21.4 C
Yerevan

Կտրիճ Հարված Եկե­ղե­ցու Վերնա­խա­վին

Ցանկա­ցած մեկը, որ ունի իր ազատ կամքը, ենթա­կա է հալա­ծանքնե­րի։ Ինքը հաղթել է իր վախին և հաղթա­նակ է համա­րում այսօր այստեղ խոսե­լը։ Քահա­նա­յի խոսքով՝ շատե­րը կան, որ ճնշված են, բայց վախե­նում են խոսել, որովհետև ամեն առի­թով իրենց սպառնում են, որ եկե­ղե­ցու դուրս կհա­նեն, կարգա­լույծ կանեն, կփի­լո­նազրկեն։ 

Տեր Արամ

Մեր Խոսքը՝

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է Հովհաննա­վանքի հոգև­որ հովիվ տեր Արամ քահա­նա Ասատրյա­նի հետ։ Հարցազրույցը բավա­կան մտա­հո­գիչ է, քանի որ քահա­նա­յի կողմից այնպի­սի բաներ բարձրա­ձայնվե­ցին, որ խայտա­ռա­կություն կարող է համարվել եկե­ղե­ցու համար։ Անշուշտ ցանկա­ցած կազմա­կերպություն, լինի եկե­ղե­ցի, կուսակցություն կամ այլ բան, ենթա­կա է սխալ կառա­վարման վտանգի կամ ներքին այլ խնդիրնե­րի, բայց հաշվի առնե­լով, որ եկե­ղե­ցին ոչ թե պետա­կան կամ ոչ պետա­կան առևտրա­յին կառույց է, այլ ժողովրդի հոգև­որ անվտանգության պատասխա­նա­տուն, ժողովրդին դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոսն առաջնորդող կառույցը և եկե­ղե­ցա­կաններն էլ ըստ էության մարդուն հոգև­որ փրկության տանող մարտիկներն են, ապա բնա­կան է, որ եկե­ղե­ցուց և՛ սպա­սե­լիքներն են անչափ շատ, և՛ եկե­ղե­ցու բարո­յա­կան նկա­րա­գիրն է դեպի կատա­րե­լության ձգտող։ Բայց տեր Արամ քահա­նա Ասատրյա­նի կողմից նկա­րագրվածն ավե­լի շատ հիշեցնում է ոստի­կա­նա­կան ինչ որ կառույց։ Եթե քահա­նա­յի ասածն ամբողջո­վին սուտ է, ապա եկե­ղե­ցու առաջնորդնե­րը պիտի հասկա­նան իրենց հանցա­վոր անփությունը, որ նման մարդը քահան է օծվել ու նրան ժողո­վուրդ է վստահվել, իսկ եթե քահա­նա­յի ասածնե­րը թեկուզ կիսով չափ ճշմա­րիտ լինեն, ապա դա նշա­նա­կում է միայն մի բան․ եկե­ղե­ցին այլա­սերվել է։ Եկե­ղե­ցին վաղուց դարձել է կողմնա­պահ, վաճա­ռա­շահ ու շնորհա­վա­ճառ մի կառույց, որի մտա­հո­գությունը վաղույց այլևս ոչ թե ժողո­վուրդն է, այլ իր հրա­մա­յո­ղի ու պատվի­րա­տուի շահե­րի պաշտպա­նությունը։ Եթե քահա­նա­յի ասածնե­րը ճշմա­րիտ են, ապա եկե­ղե­ցին ոչ թե պետք է, այլ րոպե առաջ է պետք փրկել այն ներսից քանդողնե­րից ու մեր թշնա­մի­նե­րի բերա­նը լեզու դնողնե­րից։ Եկե­ղե­ցին պիտի փոխվի եւ հարցը միայն վերանխա­վի փոփո­խությունը չէ, այլ հայե­ցա­կարգա­յին խորության անհրա­ժեշտությությունը։ Եկե­ղե­ցին պետք է լինի ինքնուրույն ու ոչ քաղա­քա­կան, եկե­ղե­ցին պետք է ժողովրդի մեջ համե­րաշխություն սեր ու հավատ քարո­զի ոչ թե դառնա քաղա­քա­կան խաղե­րի մասնա­կից

Մեր Ուղին

Հարցարզրույցի կարճ նկա­րագրությունը՝

Տեր Արամ Քահա­նա Ասատրյանն իր խոսքում նշեց, որ ինքը արդեն մի քանի տարի է, ինչ լռել է, ոչինչ չի ասել, բայց հիմա արդեն համբե­րե­լու տեղը չէ, քանի որ խնդիրնե­րը շատ են խորա­ցել։ Քահա­նան պատմեց, թե ինչպես են իրեն ստի­պել Երև­ա­նում բնակվե­լու ժամա­նակ մասնակցել ընդդի­մության կողմից կազմա­կերպվող ցույցե­րին, ինչպես են իրենց բոլո­րի սոցիա­լա­կան էջե­րը խիստ հսկո­ղության տակ, ինչպես են ամեն բանի համար բացատրա­գիր գրել տալիս ու թե ինչ այլ ճնշումնե­րի են ենթարկվում շատ հոգև­ո­րա­կաններ, որոնք, սակայն, վախե­նում են խոսել։

