21.4 C
Yerevan

Հայ Ժողովրդի Ինքնությունը Իրա­կան Հայաստանն Է

Ինչ վերա­բե­րում է ճանա­պարհին, ապա դա «Զանգե­զուրի միջանցք» չէ, դա Թրամփի անվան ուղի է, որը ոչ թե գտնվում է ամե­րիկյան հսկո­ղության ներքո, այլ Հայաստա­նի Հանրա­պե­տության։ Այդ ճանա­պարհի աշխա­տանքներն իրա­կա­նացնե­լու են հայկա­կան ու ամե­րիկյան մասնա­վոր ընկե­րություննե­րը, ոչ ավե­լին, ընդդի­մությունը թող իզուր անի­մաստ հայտա­րա­րություններ չանի։ Ընդդի­մությունը և նրա ներկա­յա­ցուցիչ երեք նախա­գահնե­րը երե­սուն տարի են ունե­ցել հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րում որևէ քայլ կատա­րե­լու համար ու ոչինչ չեն արել, հիմա, երբ արդեն նկա­տե­լի առա­ջընթաց կա, ընդդի­մությունը միայն սևացնե­լով է զբաղված, ոչ ավե­լին։

Ռուբեն Ռուբինյան

1inTV‑ն զրուցել է ԱԺ փոխխոսնակ, Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման հարցե­րով հատուկ ներկա­յա­ցուցիչ Ռուբեն Ռուբինյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորմանն ուղղված որոշ հարցեր, ինչպես նաև դրանց ուղղված մեկնա­բա­նություններն ու քննա­դա­տություննե­րը։

Ռուբինյա­նը, անդրա­դառնա­լով կառա­վա­րության այն որոշմա­նը, որ նոյեմբե­րից պետա­կան սահմա­նի հատման ժամա­նակ անձնագրե­րում դրվող կնի­քի մեջ Արա­րա­տի նկա­րը չի լինե­լու, ասաց, որ կնի­քի մեջից Արա­րա­տի դուրս բերումը որևէ կապ չունի Թուրքիա­յի ներկա­յա­ցուցիչ Քըլրչի այցե­լության հետ։ Առհա­սա­րակ հայ-թուրքա­կան բանակցություննե­րում Արա­րա­տի վերա­բերյալ որևէ բանակցություն չի եղել, ու այս որո­շումը կապված է Իրա­կան Հայաստան գաղա­փա­րա­խո­սության հետ։ Իրենց քննա­դա­տող ընդդի­մա­դիրնե­րի թեզն անհե­թեթ է այս առումով, որ կնքադրոշմի վրա­յից Արա­րատ լեռան հանե­լը հայ ինքնությա­նը վնա­սում է։ Արա­րա­տը մեզ համար սուրբ լեռ է, մեր պատմության մեջ կարև­որ մի երև­ույթ ու մենք այն չենք կարող հանել կամ չտեսնել, Արա­րա­տը նաև Երև­ա­նի ամե­նօրյա համայնա­պատկերն է ու այս դեպքում մենք չենք կարող համա­րել, որ եթե կնքադրոշմի վրա Արա­րա­տը կա, ուրեմն մեր ինքնությունը պահպանված է։ Աշխարհի շատ պետություննե­րում վաղուց այդ կնիքնե­րի վրա որևէ խորհրդանշան չկա ու դա չի ենթադրում, որ նրանք հրա­ժարվում են իրենց ինքնությունից։ Իսկ իրենց քննա­դա­տողնե­րը թող այն հիշեն, որ երկար տարի­ներ Իրա­նից-Հայաստան մուտքի ու Զվարթնո­ցում վայրէջքից հետո մուտքի փաստաթղթե­րը ստուգում էին ռուս սահմա­նա­պահնե­րը, կնիքնե­րի մեջ էլ ամեն ինչ ռուսե­րեն էր գրվում։ Դա՞ էր ինքնության պահպանմանն ուղղված քայլ։ Դա՞է ընդդի­մության դավա­նած զուտ էմո­ցիո­նալ հայրե­նա­սի­րությունը։ 

Ռուբինյա­նը նշեց, որ կնի­քի վրա Արա­րա­տի չլի­նե­լը պայմա­նա­վորված չէ նրա­նով, որ դա Արա­րատն է, այլ հեռացվում են առհա­սա­րակ պատկերնե­րը և մնում են միայն մուտքի ու ելքի տվյալնե­րը։ Նա նորից նշեց, որ դա որևէ կապ չունի ու չի կարող ունե­նալ հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորմանն ուղղված բանակցություննե­րի հետ։ Այս առումով Ռուբինյանն անդրա­դարձավ նաև ՀԱԿ‑ի փոխնա­խա­գահ Լևոն Զուրաբյա­նի այն կարծի­քին, որ հայ-թուրքա­կան հանդիպման ժամա­նակ հերթա­կան զիջումն է կատարվել։ Զուրաբյա­նը նաև ավե­լի վաղ էլ հայտա­րա­րել էր, որ հայկա­կան կողմը զիջել է «Զանգե­զուրի միջանցքը» ու  նույնիսկ ներո­ղություն չի խնդրել իր հերթա­կան սխալ կանխա­տեսման համար։ Ինչ վերա­բե­րում է ճանա­պարհին, ապա դա «Զանգե­զուրի միջանցք» չէ, դա Թրամփի անվան ուղի է, որը ոչ թե գտնվում է ամե­րիկյան հսկո­ղության ներքո, այլ Հայաստա­նի Հանրա­պե­տության։ Այդ ճանա­պարհի աշխա­տանքներն իրա­կա­նացնե­լու են հայկա­կան ու ամե­րիկյան մասնա­վոր ընկե­րություննե­րը, ոչ ավե­լին, ընդդի­մությունը թող իզուր անի­մաստ հայտա­րա­րություններ չանի։ Ընդդի­մությունը և նրա ներկա­յա­ցուցիչ երեք նախա­գահնե­րը երե­սուն տարի են ունե­ցել հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րում որևէ քայլ կատա­րե­լու համար ու ոչինչ չեն արել, հիմա, երբ արդեն նկա­տե­լի առա­ջընթաց կա, ընդդի­մությունը միայն սևացնե­լով է զբաղված, ոչ ավե­լին։

