27.2 C
Yerevan

Արցա­խի Կորստից Երկու Տարի Անց

Բնակչությունը հանդուրժում էր երկրում մոլեգնող տոտալ կոռուպցիան ու չարա­շա­հումնե­րը՝ այն միտումով, որ «այո, ուտում են, բայց գոնե Արցա­խը պահում են»։ Այսօր, երբ Արցախն այլևս չկա, հարց է առա­ջա­նում, թե այդ ինչպե՞ս ենք պահել Արցա­խը, որ 4 տարում նվա­ճած հաղթա­նա­կը 44 օրում վերածվեց պարտության, չորս տարում ազա­տագրված Արցա­խը երեք տարում կորցրինք։ Ինչպե՞ս պատա­հեց, որ տասնամյակնե­րի «արդյունա­վետ» բանակցություննե­րը հանգե­ցին Արցա­խի լուծարման հրա­մա­նագրին։ 

Մեր Ուղին

Երկու տարի առաջ այս օրը Ադրբե­ջա­նը, որ 8 ամիս արդեն շրջա­փակման մեջ էր պահում Արցա­խը, անցավ լայնա­մասշտաբ հարձակման։ «Հակաա­հա­բեկչա­կան» հատուկ գործո­ղությունը, որն իրա­կա­նում մոտ 20–25 հազար հատուկ նշա­նա­կության ջոկա­տա­յիննե­րի հարձա­կում էր, ըստ էության նոր պատե­րազմ, նպա­տակ ուներ ոչնչացնել Արցա­խը որպես մարմին, որպես ինստի­տուտ և մեկընդմիշտ փակել այդ հարցը։ Մեկ ամբողջ օր տևած ծանր մարտե­րը, որին զոհ են գնա­ցել մոտ երկու հարյուր մարդ, այդ թվում և խաղաղ բնա­կիչներ ու երե­խա­ներ, դադա­րել են այն բանից հետո, Արցա­խի իշխա­նություններն ընդունել են ռուսա­կան խաղա­ղա­պահ զորա­կազմի հրա­մա­նա­տա­րության առա­ջարկը՝ կրա­կը դադա­րեցնե­լու մասին: Ի դեպ այդ ողջ ընթացքում ռուս-ադրբե­ջա­նա­կան մոնի­թո­րի­գա­յին կենտրո­նը գործել է, ռուսա­կան կողմը ճանա­չել է ադրբե­ջանցի­նե­րի «հակաա­հա­բեկչա­կան» գործո­ղություննե­րը։

Դրա­նից հետո սեպտեմբե­րի 21-ին Եվլա­խում կայա­ցել է հայկա­կան ու ադրբե­ջա­նա­կան կողմե­րի հանդի­պումը, որը Բաքուն դրա­կան է գնա­հա­տել։ Այնուհետև Արցա­խի նախա­գահ Սամվել Շահրա­մանյա­նը հրա­մա­նա­գիր է ստո­րագրել համա­ձայն որի մինչև 2024 թվա­կա­նի հունվա­րի 1‑ը պետք է լուծարվեն Արցա­խի բոլոր պետա­կան հիմնարկնե­րը և կազմա­կերպություննե­րը, և Լեռնա­յին Ղարա­բա­ղի (Արցա­խի) Հանրա­պե­տությունը դադա­րում է գոյություն ունե­նալ։

Հրա­մա­նա­գիրն ուժի մեջ է մտնում հրա­պա­րակման պահից անմի­ջա­պես հետո։

Հրա­մա­նագրի բուն տեքստին ծանո­թա­նալ հնա­րա­վոր չէ, քանի որ Արցա­խի նախա­գա­հի պաշտո­նա­կան կայքէջն այլևս չի գործում, այն հրա­պա­րա­կել է Արցա­խի տեղե­կատվա­կան շտա­բը։

Ահա այդկերպ ողբերգա­կան ավարտ ունե­ցավ հայկա­կան երկրորդ հանրա­պե­տության քառորդ դար տևած կյանքը։ Այն ծնվեց հաղթա­կան պատե­րազմում մղած աննա­հանջ պայքա­րի ու ավարտվեց տասնյակ սխալնե­րի, վրի­պումնե­րի ու բացթո­ղումնե­րից վերսկսված պատե­րազմի հետև­անքով։

