ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ալիեւյան «Մեծ Վերադարձ» Ծրագիրը Ձախողվում Է

Իսմայլովը ֆեյսբուքի անձնական էջում գրել է, որ յուրաքանչյուր ընտանիքի, կախված անդամների թվից, իշախնությունները հատկացնում են ընդամենը 500-1000 քառակուսի մետր հող, որ չի բավարարում «թռչուններ, մանր եւ խոշոր եղջերավոր անասուն պահելու եւ գյուղատնտեսական մթերքներ աճեցնելու համար»:

Վահրամ Աթանեսյան

Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 14-15-ին գտնվել է բռնազավթված Արցախում: Բաքվի պաշտոնական քարոզչությունը ներկայացնում է նրա խոսքը, որ «Ղարաբաղում իրականացվող շինարարությունն իր ծավալներով աշխարհում աննախադեպ է»: Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության ներկայացուցիչներից լրագրող Գանիմեդ Զահիդովը ծաղրել է այդ քարոզչությունը: Նրա տեղեկություններով, Բաքվում, Սումգայիթում եւ Ապշերոնի շրջանի քաղաքամերձ ավաններում հաստատված մարդիկ Ալիեւի «կառուցած դրախտում ապրելու ոչ մի ցանկություն չունեն, որովհետեւ դա նրանց համար հայրենիք չէ»: 

Զահիդովը վկայակոչում է փաստը, որ ալիեւյան բնակավայրերում իշխանության քաղաքացիական մարմիններ ձեւավորված չեն, «չկան մունիցիպալիտետներ՝ ինչպես օրենքն է պահանջում, փոխարենը բոլոր տեղերում վխտում են հատուկ ծառայությունների եւ ոստիկանության աշխատակիցները»: Վտարանդի լրագրողը տեղեկացնում է, որ ոչ մի բնակավայրում «հողի սեփականաշնորհում չի իրականացվել, իսկ եթե մարդ զրկված է հողից, ապա ո՞րն է նրա հայրենիքը»: 

Որքան էլ արտառոց չհնչի, Զահիդովի դիտարկումները հաստատել է Բաքվում հայտնի փաստաբան Ասլան Իսմայլովը, որին իշխանությունները թույլատրել են այցելել «ազատագրված տարածքներ»: Իսմայլովը ֆեյսբուքի անձնական էջում գրել է, որ յուրաքանչյուր ընտանիքի, կախված անդամների թվից, իշախնությունները հատկացնում են ընդամենը 500-1000 քառակուսի մետր հող, որ չի բավարարում «թռչուններ, մանր եւ խոշոր եղջերավոր անասուն պահելու եւ գյուղատնտեսական մթերքներ աճեցնելու համար»: Փաստաբանը գրել է նաեւ, որ ալիեւյան կառավարությունը «վերաբնակված» ընտանիքներին ամսական վճարում է 300-400 մանաթ եւ «պարտադրում, որ մնան տեղում»: 

Ալիեւյան բնակավայրերում չկա աշխատանք, մարդիկ մեծ դժվարությամբ են համաձայնում այնտեղ բնակություն հաստատել: Իսմայլովը եզրակացնում է, որ եթե խնդիրները չլուծվեն, ապա Ալիեւի հռչակած «մեծ վերադարձ» ծրագիրը հազիվ թե իրականություն դառնա:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *