27.2 C
Yerevan

Հայ Ժողովրդին Այլևս Խաբել Հնա­րա­վոր Չէ

Վրացյա­նը կամ Խատիսյա­նը երբեք չասա­ցին Մեծ Հայաստան։ Պատմությունն իմա­նալ է պետք։ Նրանք գիտեին, որ դա անի­րա­կա­նա­նա­լի մի բան է ու նախընտրում էին ռեալ ու իրա­կան Հայաստա­նը։ Մենք ևս դա պետք է անենք։ Մենք կամ կծա­ռա­յենք մեր հանրա­պե­տությա­նը կամ Ռուսա­կան Կայսրությա­նը։ Մենք կամ կլի­նենք ինքնուրույն, կամ կմնանք ռուսա­կան գաղութ։ Նաև դա է ներկա­նե­րի ու նախկիննե­րի տարբե­րությունը։ Մեր նախկին իշխա­նություննե­րը ծառա­յում էին ռուսա­կան շահե­րին։  

Կայծ Մինասյան

1inTV‑ն զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ՔՊ համա­գումա­րում հնչած «Չորրորդ Հանրա­պե­տություն» գաղա­փա­րը, ինչպես նաև դրա­նից բխող մի շարք երև­ույթներ։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ իր համար փոքր ինչ դժվար կլի­նի հաստատ ասել, թե կոնկրետ ինչ մակարդա­կում է ժողովրդա­վա­րությունը Հայաստա­նում, բայց դրսից նայո­ղի աչքե­րով էլ երև­ում է, որ այն կա ու ամեն ինչ ավե­լի մաքուր ու թափանցիկ է, ավեի կայուն, աշխա­տելն ավե­լի հեշտ է, համա­կարգա­յին կոռուպցիա չկա։ Ժողովրդա­վա­րությունը, որն ըստ էության հիմնա­կան կերպով դրվեց ու հաստատվեց Թավշյա հեղա­փո­խությունից հետո, հիմնված է ներքին պահանջի վրա։ Պետություն քաղա­քա­ցի կապի ու պահանջի վրա։ Մենք չունենք պետա­կան ինքնա­կա­ռա­վարման, ժողո­վուրդ-իշխա­նություն կապի ավանդույթը և ամեն անգամ վախե­նում ենք օրենքից, ամեն ինչ կոչում ենք դիկտա­տուրա։ Մենք իբրև թե եղել ենք քաղա­քա­ցի­ներ ԽՍՀՄ օրոք, բայց ամեն ինչ տոտա­լի­տար էր ու ձևա­կան։ Քաղա­քա­ցիա­կան ավանդույթ չկար։ Հիմա կարև­որ է, որ նոր սերունդը, որ արդեն ձևա­վորվող ժողովրդա­վա­րության մեջ է ապրում, հասկա­նա իր պարտա­կա­նությունը, իրա­վունքը, հսկի իր ապա­գան, պահանջա­տեր լինի ինքն իր նկատմամբ, իր ապա­գա­յի։

Կայծ Մինասյա­նը նշեց, որ շատ կարև­որ է ճիշտ տերմիններ օգտա­գործել։ Այս դեպքում, թերևս, ավե­լի լավ կլի­նի ասել, ոչ թե ազգ, այլ ժողո­վուրդ։ Առաջնե­րում ազգը երբեք դեր չի ունե­ցել ատմության մեջ։ Կարև­որ են եղել, թագա­վորնե­րը, իշխաննե­րը, եկե­ղե­ցին, բայց ոչ երբեք ժողո­վուրդը։ Երբ ասում ենք ժողո­վուրդ, մենք շեշտը դնում ենք բոլո­րի վրա, չենք առանձնացնում որևէ առանձին ինստի­տուտ կամ անձ։ Դա շատ կարև­որ է ու նշա­նա­կա­լից։ Այդ մտա­ծո­ղությունն աշխարհում կարև­որվել է ֆրանսիա­կան հեղա­փո­խությունից, ամե­րիկյան հեղա­փո­խությունից հետո։ Ու այժմ էլ ժողո­վուրդը պետք է իմա­նա, որ ինքն իր ճակա­տագրի պատասխա­նա­տուն, ուրի­շը չկա, որ դա անի, ուրի­շը չի կարող ու չպի­տի անի։ Սա է ներկա­յիս ու նախկին իշխա­նություննե­րի գլխա­վոր տարբե­րությունը։ Նախկին իշխա­նություննե­րը չեն հասկա­նում, թե ինչու իրենց մոտ ոչինչ չի ստացվում, ինչու րչեն հաջո­ղում ավե­լի մեծ զանգված հավա­քել իրենց շուրջը։ Ու նրանց անհա­ջո­ղության պատճա­ռը միայն այն չէ, որ նրանք խոսում են պատե­րազմի վերսկսման մասին, այլ այն, որ իրենց օրոք ժողովրդին նրան չեն ընդունել որպես ինքնուրույն ինստի­տուտ, չեն սիրել։ Հայ ժողովրդին շատերն են ժամա­նա­կին խաբել, բայց հիմա էլ չեն կարող ազգին խաբել են, ժողովրդին չեն կարող։