Բայց ինչպե՞ս մենք հասանք դրան։ Ինչպե՞ս թույլ տվինք, որ հաղթա­նա­կը վերածվի լիա­կա­տար պարտության։ Ինչպե՞ս կարո­ղա­ցանք մեր ձեռքե­րով թաղել Արցա­խը։

Իհարկե քաղա­քա­կան շահարկումներն անպա­կաս են։ Բայց եթե դուրս գանք այն պարզունակ բանա­վե­ճից, թե «Փաշինյա­նը ծախեց, թե Քոչարյա­նը», ապա պիտի ընդունենք, որ 2020‑ի ու դրա հետև­անք հանդի­սա­ցող 2023‑ի ողբերգությունը մեր հավա­քա­կան վրի­պումնե­րի ու անհե­ռա­տե­սության արդյունքն էր։ Տասնամյակնե­րով սխալ արտա­քին քաղա­քա­կա­նությունը, ներքին կոռուպցիան, հովա­նա­վորչությունը, արտագաղթը․․․․խեղդեցին Հայաստանն ու Արցա­խը, թույլ չտվին ուժե­ղա­նալ, զարգա­նալ, ծանրության նժա­րը թեքվեց Ադրբե­ջա­նի կողմը և եղավ այն, ինչ որ եղավ։

Տարի­ներ շարունակ ՀՀ իշխա­նություննե­րը բանակցում էին անարդյունք ու անարդյունա­վետ։ Ոչ մի առա­ջընթաց չկար։ Ադրբե­ջա­նը մերժում էր ցանկա­ցած, քիչ թե շատ բալանսա­վորված քննարկում, նրանք միայն Արցա­խի ամբողջա­կան վերա­դարձն էին համա­ձայն քննարկել, իսկ Հայաստա­նում բնակչությունը վստահ էր, որ ամեն ինչ լավ է գնում, որ մենք ունենք Ռուսաստա­նի անվե­րա­պահ աջակցությունը։ Բնակչությունը հանդուրժում էր երկրում մոլեգնող տոտալ կոռուպցիան ու չարա­շա­հումնե­րը՝ այն միտումով, որ «այո, ուտում են, բայց գոնե Արցա­խը պահում են»։ Այսօր, երբ Արցախն այլևս չկա, հարց է առա­ջա­նում, թե այդ ինչպե՞ս ենք պահել Արցա­խը, որ 4 տարում նվա­ճած հաղթա­նա­կը 44 օրում վերածվեց պարտության, չորս տարում ազա­տագրված Արցա­խը երեք տարում կորցրինք։ Ինչպե՞ս պատա­հեց, որ տասնամյակնե­րի «արդյունա­վետ» բանակցություննե­րը հանգե­ցին Արցա­խի լուծարման հրա­մա­նագրին։ Եկավ Փաշինյանն ու ամեն ինչ ավերե՞ց։ Ուրեմն այդ ի՞նչ անի­մաստ ու անհե­թեթ է եղել այդ ամե­նը, որ մեն մենակ Փաշինյա­նը կարո­ղա­ցավ ողջ աշխարհի պլաննե­րը խառնել ու հանձնել Արցա­խը։ Այսինքն դուք համո­զել էիք ԱՄՆ-ին, Ֆրանսիա­յին ու Ռուսաստա­նին և Փաշինյա­նը եկավ ու կարո­ղա­ցավ երկու տարում անել այն, ինչ ՄԱԿ անվտանգության խորհուրդը 30 տարի չէր կարողանո՞ւմ։ Այս ամե­նից հետո, երբ հայտա­րարվեց, որ Արցա­խի նախա­գահ Շահրա­մանյա­նը չեղյալ է հայտա­րա­րել Արցա­խի լուծարման հրա­մա­նա­գի­րը, հասկա­նում ես, որ հայկա­կան քաղա­քա­կան միտքը ոչ միայն խակ է, այլև՝ նեխած։ Երբ Արցա­խի ողջ հայությունը բռնի կերպով, հուսա­հատ ու վիրա­վոր հեռա­ցել է, ի՞նչ նշա­նա­կություն ունի Երև­ա­նից արվող այդ հայտա­րա­րությունը, թե «հրա­մա­նա­գի­րը չեղարկվել է»։ Արցա­խը Ադրբե­ջա­նը հրա­մա­նագրով չի նվա­ճել, այլ զենքով, տնտե­սությամբ, իսկ այդ հրա­մա­նա­գի­րը, որ ստի­պե­ցին ստո­րագրել հայե­րին, դա պարզա­պես այն ստո­րա­ցուցիչ «օրի­նա­կա­նացման ակտն էր», որով հայերն իրենք իրենց ձեռքով փակեն այդ հարցը։ Իսկ դրա­նից հետո, կչե­ղարկես, թե ոչ, այլևս նշա­նա­կություն չունի։ Ադրբե­ջանն իր ուժով ընկճեց մեզ։ Մենք պարտվե­ցինք։ Ու այս պարտության միտքն ընդունելն այնքան ծանր ու զարհուրե­լի է, որ մենք գերա­դա­սում ենք այդ ամե­նը մեկ հոգու ուսե­րին բարդել՝ արդա­րա­նա­լով, որ նա «ծախեց»։ Ու վերջ։ Մեր հոգին հանգիստ է։ Բարո­յա­պես մենք մեզ ազատ ենք համա­րում՝ դրա­նով նաև ազատվե­լով պարտության պատասխա­նատվությունից։ Պարտությունից հետո ինչպես ուզում ես արդա­րա­ցիր, դու պարտվել ես։ Ուզում է Փաշինյա­նը վաճա­ռած լինի, թե Քոչարյա­նը, մեկ է պարտվել է հայությունը։ Նշա­նա­կում է նաև պիտի վերջ տրվի արցախցի­նե­րին քաղա­քա­կան նպա­տակնե­րով այս ու այն դաշինքներ քարշ տալը, ներիշխա­նա­կան բախումներ ստեղծե­լու կետոտ մոտե­ցումը, արցախցի­նե­րի հույզե­րը շահարկե­լով իշխա­նություն փայփա­յե­լը։ 