Ռուբինյանն ասաց, որ իրենք ամրացնում են հայկա­կան պետությունը, հայկա­կան ինքնությունը, հենց իրենց ջանքե­րի հետև­անքով է, որ Հայաստա­նի սահմաննե­րը սկսել են հսկել հայ սահմա­նա­պահնե­րը, ոչ թե այլազգի՝ կարև­որ չէ ռուս թե ոչ ռուս։ Ու ոչ միայն սահմա­նա­պահներն են հայե­րը, այլև լուծվում է մի շատ կարև­որ ու ցավոտ խնդիր՝ խաղա­ղության հարցը։ Հայաստա­նում երկար ժամա­նակ, իսկ գուցե անկա­խության հռչա­կումից հետո երբեք չի եղել, որ մոտ 1 տարի յոթ ամիս Հայաստա­նի սահմաններն այնքան խաղաղ լինի, որ մարտա­կան պատճառնե­րով ոչ մի զոհ չունե­նանք։ Իսկ հիմա գալիս է այդ խաղա­ղությունը։ Իսկ խաղա­ղության մասին գնա­հա­տումնե­րը երև­ում են ոչ թե խոսքե­րով, այլ գործե­րով։ Մենք տեսանք, որ օգոստո­սի 8‑ին ԱՄՆ-ում՝ Վաշինգտո­նում ԱՄՆ նախա­գա­հի միջնորդությամբ Փաշինյա­նի ու Ալիևի միջև կնքվեց խաղա­ղության համա­ձայնա­գիր, Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րարնե­րի միջև նախաստո­րագվեց խաղա­ղության համա­ձայնա­գիր, Ալիևը Բաքվում հրա­պա­րակվ ասաց, որ Հայաստա­նի հետ ոչ մի կոնֆլիկտ չունի։ Սա հենց այդ խաղա­ղությունն է, որը իրենք բերում են՝ իրա­կա­նացնե­լով «Իրա­կան Հայաստան» գաղա­փա­րա­խո­սությամբ։ Ընդ որում Հայաստա­նը այդ ճանապրհը չի տալիս ուրի­շին, չի հանձնում, այլ պահում է իր վերահսկո­ղության տակ՝ փոխա­դարձ առա­վե­լություննե­րով։

Ռուբինյա­նը լայն անդրա­դարձ կատա­րեց Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան իրադրությա­նը՝ նշե­լով, որ ընդդի­մությունը ժողովրդին փորձում է առաջնորդել կեղծ ու սենտի­մենտալ հայրե­նա­սի­րությամբ ու ինքնություն է  «պաշտպա­նում» զուտ Արա­րատ նկա­րե­լով, բայց սահմաննե­րի վերահսկո­ղությունն ուրի­շին տալով։ Իրենց քննա­դա­տող Դաշնակցությունը, որ 2023թ․ հեղաշրջում կազմա­կերպեց Արցա­խում, ընդա­մե­նը երկու շաբաթ հետո իրենց ներկա­յա­ցուցիչ նախա­գա­հը ստո­րագրեց Արցա­խի կապի­տուլյա­ցիան։ Բայց Հայաստանն ազատ ու ժողովրդա­վա­րա­կան երկիր է ու դրա համար էլ իշխա­նություննե­րը թույլ են տալիս, որ ցանկա­ցո­ղը զբաղվի քաղա­քա­կա­նությամբ։ Այս առի­թով Ռուբինյա­նը հիշա­տա­կեց նաև կաթո­ղի­կո­սին՝ շեշտե­լով, որ նա ուխտա­զանց է ու չի կարող «վեհ» կոչվել։ Նա ավե­լի շատ նման է քաղա­քա­կան գործչի, որովհետև ավե­լի շատ քաղա­քա­կան խոսք ունի, ավե­լի լավ է նա դուրս գա եկե­ղե­ցուց ու գլխա­վո­րի 2026թ․ ընդդի­մության ցուցա­կը, այդպես ավե­լի ազնիվ կլի­նի։ Ռուբինյա­նը նաև կոչ արեց եկող տարի կայա­նա­լիք ընտրություննե­րում քվեարկել Քաղա­քա­ցիա­կան պայմա­նագրին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