27.2 C
Yerevan

Հայաստա­նի Գլխին Էլ Ի՞նչ «Խաղ Է Խաղարկվե­լու»

«Պատիվ ունեմ» ‑ին, նույն մոտի­վա­ցիա­յով , ոչ թե իմպիչմենտ է պետք, այլ՝ «Փաշինյա­նին հեռացնե­լու անհրա­ժեշտության» մասին տեղե­կետվա-քարոզչա­կան աժիո­տաժ, որ ենթադրա­բար կարող է նախընտրա­կան ռեսուրս բերել:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս Ա

Միամտություն է մտա­ծել, թե Սամվել Շահրամյա­նը չի կանխա­տե­սել, որ պատմության դասագրքի հեղի­նա­կի և ԿԳՄՍ դեմ դատը տանուլ է տալու: Ակնհայտ է, որ դասագրքում արձա­նագրված է այն, ինչ նրա՝ այդ պահի դրությամբ Արցա­խի նախա­գա­հի, մամուլի ծառա­յությունը պաշտո­նա­պես հրա­պա­րա­կել է 2023 թ. սեպտեմբե­րի 28-ին, երբ նա դեռ գտնվում էր Ստե­փա­նա­կերտում:

Գրե­թե սինխրոն՝ Ազգա­յին ժողո­վի «Պատիվ ունեմ» խմբակցությունը վերա­բա­ցել է Նիկոլ Փաշինյա­նի պաշտո­նանկության թեման: Այդ խմբակցությունում գերա­զանց գիտեն, որ նախա­ձեռնությունը նույնիսկ ընդդի­մա­դիր մյուս՝ «Հայաստան», խմբակցության աջակցությունը չի ստա­նա­լու, չի օգնե­լու նաև քարոզչությունը, որ իբր «ՔՊ-ում արշա­լուսյնե­րը խաղաղ չեն, կան Նիկոլ Փաշինյա­նի հրա­ժա­րա­կա­նը պահանջող պատգա­մա­վորներ»:

Շահրա­մանյա­նին, ըստ էության, ոչ թե դատա­կան վերդիկտ է պետք, այլ՝ դատա­վա­րություն, գործընթաց, որ կտեւի ամիսներ, կլի­նի բաց, «պատասխա­նա­տու մամուլի» միջո­ցով լայնո­րեն կլուսա­բանվի և հանրա­յին որո­շա­կի հետաքրքրություն կառա­ջացնի:

«Պատիվ ունեմ» ‑ին, նույն մոտի­վա­ցիա­յով , ոչ թե իմպիչմենտ է պետք, այլ՝ «Փաշինյա­նին հեռացնե­լու անհրա­ժեշտության» մասին տեղե­կետվա-քարոզչա­կան աժիո­տաժ, որ ենթադրա­բար կարող է նախընտրա­կան ռեսուրս բերել:

Իսկ այդ ծրագրա­վո­րումնե­րի «թագուպսա­կը» Նիկոլ Փաշինյա­նին Բաքվի զինվո­րա­կան դատա­րա­նում հարցաքննե­լու մասին Արցա­խի նախկին պետնա­խա­րար Ռուբեն Վարդանյա­նի «միջնորդության» վերա­բերյալ ադրբե­ջա­նա­կան մամուլի տեղե­կատվությունն է:

Համադրենք այդ երեք ակցիա­նե­րը, և «դիմանկա­րը կամբողջա­նա» Իլհամ Ալիև­ով. «Հայաստա­նի հետ խաղա­ղությունը պետք է հենված լինի միջազգա­յին իրա­վունքի և պատմա­կան արդա­րության վրա»: Էլ ի՞նչ «խաղ է խաղարկվե­լու» Հայաստա­նի և նրա պետա­կա­նության գլխին:

(շարունա­կե­լի)

աղբյուրը՝

https://www.1in.am/3621707.html

Առնչվող Հոդվածներ