Այսօրվա հայ մարդը, լսելով առաջին նախագահին, միայն մի եզրակացության կարող է գալ. նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա Ադրբեջանի ենթակայությունից դուրս կարգավիճակ, իսկ ԵԱՀԿ անդամ հիսունվեց պետությունները պնդել են, որ՝ ոչ, ԼՂ-ն Ադրբեջանի կազմում կունենա ինքնավարության բարձր կարգավիճակ, դա նրա բնակչության անվտանգության երաշխիքն է՝ գումարած միջազգային խաղաղապահ առաքելությունը:
Մուղնի
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 24-ին մի շատ արտառոց միտք է արտահայտել. «Թող (Փաշինյանը) հրապարակի Ղարաբաղի մասին բոլոր որոշումները (միջնորդների ներկայացրած առաջարկությունները), եւ վեճը կավարտվի»:
Ենթադրենք, Փաշինյանը վերցրեց եւ հրապարակեց ԼՂ կարգավորման բոլոր առաջարկությունները, Կազանի «աշխատանքային փաստաթուղթը» եւ «Լավրովի պլանը» կամ «Լավրովի նորացված պլանը», դրանից սկզբունքորեն ի՞նչ է փոխվելու, եւ ինչու՞ պիտի դրանով «վեճն ավարտվի»:
Նիկոլ Փաշինյանին մեղադրում են, որ «2019 թվականի հուլիս եւ օգոստոս ամիսներին միջնորդները նրա սեղանին են դրել ԼՂ խաղաղ կարգավորման պլան, որը նա մերժել է»: Նույն հաջողությամբ Նիկոլ Փաշինյանը կարող է ասել. «ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում Լեւոն Տեր-Պետրոսյանի սեղանին է դրվել ԼՂ խաղաղ կարգավորման մի նախագիծ, որը նա մերժել է»: ԻՆչու՞: Տեր-Պետրոսյանը կարո՞ղ է հիմնավորել, թե ինչու՞ եւ ի՞նչ հաշվարկով եւ ռեսուրսներով է մերժել մի առաջարկություն, որին կողմ էին ԵԱՀԿ անդամ մյուս բոլոր հիսունվեց անդամները, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Չէ՞ որ Լիսաբոնում վետո դնելով ԼՂ կարգավորման այդ առաջարկությանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը հիմնավորել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի, տեղի կունենա ցեղասպանություն, հայ ժողովրդի բռնագաղթ: Այդ ելույթի տեսագրությունը կա:
Այսօրվա հայ մարդը, լսելով առաջին նախագահին, միայն մի եզրակացության կարող է գալ. նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա Ադրբեջանի ենթակայությունից դուրս կարգավիճակ, իսկ ԵԱՀԿ անդամ հիսունվեց պետությունները պնդել են, որ՝ ոչ, ԼՂ-ն Ադրբեջանի կազմում կունենա ինքնավարության բարձր կարգավիճակ, դա նրա բնակչության անվտանգության երաշխիքն է՝ գումարած միջազգային խաղաղապահ առաքելությունը:
Այդու, Փաշինյանը հրապարակի՞ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովի առաջարկությունը, Գործող նախագահի հայտարարությունը: Չէ՞ որ «բոլոր որոշումների» շարքում այդ փաստաթղթերն ունեն առանցքային նշանակություն. քանի որ Ադրբեջանը մշտապես պնդել է, որ ԼՂ կարգավիճակը «սահմանվել է Լիսաբոնում եւ ավելի բարձր չի կարող լինել, քան համաձայնեցված է ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների կողմից, բացառությամբ Հայաստանի»: Ահա եւ բանավեճի թեմա, հարց, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Հիմնավորեք, խնդրեմ, պարոն նախագահ, ինչու՞ դեմ գնացիք միջազգային հանրությանը, միջուկային գերտերություններ ԱՄՆ-ին, Ռուսաստանին եւ Ֆրանսիային, արդյոք դա արկածախնդրություն չէ՞ր»: Ռուսներն ասում են՝ «երգից ոչ մի բառ չես կարող դուրս թողնել»: Եթե խնդրո առարկա է ԼՂ կարգավորման բանակցային ողջ գործընթացը, ապա պետք է անդրադառնալ «դրամայի բոլոր արարներին»: Այլապես հանգուցալուծման գնահատականը կլինի ենթակայական:
Մուղնի
Այս գրառումը խմբագրությանն է ուղարկվել էլեկտրոնային նամակով
Մեր Ուղին
