Այսօրվա հայ մարդը, լսելով առաջին նախագահին, միայն մի եզրակացության կարող է գալ. նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա Ադրբեջանի ենթակայությունից դուրս կարգավիճակ, իսկ ԵԱՀԿ անդամ հիսունվեց պետությունները պնդել են, որ՝ ոչ, ԼՂ‑ն Ադրբեջանի կազմում կունենա ինքնավարության բարձր կարգավիճակ, դա նրա բնակչության անվտանգության երաշխիքն է՝ գումարած միջազգային խաղաղապահ առաքելությունը:
Մուղնի
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 24-ին մի շատ արտառոց միտք է արտահայտել. «Թող (Փաշինյանը) հրապարակի Ղարաբաղի մասին բոլոր որոշումները (միջնորդների ներկայացրած առաջարկությունները), եւ վեճը կավարտվի»:
Ենթադրենք, Փաշինյանը վերցրեց եւ հրապարակեց ԼՂ կարգավորման բոլոր առաջարկությունները, Կազանի «աշխատանքային փաստաթուղթը» եւ «Լավրովի պլանը» կամ «Լավրովի նորացված պլանը», դրանից սկզբունքորեն ի՞նչ է փոխվելու, եւ ինչու՞ պիտի դրանով «վեճն ավարտվի»:
Նիկոլ Փաշինյանին մեղադրում են, որ «2019 թվականի հուլիս եւ օգոստոս ամիսներին միջնորդները նրա սեղանին են դրել ԼՂ խաղաղ կարգավորման պլան, որը նա մերժել է»: Նույն հաջողությամբ Նիկոլ Փաշինյանը կարող է ասել. «ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում Լեւոն Տեր-Պետրոսյանի սեղանին է դրվել ԼՂ խաղաղ կարգավորման մի նախագիծ, որը նա մերժել է»: ԻՆչու՞: Տեր-Պետրոսյանը կարո՞ղ է հիմնավորել, թե ինչու՞ եւ ի՞նչ հաշվարկով եւ ռեսուրսներով է մերժել մի առաջարկություն, որին կողմ էին ԵԱՀԿ անդամ մյուս բոլոր հիսունվեց անդամները, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ‑ը եւ Ֆրանսիան: Չէ՞ որ Լիսաբոնում վետո դնելով ԼՂ կարգավորման այդ առաջարկությանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը հիմնավորել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի, տեղի կունենա ցեղասպանություն, հայ ժողովրդի բռնագաղթ: Այդ ելույթի տեսագրությունը կա:
Այսօրվա հայ մարդը, լսելով առաջին նախագահին, միայն մի եզրակացության կարող է գալ. նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա Ադրբեջանի ենթակայությունից դուրս կարգավիճակ, իսկ ԵԱՀԿ անդամ հիսունվեց պետությունները պնդել են, որ՝ ոչ, ԼՂ‑ն Ադրբեջանի կազմում կունենա ինքնավարության բարձր կարգավիճակ, դա նրա բնակչության անվտանգության երաշխիքն է՝ գումարած միջազգային խաղաղապահ առաքելությունը:
Այդու, Փաշինյանը հրապարակի՞ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովի առաջարկությունը, Գործող նախագահի հայտարարությունը: Չէ՞ որ «բոլոր որոշումների» շարքում այդ փաստաթղթերն ունեն առանցքային նշանակություն. քանի որ Ադրբեջանը մշտապես պնդել է, որ ԼՂ կարգավիճակը «սահմանվել է Լիսաբոնում եւ ավելի բարձր չի կարող լինել, քան համաձայնեցված է ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների կողմից, բացառությամբ Հայաստանի»: Ահա եւ բանավեճի թեմա, հարց, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Հիմնավորեք, խնդրեմ, պարոն նախագահ, ինչու՞ դեմ գնացիք միջազգային հանրությանը, միջուկային գերտերություններ ԱՄՆ-ին, Ռուսաստանին եւ Ֆրանսիային, արդյոք դա արկածախնդրություն չէ՞ր»: Ռուսներն ասում են՝ «երգից ոչ մի բառ չես կարող դուրս թողնել»: Եթե խնդրո առարկա է ԼՂ կարգավորման բանակցային ողջ գործընթացը, ապա պետք է անդրադառնալ «դրամայի բոլոր արարներին»: Այլապես հանգուցալուծման գնահատականը կլինի ենթակայական:
Մուղնի
Այս գրառումը խմբագրությանն է ուղարկվել էլեկտրոնային նամակով
Մեր Ուղին
