Ինչ վերաբերում է ճանապարհին, ապա դա «Զանգեզուրի միջանցք» չէ, դա Թրամփի անվան ուղի է, որը ոչ թե գտնվում է ամերիկյան հսկողության ներքո, այլ Հայաստանի Հանրապետության։ Այդ ճանապարհի աշխատանքներն իրականացնելու են հայկական ու ամերիկյան մասնավոր ընկերությունները, ոչ ավելին, ընդդիմությունը թող իզուր անիմաստ հայտարարություններ չանի։ Ընդդիմությունը և նրա ներկայացուցիչ երեք նախագահները երեսուն տարի են ունեցել հայ-թուրքական հարաբերություններում որևէ քայլ կատարելու համար ու ոչինչ չեն արել, հիմա, երբ արդեն նկատելի առաջընթաց կա, ընդդիմությունը միայն սևացնելով է զբաղված, ոչ ավելին։
Ռուբեն Ռուբինյան
1inTV-ն զրուցել է ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված որոշ հարցեր, ինչպես նաև դրանց ուղղված մեկնաբանություններն ու քննադատությունները։
Ռուբինյանը, անդրադառնալով կառավարության այն որոշմանը, որ նոյեմբերից պետական սահմանի հատման ժամանակ անձնագրերում դրվող կնիքի մեջ Արարատի նկարը չի լինելու, ասաց, որ կնիքի մեջից Արարատի դուրս բերումը որևէ կապ չունի Թուրքիայի ներկայացուցիչ Քըլրչի այցելության հետ։ Առհասարակ հայ-թուրքական բանակցություններում Արարատի վերաբերյալ որևէ բանակցություն չի եղել, ու այս որոշումը կապված է Իրական Հայաստան գաղափարախոսության հետ։ Իրենց քննադատող ընդդիմադիրների թեզն անհեթեթ է այս առումով, որ կնքադրոշմի վրայից Արարատ լեռան հանելը հայ ինքնությանը վնասում է։ Արարատը մեզ համար սուրբ լեռ է, մեր պատմության մեջ կարևոր մի երևույթ ու մենք այն չենք կարող հանել կամ չտեսնել, Արարատը նաև Երևանի ամենօրյա համայնապատկերն է ու այս դեպքում մենք չենք կարող համարել, որ եթե կնքադրոշմի վրա Արարատը կա, ուրեմն մեր ինքնությունը պահպանված է։ Աշխարհի շատ պետություններում վաղուց այդ կնիքների վրա որևէ խորհրդանշան չկա ու դա չի ենթադրում, որ նրանք հրաժարվում են իրենց ինքնությունից։ Իսկ իրենց քննադատողները թող այն հիշեն, որ երկար տարիներ Իրանից-Հայաստան մուտքի ու Զվարթնոցում վայրէջքից հետո մուտքի փաստաթղթերը ստուգում էին ռուս սահմանապահները, կնիքների մեջ էլ ամեն ինչ ռուսերեն էր գրվում։ Դա՞ էր ինքնության պահպանմանն ուղղված քայլ։ Դա՞է ընդդիմության դավանած զուտ էմոցիոնալ հայրենասիրությունը։
Ռուբինյանը նշեց, որ կնիքի վրա Արարատի չլինելը պայմանավորված չէ նրանով, որ դա Արարատն է, այլ հեռացվում են առհասարակ պատկերները և մնում են միայն մուտքի ու ելքի տվյալները։ Նա նորից նշեց, որ դա որևէ կապ չունի ու չի կարող ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների հետ։ Այս առումով Ռուբինյանն անդրադարձավ նաև ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի այն կարծիքին, որ հայ-թուրքական հանդիպման ժամանակ հերթական զիջումն է կատարվել։ Զուրաբյանը նաև ավելի վաղ էլ հայտարարել էր, որ հայկական կողմը զիջել է «Զանգեզուրի միջանցքը» ու նույնիսկ ներողություն չի խնդրել իր հերթական սխալ կանխատեսման համար։ Ինչ վերաբերում է ճանապարհին, ապա դա «Զանգեզուրի