Քահա­նան նշեց, որ ինքը հանդի­պել է կաթո­ղի­կո­սի հետ, վերջինս ասել է, որ թեմի առաջնորդը դյուրա­բորբոք է ու կարող է երբեմն սխալ պահել իրեն, բայց իր տպա­վո­րությունն այն է, որ ամեն ինչ հենց այդպես էլ պիտի լինի ու թեմի առաջնորդը անում է այն, ինչ անում է։ Անգամ այն բանից հետո, երբ կաթո­ղի­կոսն իրեն ասել է, որ գնա ներո­ղություն խնդրի թեմի առաջնորդից, ինքը կատա­րել է դա, բայց իրեն այդքա­նից հետո ասել են․ դու գնա, մենք կորո­շենք, թե ինչ պատիժ է քեզ հասնում։  Քահա­նա­յի խոսքե­րով ճնշումնե­րը հատկա­պես ուժե­ղա­ցել են այն բանից հետո, երբ մի անգամ իրեն Փաշինյա­նի ընտա­նի­քը հրա­վի­րել է տնօրհնե­քի։ Իրեն նախ ասել են մի գնա, հետո ասել են լավ գնա ու ինքը հետո մանրա­մասնությամբ պատմել է, թե ինչ է կատարվել տնօրհնե­քի ժամա­նակ։ Իսկ այն բանից հետո երբ Աննա Հակոբյա­նը 42 կնոջ հետ այցե­լել է Հովհաննա­վանք ու իրեն խնդրել են պատմել վանքի պատմությունը, ապա դրա­նից հետո իրեն ստի­պել են նորից բացատրա­գիր գրել, իրեն չեն հավա­տա­ցել ու թեմի առաջնորդը նշել է, որ եթե Տեր Արա­մը եթե նույնիսկ Աստվա­ծաշնչի վրա երդվի, ապա իրեն չեն հավա­տա­լու։ Այդ դեպքում ինքն էլ ի՞նչ է անում եկե­ղե­ցում, տարա­կուսում է Տեր Արա­մը, թող հենց հիմա իրեն կարգա­լույծ անեն։ Քահա­նա­յի խոսքով, մի անգամ էլ երբ տուն է վերա­դարձել, բակում նկա­տել է մի քանի երի­տա­սարդնե­րի, ովքեր սպա­սում էին իրեն՝ վնա­սե­լու նպա­տա­կով։ Նա գոհություն հայտնեց Տիրո­ջը, որ շենքի բնա­կիչնե­րի շնորհիվ հնա­րա­վոր է եղել նրանց ստի­պել, որ գնան այդտե­ղից, բայց նրանք նաև նայել են իր տան ուսա­մուտնե­րից ներս, նկա­րել են իր երի­տա­սարդ կնո­ջը, ով վախե­ցել ու զանգա­հա­րել է իրեն։

Քահա­նան նաև ասաց, որ իրեն ու շատ այլ հոգևորականների(որոնց անուննե­րը չցանկա­ցավ նշել հավա­նա­բար վերջիննե­րիս խնդրանքով ու անվտանգության նկա­տա­ռումնե­րից ելնե­լով․ Մեր Ուղին) անընդհատ սպառնում են Եկե­ղե­ցուց վտա­րել, փիլո­նազրկել ու այդ ամե­նը զուտ այն պատճա­ռով, որ իրենք սեփա­կան կամքն ունեն։ Ցանկա­ցած մեկը, որ ունի իր ազատ կամքը, ենթա­կա է հալա­ծանքնե­րի։ Ինքը հաղթել է իր վախին և հաղթա­նակ է համա­րում այսօր այստեղ խոսե­լը։ Քահա­նա­յի խոսքով՝ շատե­րը կան, որ ճնշված են, բայց վախե­նում են խոսել, որովհետև ամեն առի­թով իրենց սպառնում են, որ եկե­ղե­ցու դուրս կհա­նեն, կարգա­լույծ կանեն, կփի­լո­նազրկեն։ 

Տեր Արա­մի խոսքե­րով իրեն այնպի­սի անի­մաստ բանե­րի մեջ են մեղադրել ու սպառնա­ցել, որ իմաստը չի հասկա­նում։ Իրեն ստի­պել են բացատրա­գիր գրել, թե ինչու է Աստվա­ծա­շունչը տվել փոքրիկ աղջկան, ինչու է կնունքի ժամա­նակ անվերջ լացող երե­խա­յին կնքե­լու համար այդ ամե­նը խաղի ձևով իրա­կա­նացրել։ Քահա­նան դառնությամբ նշեց, որ եթե Մարիամ Մագդա­ղե­նա­ցին մեր օրե­րում Հիսուսի գլուխը վարդա­յուղով օծեր և իր մազե­րով Տիրոջ ոտքե­րը սրբեր, ապա, հավա­նա­բար թեմի առաջնորդը Մագդա­ղե­նա­ցուն ևս ստի­պե­լու էր բացատրա­գիր գրել։

Տեր Արա­մի խոսքե­րով Եկե­ղե­ցում սերը պակա­սել է, լույսը թուլա­ցել։ Ինքը որպես հոգև­ո­րա­կան չի ցանկա­նում և չի կարող որևէ մի խմբի քաղա­քա­կան շահե­րը պաշտպա­նել։ Դա ճիշտ չէ ու դա Եկե­ղե­ցու գործը չէ։ Եկե­ղե­ցու գործը մարդուն դեպի փրկություն առաջնորդելն է, ոչ թե նզո­վե­լը, որ այսօր դարձել է սովո­րա­կան, եկե­ղե­ցին մարդուն առ Աստված է դարձնում, եկե­ղե­ցին սեր է, ու ներո­ղամտություն, անսահման ներո­ղամտություն, անպի­սի, որ նույնիսկ թշնա­մուն օրհնեն ու այդ սիրով նրան սխալ ճանա­պարհից հետ դարձնեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ https://www.youtube.com/live/HKrFXkiBwt0?si=SNwhVc7BOpIjZEvU

Առնչվող Հոդվածներ