27.2 C
Yerevan

Արցախցու Հայրե­նի­քը Հայաստանն Է

Արցախ վերա­դարձի հարցում Հայաստա­նի իշխա­նությունն անե­լիք չունի, այդ խնդի­րը նրան չպետք է հասցեագրել: Արցա­խից բռնի տեղա­հանված բնակչությունն իմ կարծի­քով, պետք է իր ներկա­յա­ցուցիչնե­րին ընտրի և Ադրբե­ջա­նի հետ կոմունի­կա­ցիա հաստա­տի։

Վահրամ Աթա­նեսյան

«Արցախցու համար Հայաստա­նը միշտ էլ հայրե­նիք է: Մեծա­մասնության համար այստեղ հարմարվել-չհարմարվե­լու խնդիր չկա»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսա­կետ հայտնեց հրա­պա­րա­կա­խոս, ԼՂ նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նը:

Խոսե­լով Արցախ վերա­դարձի հարցի մասին՝ Աթա­նեսյանն ասաց. «Վերա­դառնա­լու մասին բոլորն են մտա­ծում: Արցախ վերա­դարձի հարցում Հայաստա­նի իշխա­նությունն անե­լիք չունի, այդ խնդի­րը նրան չպետք է հասցեագրել: Արցա­խից բռնի տեղա­հանված բնակչությունն իմ կարծի­քով, պետք է իր ներկա­յա­ցուցիչնե­րին ընտրի և Ադրբե­ջա­նի հետ կոմունի­կա­ցիա հաստա­տի»:

Անդրա­դառնա­լով արցա­խա­հա­յե­րի հարցը որոշ շրջա­նակնե­րի կողմից քաղա­քա­կան շահարկման ենթարկե­լուն՝ Վահրամ Աթա­նեսյանն նշեց. «Ես ի սկզբա­նե դեմ եմ եղել ընդդի­մա­դիր շարժումնե­րին արցա­խա­հա­յե­րին հավա­քագրե­լուն, այսօր կրկնա­կի դեմ եմ: Իմ դիտարկումնե­րով՝ բռնա­գաղթված բնակչության մեծ մասը լիո­վին հիասթափվել է ընդդի­մա­դիր շարժումնե­րից»:

Աթա­նեսյա­նի խոսքով՝ այս երկու տարում ՀՀ կառա­վա­րությունն արել է այն, ինչ կարո­ղա­ցել է, անդրա­դառնա­լով նաև այն հարցին, թե այսօր կա ատե­լության մթնո­լորտ՝ Աթա­նեսյա­նը նշեց. «Ես ատե­լության մթնո­լորտ չեմ տեսել և չեմ տեսնում»:

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/137443

Առնչվող Հոդվածներ