու են ՀՀ օրենսդրությա­նը համա­պա­տասխան կանո­նա­կարգով, մի բան, որ բացա­կա­յում էր նոյեմբե­րի 9‑ի փաստաթղթում։ ԱՄՆ կողմից 145 մլն դոլար է ներդրվում, ամե­րի­կա­ցի­նե­րը բիզնես նախագծա­յին այցեր են կատա­րում տարա­ծաշրջա­նում։ Թրամփը մակագրությամբ նկարներ է ուղարկում Ալիև­ին ու Փաշինյա­նին։ Ամե­րի­կա­ցի­նե­րը լուրջ են տրա­մադրված, իսկ այն, որ ստո­րագրվա­ծը համա­ձայնա­գիր է, ոչ թե պայմա­նա­գիր, Աթա­նեսյա­նը հիշեցրեց, որ Բիշքե­կի համա­ձայնա­գի­րը ևս իրա­վա­կան ոչ մի ուժ չի ունե­ցել, բայց քառորդ դար խաղա­ղություն է ապա­հո­վել ու դա փոխվեց այն բանից հետո, երբ Համա­նա­խա­գահ երկրնե­րի շահե­րը, որ մինչ այդ համընկնում էին  այդ հարցով, տարանջատվե­ցին, ինչն էլ թույլ տվեց Ալիև­ին հարձակվել։ Նույնն էլ այս դեպքում է լինե­լու։

Աթա­նեսյա­նը նաև նշեց, որ ԱՄՆ դերա­կա­տա­րումը Անդրկովկա­սում անշե­ղո­րեն աճում է ու  օգոստո­սի 8‑ի հետև­անքնե­րից մեկն էլ այն էր, որ Ալիևը հրա­պա­րա­կավ Սյունի­քը ճանա­չեց որպես Հայաստա­նի մաս։ Սա կարև­որ դիվա­նա­գի­տա­կան ռեսուրս է։ Անգամ Մոսկվան է իրեն զուսպ պահում Սյունի­քի հարցով։ 

Աթա­նեսյա­նը նաև հիշեցրեց, թե ցարա­կան և խորհրդա­յին ժամա­նակնե­րում ինչպես են Ռուսաստանն ու Իրա­նը հաղորդակցել ու ասաց, որ այդ ճանա­պարհը իրար է միացնում Իրանն ու Ռուսաստա­նը ու նրանք ևս դեմ չեն դրան։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