27.2 C
Yerevan

Ի՜նչ Կանեին Քոչարյա­նին Ֆրանսիա­յում

Ուրիշ բան, որ Սարկո­զին ասենք 85 մլն դոլար պարտքի դիմաց օրի­նակ Անգլիա­յին հանձներ Ֆրանսիա­յի խոշո­րա­գույն հինգ օբյեկտներ, Ֆրանսիա­յի էլ․ցանցերը տար անգլիա­ցի­նե­րին, աճեցներ օլի­գարխիկ մի ամբողջ համա­կարգ, իր օրոք տեղի ունե­նա­յին փոխնա­խա­րարնե­րի սպա­նություններ, Խորհրդա­րա­նի գնդա­կա­հա­րություն, լրատվա­մի­ջոցներ փակում, նրա օրոք կոռուպցիան հասներ ցնցող մակարդա­կի ու հարյուր հազա­րա­վոր մարդիկ ամեն տարի լքեին երկի­րը և այլն։ 

Մեր Ուղին

Նիկո­լա Սարկո­զին, Ֆրանսիա­յի նախկին նախա­գա­հը (2007–2012 թթ.), վերջերս մի քանի հիմնա­կան դատա­կան գործե­րով է դատա­պարտվել, որոնցից ամե­նա­վերջի­նը և ամե­նա­հե­տաքրքրա­շարժը կապված է լիբիա­կան ֆինանսա­վորման հետ:

Սարկո­զին մեղադրվում էր 2007 թ. նախա­գա­հա­կան ընտրություննե­րի իր քարո­զարշա­վը ֆինանսա­վո­րե­լու համար ապօ­րի­նի միջոցներ օգտա­գործե­լու մեջ, որոնք, ըստ մեղադրանքի, ստացվել էին Լիբիա­յի ղեկա­վար Մուա­մար Քադաֆիի ռեժի­մից: Մասնա­վո­րա­պես, նրան մեղադրել են քրեա­կան դավադրության մեջ 2005–2007 թվա­կաննե­րին, երբ նա դեռ ներքին գործե­րի նախա­րար էր: Մեղադրանքի համա­ձայն՝ Սարկո­զին պայմա­նա­գիր էր կնքել Քադաֆիի հետ, որտեղ խոստա­նում էր Լիբիա­յի միջազգա­յին հեղի­նա­կության վերա­կանգնում (օրի­նակ՝ Քադաֆիի հարա­զա­տի, Աբդալլահ Սենուսիի նկատմամբ բարե­հաճ վերա­բերմունք)՝ ստա­նա­լու մոտ 50 միլիո­նեվրո գումարներ: Այս գումարնե­րը, ըստ վկա­յություննե­րի, տեղա­փոխվել են Փարիզ suitcase-ներով կամ լիբիա­կան լրտե­սա­կան ցանցի միջո­ցով: Քրեա­կան դավադրությունը վերա­բե­րում էր այն բանին,  որ Սարկո­զին թույլ էր տվել իր օգնականներին(օրինակ՝ Զիադ Թակիե­դի­նին) կապ հաստա­տել լիբիա­ցի­նե­րի հետ՝ ֆինանսա­վո­րում ստա­նա­լու համար, թեև դատա­րա­նը չհաստա­տեց, որ գումարնե­րը հասել են հենց քարո­զարշա­վին: Դատա­րա­նը որո­շեց, որ Սարկո­զին կարև­որ դեր է խաղա­ցել դավադրության մեջ։ Սարկո­զին բոլոր մեղադրանքնե­րը հերքել էր դատա­րա­նում՝ անվա­նե­լով դրանք «սկանդա­լա­յին արդա­րա­դա­տություն» և հայտա­րա­րե­լով, որ «քնե­լու է բանտում, բայց գլուխը բարձր»: Նա բողո­քարկել է դատավճի­ռը: Այսպես թե այնպես, Սարկո­զին դատա­պարտվել է 5 տարվա բանտարկության, 100 հազար եվրո տուգանքի ու 5 տարով էլ զրկվել է հանրա­յին ընտրո­վի պաշտոն զբա­ղեցնել։