միջանցք» չէ, դա Թրամփի անվան ուղի է, որը ոչ թե գտնվում է ամերիկյան հսկողության ներքո, այլ Հայաստանի Հանրապետության։ Այդ ճանապարհի աշխատանքներն իրականացնելու են հայկական ու ամերիկյան մասնավոր ընկերությունները, ոչ ավելին, ընդդիմությունը թող իզուր անիմաստ հայտարարություններ չանի։ Ընդդիմությունը և նրա ներկայացուցիչ երեք նախագահները երեսուն տարի են ունեցել հայ-թուրքական հարաբերություններում որևէ քայլ կատարելու համար ու ոչինչ չեն արել, հիմա, երբ արդեն նկատելի առաջընթաց կա, ընդդիմությունը միայն սևացնելով է զբաղված, ոչ ավելին։
Ռուբինյանն ասաց, որ իրենք ամրացնում են հայկական պետությունը, հայկական ինքնությունը, հենց իրենց ջանքերի հետևանքով է, որ Հայաստանի սահմանները սկսել են հսկել հայ սահմանապահները, ոչ թե այլազգի՝ կարևոր չէ ռուս թե ոչ ռուս։ Ու ոչ միայն սահմանապահներն են հայերը, այլև լուծվում է մի շատ կարևոր ու ցավոտ խնդիր՝ խաղաղության հարցը։ Հայաստանում երկար ժամանակ, իսկ գուցե անկախության հռչակումից հետո երբեք չի եղել, որ մոտ 1 տարի յոթ ամիս Հայաստանի սահմաններն այնքան խաղաղ լինի, որ մարտական պատճառներով ոչ մի զոհ չունենանք։ Իսկ հիմա գալիս է այդ խաղաղությունը։ Իսկ խաղաղության մասին գնահատումները երևում են ոչ թե խոսքերով, այլ գործերով։ Մենք տեսանք, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Փաշինյանի ու Ալիևի միջև կնքվեց խաղաղության համաձայնագիր, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև նախաստորագվեց խաղաղության համաձայնագիր, Ալիևը Բաքվում հրապարակվ ասաց, որ Հայաստանի հետ ոչ մի կոնֆլիկտ չունի։ Սա հենց այդ խաղաղությունն է, որը իրենք բերում են՝ իրականացնելով «Իրական Հայաստան» գաղափարախոսությամբ։ Ընդ որում Հայաստանը այդ ճանապրհը չի տալիս ուրիշին, չի հանձնում, այլ պահում է իր վերահսկողության տակ՝ փոխադարձ առավելություններով։
Ռուբինյանը լայն անդրադարձ կատարեց Հայաստանի ներքաղաքական իրադրությանը՝ նշելով, որ ընդդիմությունը ժողովրդին փորձում է առաջնորդել կեղծ ու սենտիմենտալ հայրենասիրությամբ ու ինքնություն է «պաշտպանում» զուտ Արարատ նկարելով, բայց սահմանների վերահսկողությունն ուրիշին տալով։ Իրենց քննադատող Դաշնակցությունը, որ 2023թ․ հեղաշրջում կազմակերպեց Արցախում, ընդամենը երկու շաբաթ հետո իրենց ներկայացուցիչ նախագահը ստորագրեց Արցախի կապիտուլյացիան։ Բայց Հայաստանն ազատ ու ժողովրդավարական երկիր է ու դրա համար էլ իշխանությունները թույլ են տալիս, որ ցանկացողը զբաղվի քաղաքականությամբ։ Այս առիթով Ռուբինյանը հիշատակեց նաև կաթողիկոսին՝ շեշտելով, որ նա ուխտազանց է ու չի կարող «վեհ» կոչվել։ Նա ավելի շատ նման է քաղաքական գործչի, որովհետև ավելի շատ քաղաքական խոսք ունի, ավելի լավ է նա դուրս գա եկեղեցուց ու գլխավորի 2026թ․ ընդդիմության ցուցակը, այդպես ավելի ազնիվ կլինի։ Ռուբինյանը նաև կոչ արեց եկող տարի կայանալիք ընտրություններում քվեարկել Քաղաքացիական պայմանագրին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
