Կարևոր է, որ իշխանությունները հսկեն, որ ռուսները Կտրիճ Ներսիսյանի ու Սամվել Կարապետյանի միջոցով միլիոնավոր դոլարներ չմտցնեն Հայաստան` ձայներ գնելու համար։
Գեորգի Թումասյան
1inTV- զրուցել է միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Վրաստանում ու Հայաստանում սպասվող ընտրությունները, ինչպես նաև երկու երկրների քաղաքական ապագաների փոխկապակցվածությունը։
Գեորգի Թումասյանը նշեց, որ Վրաստանում հոկտեմբերի 4-ին սպասվող ՏԻՄ ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, ընդդիմության մեծ մասը, բացի երկու կուսակցությունից, հրաժարվել են մասնակցել այդ ընտրություններին, դրանք որևէ բան չեն փոխելու։ Վրացական կառավարությունն ամեն ինչ անում է երկիրը կրկին ռուսական ամբողջական ազեցության տակ դնելու համար, ինչը բավական վտանգավոր գործընթաց է։ Վրացական իշխանություններն արդեն իսկ սառեցրել են ԵՄ անդամակցության ծրագիրը, ԵՄ-ն իր հեթին պատրաստվում է Վրաստանին զրկել ազատ վիզայի ռեժիմի կարգավիճակից։ Վրաստանում արդեն մոտ 11 ամիս է, ինչ բազմամարդ ցույցեր են ընթանում։ Վրաց ժողովուրդը չի համակերպվում այդ ամենի հետ ու բոլոր ժողովրդավարական, եվրոպամետ ուժերը պայքարում են դրա դեմ։ Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա ժողովրդի ձևավորած իշխանությունները վրաց ժողովրդի հետ միասին պայքարում են ռուսական գաղութացման դեմ, իսկ վիրահայոց թեմն ու դաշնակցականները իշխանությունների կողմից են, նրանց են օգնում, սատարում։ Վրացական իշխանություները պայքարում են վրաց ժողովրդի դեմ։
Փորձագետը նշեց, որ Հայստանում եկող տարի սպասվող ընտրություններում շատ կարևոր է, որ հետադիմական ուժերը չհաղթեն, ավելին` նախընտրելի է, որպեսզի նրանք զրո քվե ստանան ու առհասարակ դուրս մնան խորհրդարանից։ Հայ ժողովուրդը չպետք է կրկնի վրացիների սխալը, չպետք է թույլ տա, որ ռուսական գործակալները զավթեն իշխանությունը ու երկիրը տանեն պատերազմի։ Նրանց ուզածն այն է, որ գան իշխանության, չեղարկեն օգոստոսի 8-ի համաձայնագիրը, որպեսզի Հայստանը պատերազմ սկսի Ադրբեջանի դեմ, նրանք գրավեն Սյունիքի մի մասը, հետո էլ ռուսները գան ու փրկեն մեզ, ամեն ինչվերցնեն իրենց վերահսկողության տակ, իրենք էլ նահանգապետ նշանակվեն։
Թումասյանն անդրադարձավ այն հանգամանքին, որ ՌԴ-ն կորցրել է Հարավային Կովկասում իր ազդեցությունը ու հիմա Հայաստանի վրա փորձում է ազդել Վրաստանի միջոցով` Հայաստանի համար հավելյալ խոչընդոտներ ստեղծելով, քանի որ այլ միջոց չունի։ Այժմ, Հայաստանը ըստ էության պաշտպանում է ժողովրդավարությունը Անդրկովկասում, նաև պաշտպանում է Վրաստանի ապագան` ապահովելով նրա թիկունքը։ Դա շատ կարևոր է ու վրաց ժողովուրդը շնորհակալ է հայերին դրա համար։
Թումասյանը նշեց, որ Հայաստանն ու Վրաստանը միասին պետք է գնան ԵՄ, ապագայում ՆԱՏՕ և այլն։ Իսկ եթե Հայստանում ևս հինգերորդ շարասյունը հաղթի, ապա դրանով կփակվի Անդրկովկասի ազատ ու ժողովրդավար ապագան։ Այս առումով շատ կարևոր է, որ Սյունիքի ճանապարհը հսկելու է Հաաստանը` ամերիկյան աջակցությամբ։ Շատ լավ է, որ օգոստոսի 8-ով թաղվել է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։
Հայաստանի ու Վրաստանի ապագան փոխկապակցված են։ Մեկն առանց մյուսի չի կարող։ Դրա համար էլ Ռուսաստանն ամեն ինչ անում էր, որ քանի դեռ Հայաստանն իր ազդեցության տակ էր, ապա Վրաստանը ևս ենթարկեցնել իրեն։ Հիմա դրությունը փոխվել է ու Վրաստանին նրա միլիարդատեր Բիձինաշվիլին տանում է դեպի Ռուսաստան ու շատ զարմացած են, որ ԱՄՆ-ն հայերի օժանդակությամբ հայտնվել են Անդրկովկասում, ինչը շատ գոտեպնդիչ է։
Փորձագետը նաև խոսեց Սփյուռքում հայերի իրավիճակի մասին։ Սփյուռքում երկու հզոր կառույց կա` Հայ առաքելական եկեղեցին ու ՀՅԴ-ն։ Ցավոք նրանք երկուսն էլ պայքարում են հայոց պետության դեմ` սպասարկելով Ռուսաստանի շահերը։ 2026-ի ընտրությունները լավ առիթ են այդ գործակալական ընդդիմությանը ջախջախելու և նրանց քաղաքական օրակարգից հանելու համար։ Այդ առումով նախ կարևոր է, ոը Հայաստանի ժողովրդավարական ուժերը մեկ դաշինքով ակտիվ մասնակցեն ընտրություններին։ Դրանով մենք կունենանք նաև կառուցողական ընդդիմություն, ինչպես նաև կփակենք հակապետական ուժերի ճանապարհը։ Կարևոր է, որ իշխանությունները հսկեն, որ ռուսները Կտրիճ Ներսիսյանի ու Սամվել Կարապետյանի միջոցով միլիոնավոր դոլարներ չմտցնեն Հայաստան` ձայներ գնելու համար։
Ամբողջական հարցազրույցը`