Մեր լեզվով ասած, Սարկո­զիին նստեցնում են խարդա­խություննե­րի համար, խարդա­խություննե­րի, որով նա իր ընտրություններն է հեշտացրել, ինչ որ բաներ ոչ օրի­նա­կան ձևով արել։ Ու տրա­մա­բա­նա­կան է, որ նրա նկատմամբ նման պատիժ է կիրառվել, ի վերջո դրանք շատ ծանր բաներ են։ Ուրիշ բան, եթե Սարկո­զիի թիկնա­պահնե­րը Փարի­զի սրճա­րաննե­րից որևէ մեկում ծեծե­լով մարդ սպա­նեին․ «Բոնժուղ Նիկո­լա» արտա­հայտության համար, ուրիշ բան, եթե Սարկո­զին Ֆրանսիա­յի նախա­գահ դառնար որպես աղքատ մարդ ու տասը տարի հետո իր ընտա­նի­քը դոլա­րա­յին միլիարդա­տեր լիներ, ուրիշ բան, որ Սարկո­զին ասենք 85 մլն դոլար պարտքի դիմաց օրի­նակ Անգլիա­յին հանձներ Ֆրանսիա­յի խոշո­րա­գույն հինգ օբյեկտներ, Ֆրանսիա­յի էլ․ցանցերը տար անգլիա­ցի­նե­րին, աճեցներ օլի­գարխիկ մի ամբողջ համա­կարգ, իր օրոք տեղի ունե­նա­յին փոխնա­խա­րարնե­րի սպա­նություններ, Խորհրդա­րա­նի գնդա­կա­հա­րություն, լրատվա­մի­ջոցնե­րի փակում, նրա օրոք կոռուպցիան հասներ ցնցող մակարդա­կի ու հարյուր հազա­րա­վոր մարդիկ ամեն տարի լքեին երկի­րը և այլն։ Բնա­կան է, որ նման դատարկ բանե­րի համար Սարկո­զին չէր դատա­պարտվի ու կշա­րունա­կեր քաղա­քա­կա­նությամբ զբազվել ու կարող էր նաև այնպի­սի հետաքրքրա­շարժ մտքեր արտա­հայտել, որ գուցե արժե Ֆրանսիան դառնա Անգլիա­յի մի մասը։ 

Օրի­նակ Հայաստա­նում շատ են գնա­հա­տում։ Դա երև­ում է նրա­նից, որ Ռոբերտ Քոչարյա­նը շարունա­կում է քաղա­քա­կան գործունեությունը ու ոչ մի օրենք ու արդա­րա­դա­տություն չի կարող նրան որևէ բան ասել։ Իհարկե չի կարող։ Ու ինչպե՞ս է ստացվում, որ Սարկո­զիին, նաև Ժակ Շիրակին(նախկին նախա­գահ) դատա­պարտում են ու ոչ մի ֆրանսիա­ցի չի ասում, որ «հիմա անգլիա­ցի­նե­րը նայում ուրա­խա­նում են», բայց Հայստա­նում ոչ մի նախկին այդպես էլ «չնստեց»։ Այդ ինչպե՞ս է պատա­հում, որ Ֆրանսիա­յում թքած ունեն հեղի­նա­կություննե­րի վրա ու պատրաստ են բանտ նստեցնել, խայտա­ռակ անել, եթե նա օրենք է խախտում, բայց Հայաստա­նում ոչ մի «նախկին» այդպես էլ չդա­տա­պարտվեց ոչ մի բանի համար։ Սա Քոչարյա­նի ֆենոմե՞նն է, թե Հայաստա­նի երկու ոտքից կաղ արդա­րա­դա­տությունը։ Թե ուղղա­կի Սարկո­զին է թուլա­մորթի մեկը։

Քոչարյա­նը հո Սարկո­զի չէ։ Նա Քոչարյանն է, իսկ սա էլ Ֆրանսիան չէ, Հայաստանն է։

Իսկ ի՞նչ կանեին Քոչարյա­նին Ֆրանսիա­յում։

Առնչվող Հոդվածներ