Մենք նախ դա պիտի հասկա­նանք։ Մենք չհասկա­ցանք, թե ինչ է հաղթա­նա­կը։ Հիմա պարտա­վոր ենք հասկա­նալ, թե ինչ է պարտությունը։ Առնվազն ևս մեկ պարտություն թույլ չտա­լու համար։ Որովհետև դա կարող է արդեն Հայաստա­նի Հանրա­պե­տությունը կործա­նել։

Այս երրկար տասնամյակնե­րի ընթացքում միջազգա­յին հասա­րա­կությունը ևս մեկ անգամ չբռնեց Ադրբե­ջա­նի ձեռքը, մեր դաշնա­կից Ռուսաստա­նը զինեց Ադրբե­ջա­նին։ Ողջ աշխարհը օգնեց մեր թշնա­մուն կամ լռեց։ Մենք երե­սուն տարի զբաղվե­ցինք մեր գրպաննե­րը լցնե­լով միայն։ Ինչո՞ւ ենք ասում «մենք», որովհետև Արցա­խը բոլո­րինս էր ու կորուստը ևս բոլո­րինս է։ Որովհետև բավա­կա­նա­չափ կամա­յին ու հետև­ո­ղա­կան չենք եղել թալանչի իշխա­նություննե­րին կոպիտ կերպով վռնդե­լու, այլ թույլ ենք տվել, որ տասնամյակնե­րով հարստա­նան ժողովրդի հաշվին, չարա­շա­հեն հաղթա­նա­կը ու վերջում էլ ըմբոստ կեցվածքով ասեն «մենք պահում էինք»։ Այսինքն եթե ինչ որ մեկը տուն գնի, որտեղ արդեն փատե­րը փուլ են գալիս ու չկա­րո­ղա­նա վերա­նո­րո­գել գուցե խելքը այդքան չհասնի էլ, որ պետք է շտա­պել ու տան գնումից մեկ ամիս հետո տունը փլվի, ուրեմն նախորդ տանտե­րե­րը պիտի ասեն, որ իրենց ժամա­նա­կով տունը կանգուն էր ու վե՞րջ։ Իսկ այսօր հենց դա է ասվում։ ՀՀ բոլոր իշխա­նություննե­րի մեղքն աննե­րե­լի ծանր է Արցա­խի հարցում։ Նախկին իշխա­նություննե­րը հարստա­ցել են Արցա­խի ու ՀՀ հաշվին, մշտա­պես բանակցել են թրքա­մետ բանակցություննե­րում ու դեռ այսօր երես ունեն խոսե­լու, փոխա­նակ ամո­թից կարմրե­լու ու մարդկայնո­րեն ամա­չե­լու, լռե­լու։