Քաղա­քա­գե­տի կարծի­քով  «Չորրորդ Հանրա­պե­տություն» գաղա­փա­րը շատ լավն է։ Կայծ Մինասյա­նը հետաքրքիր անդրա­դարձ արեց հայկա­կան պետա­կա­նություննե­րի պատմությա­նը՝ մասնա­վո­րա­պես նշե­լով, որ Առա­ջին Հանրա­պե­տությունը հիմնադրվել էր 1918թ․ ու իր մեջ կրում է արդեն նորա­գույն պատմության պետա­կա­նության հիմնա­քա­րը, որին հաջորդեց մի ռեժիմ, որ սխալմամբ կոչվել է Երկրորդ Հանրա­պե­տություն։ Դա անկախ պետություն չէր ու իրա­կա­նում Երկրորդ Հանրա­պե­տություն պետք է կոչել 1991թ․ստեղծված պետա­կա­նությունը։ Ինչևէ, եթե նայում ենք այնպես, որ 1920–1991թ․ գոյություն ունե­ցա­ծը երկրորդն էր, իսկ 1991թ․ ստեղծվա­ծը Երրորդը, ապա Չորրորդ Հանրա­պե­տություն ասվածն իրե­նով ենթադրում է ռեալ Հայաստան։ Կարև­որ է հասկա­նալ, որ այդ ռեալ, իրա­կան Հայաստա­նը երկնքից չի ընկնում մեր գլխին։ Մենք պետք է հասկա­նանք այդ Չորրորդ Հանրա­պե­տության օրգա­նա­կան կապը, որ հասնում է մինչև Առա­ջին Հանրա­պե­տություն։ Կապը այդ պետությունն է ու այդ կապը ոչ թե ազգայնա­կա­նությունն ու Մեծ Հայաստա­նի գաղա­փարն է, այլ չափա­վո­րությունը ու Առա­ջին Հանրա­պե­տության չափա­վոր, իրա­տես ներկա­յա­ցուցիչնե­րը, ինչպես օրի­նակ Քաջազնունին, Խատիսյա­նը, Վրացյա­նը, Կարճիկյա­նը, Օհանջանյա­նը և այլն։ Նրանք այնքան իրա­տես էին, որ եթե ապրեին հիմա, ապա հավա­նա­բար կլի­նեին Նիկոլ Փաշինյա­նի կողքին։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ Վրացյա­նը կամ Խատիսյա­նը երբեք չասա­ցին Մեծ Հայաստան։ Պատմությունն իմա­նալ է պետք։ Նրանք գիտեին, որ դա անի­րա­կա­նա­նա­լի մի բան է ու նախընտրում էին ռեալ ու իրա­կան Հայաստա­նը։ Մենք ևս դա պետք է անենք։ Մենք կամ կծա­ռա­յենք մեր հանրա­պե­տությա­նը կամ Ռուսա­կան Կայսրությա­նը։ Մենք կամ կլի­նենք ինքնուրույն, կամ կմնանք ռուսա­կան գաղութ։ Նաև դա է ներկա­նե­րի ու նախկիննե­րի տարբե­րությունը։ Մեր նախկին իշխա­նություննե­րը ծառա­յում էին ռուսա­կան շահե­րին։ Նույնիսկ 1994թ․ մենք հաղթե­ցինք մարտա­կան առումով, բայց ոչ քաղա­քա­կան, ռուսնե­րը թույլ չտվին։