Ներկա­յիս իշխա­նություննե­րը ևս իրենց մեղքի բաժինն ունեն։ Նիկոլ Փաշինյա­նը ևս իրեն պահեց անլուրջ ու անհե­ռա­տես, երբ Ստե­փա­նա­կերտում գոռում էր, որ «Արցա­խը Հայաստան է ու վերջ», մինչդեռ վարչա­պետ դառնա­լու հենց երկրորդ օրը պիտի արդեն հասկա­նար, որ Արցա­խի հարցով Բաքվի տված բոլոր վերջնա­ժամկետնե­րը վաղուց լրա­ցել են ու պատե­րազմն ամեն վայրկյան է լինե­լու։ Բայց Փաշինյա­նի անլրջությունը ցույց տվեց, որ մենք պատրաստ չենք իրա­կա­նության աչքե­րին նայե­լու։ Իսկ պատե­րազմից հետո Փաշինյանն ասաց, որ գուցե հնա­րա­վոր լիներ պատե­րազմից խուսա­փել, եթե ինքը համա­ձայնվեր հողե­րի հանձնմանն ադրբե­ջանցի­նե­րին։ Բայց դա էլ է անլուրջ հայտա­րա­րություն։ Կհա­մա­ձայնվեր Փաշինյա­նը, թե ոչ, պատե­րազմ լինե­լու էր ու Ադրբե­ջա­նին պետք էր այդ պատե­րազմը։ Ռևա­շի ձգտող Բաքուն ուզում էր ծանր ու արյունոտ հաղթա­նակ, որ իր ճակա­տից սրբի 25 տարվա պարտության հետքը, որ բռնա­պետ Ալիևն իր չքա­վոր քաղա­քա­ցի­նե­րին «հաղթա­նակ մատուցի», որ իր աթոռն ավե­լի ամուր դառնա։ Ու այս հայ-ադրբե­ջա­նա­կան քաղա­քա­կան անհե­ռա­տե­սության, արկա­ծախնդրության հետև­անքը այն եղավ, որ հայոց տարածքը փոքրա­ցավ, իսկ գերեզմաննե­րը շատա­ցան։ Ահա սա էր արցախյան ոդի­սա­կա­նի կարճ նկա­րագրությունը։ «Մեր Ուղին» կայքում Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նը հոդվածնե­րի երկու շարքով գրե­թե ամիս ամիս նկա­րագրում է Արցա­խի կյանքը 90-ականնե­րից սկսած։ Կայքում նաև կան բազմա­թիվ հեղի­նա­կա­յին վերլուծություններ, միջազգա­յին թարգմա­նություններ, տարբեր փորձա­գետնե­րի կարծիքնե­րի ներկա­յա­ցումներ, որով փորձ է արվել պատասխա­նել այն հարցին, թե ինչո՞ւ այսպես եղավ։ Իսկ ինչո՞ւ պիտի չլի­ներ։ Ի՞նչ էինք արել, որ խուսա­փենք այս օրվա­նից։ Բիզնեսմեն գեներալնե՞րն էին պայքա­րե­լու, նախա­գահնե­րի արագ հարստա­ցող մերձավորնե՞րը, թե նրանց քաղա­քա­կան լվացքա­տուն-կուսակցություննե­րը։

Մարտի մեկնե­ցին հասա­րակ մարդիկ, զոհվե­ցին նրանք և հասա­րակ մարդը կորցրեց իր տունն ու հայրե­նի­քը։ Փոքրա­ցավ հայրե­նիքն ու շատա­ցան գերեզմաննե­րը։

Այս ամե­նի մասին մտա­ծե­լով՝ մենք պարտա­վոր ենք կրկնա­կի իմաստությամբ սիրել ու փայփա­յել Հայաստա­նի Հանրա­պե­տությունը։ Այն միակ բանն է, որ ունենք։ Այն միակ բանն է մնա­ցել մեզ մեր մեծ ու հզոր հայրե­նի­քից։

Խաղա­ղություն հայրե­նի­քի համար զոհված բոլո­րի հոգի­նե­րին։ Համբե­րություն ու մխի­թա­րանք նրանց հարա­զատնե­րին, իրենց տունը կորցրած մարդկանց ու նաև բոլոր հայե­րին, ովքեր տարբեր չափով, բայց զգում են այդ կորուստն ու սգում խորա­պես։ Այժմ մենք միայն մեկ անե­լիք ունենք․ ապրենք այնպես, որ այլևս երբեք նման «սև օրեր» չունե­նանք։  

Առնչվող Հոդվածներ