Կայծ Մինասյա­նը կարև­ո­րեց, որ մենք ազդակ տանք ռեալ, իրա­կան Հայաստա­նի գոյությունը։ Նա նաև մի քանի տարբե­րակ առա­ջարկեց, որ ավել հասկա­նա­լի ու չափե­լի կապ լինի և ժողովրդի և անգամ սփյուռքա­հա­յե­րի համար։ Նա առա­ջարկեց Ծերա­կույտի գաղա­փա­րը, որը պիտի գործի ԱԺ-ին կից և համա­պա­տասխան գործա­ռույթներ կունե­նան։

Կայծ Մինասյա­նը նաև խոսեց Սահմա­նադրության փոփխություններն ամրագրե­լու մասին։ Այդ մասին խոսել են դեռ 1918թ․ ու այն ժամա­նակ ոչ պատե­րազմ կար, ոչ էլ Ադրբե­ջա­նի ճնշում։ Հարկա­վոր է հեռու պահել ընդդի­մությա­նը, որոնց քաղա­քա­կա­նությունն ու դիվա­նա­գի­տությունը միայն խանգա­րող էին։ Երկրորդ հանգա­մանքն այն է, որ վստա­հություն է պետք ժողովրդի մեջ։ Այդ վստա­հությունը ստեղծել է պետք։ Վստա­հություն, թե ինչպես կառուցել իրա­կան երկիր, որտեղ ժողո­վուրդը կապրի ու կաշխա­տի, վստահ կլի­նի իր ապա­գա­յի ու իրա­կա­նության մեջ։ Կայծ Մինասյա­նը խոսեց առաջնա­հերթություննե­րի, նույնիսկ առա­ջարկե­լով, որ եկող տարվա մայի­սի 28-ին ընդա­ռաջ հրա­շա­լի կլի­ներ, եթե աշխարհի տարբեր անկյուննե­րում թաղված Առա­ջին Հանրա­պե­տության ներկա­յա­ցուցիչնե­րը բերվեին ու վերա­հուղարկա­վորվեին Հայաստա­նում։ Նրանց տեղը Հայաստանն է, հատկա­պես, որ նրանց անուննե­րը ՔՊ-ականնե­րի բերա­նից ավե­լի շատ է հնչում, քան այսպես կոչված ՀՅԴ-ականնե­րի։

Ռուսնե­րը կրկին փորձե­լու են միջամտել․այստեղ-այնտեղ արդեն իրենց ձեռքը երև­ում է, բայց մեր ժողո­վուրդը միա­միտ չէ։ Մոսկվան կփորձի աջակցել նախկիննե­րին, որպեսզի իշխա­նությունը փոխվի, սակայն դա նրանց չի հաջողվե­լու, և ժողո­վուրդն էլ չի խաբվե­լու։ Ընդդի­մա­դիր ուժե­րը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, ոչ մի իրա­կան շանս չունեն կրկին ընտրվե­լու։ Ամե­նից հավա­նա­կան է, որ գործող իշխա­նությունը հաղթի, թեկուզ առանց բացարձակ մեծամասնության․հավանաբար կձև­ա­վորվի կոա­լի­ցիա։

Կարա­պետյա­նը փորձում է իր հարող ուժե­րին ներգրա­վել, բայց հարց է՝ նրանք իրա­կա­նում մասնակցե­լու են, թե ոչ կամ ինչ ընդդի­մություն են լինե­լու։ Արտա­խորհրդա­րա­նա­կան ուժե­րը, կարծես թե, էլ չեն պատրաստվում ընտրություննե­րին, շատ դանդաղ են աշխա­տում։ Եթե, սակայն, ժողո­վուրդը լուռ չմնա և լայնո­րեն մասնակցի ընտրություննե­րին, դա վստահ ազդակ կլի­նի։ Ո՞ւմ կողմը կթեքվի ձայնը՝ դժվար է կանխա­տե­սել։ Իշխա­նություննե­րը նպա­տակ ունեն հաղթել, նախկիննե­րը չգի­տեն ինչ անել, իսկ Կարա­պետյա­նի ընդդի­մա­դիր դերը դեռևս հստակ չէ․ նա, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, ռուսա­կան խաղ է խաղա­լու։ Միևնույն ժամա­նակ, կան նաև նոր ուժեր, որոնք դեռ խորհրդա­րա­նից դուրս են և ձայներ գրե­թե չունեն։ Ավե­լին, հիբրի­դա­յին պատե­րազմը, որին Ռուսաստա­նը կմի­ջամտի, նույնպես իր ազդե­ցությունը կունե­նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