Կարևորն այն է, որ այդ զեկույցում ապացույցներով ներկայացվի, թե ինչպես են Ռուսաստանի կողմից կառավարվող գործակալական ցանցերը մեզ մոտեցրել պարտությանը։
Հովսեփ Խուրշուդյան
Զարկերակ լրատվականը զրուցել է Ազատ Քաղաքացի ՀԿ -ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են որոշ ներքաղաքական հարցեր։
Հովսեփ Խուրշուդյանը, անդրադառնլով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի այն հայտարարությանը, որտեղ նա բավական կոպիտ բառերով էր արտահայտվում բոլոր այն մարդկանց հասցեին, ովքեր դեմ են Ռուսաստանի հետ միութենական երկիր կազմելուն, ասաց, որ Ռուսաստանը երեք բութ գործիք է ունեցել Հայաստանի գլխին հարվածելու համար։ Դրանցից առաջինը Ադրբեջանն էր, որին Ռուսաստանն ամեն անգամ մեր վրա հարձակվել ստիպելով, իր համար քաղաքական հարցեր էր լուծում։ Այդ բութ գործիքը հիմնովին փչացել է օգոստոսի 8-ի համաձայնագրից հետո, թեև մինչ այդ էլ եվրադիտորդներից ներկանությունից հետո այլևս չէր աշխատում։ Երկրորդ բութ գործիքը Լարսի միջանցքն է, որ ռուսները ամեն անգամ փակելով ու բացելով հայերին ճնշում էին, բայց այդ գործիքը ևս սկսել է չաշխատել, հատկապես այն բանից հետո, երբ Երևանը սպառնաց, որ եթե այդ միջանցքը չի չի աշխատելու, ապա ԵԱՏՄ-ում մնալն արդեն անիմաստ է։ Իսկ ռուսական երրորդ բութ գործիքը, որ անխափան է աշխատում, դա հայկական ընդդիմությունն է, որի միակ նպատակն այն է, որ Հայաստանը դարձնեն ռուսական գուբեռնիա ու իրենք էլ մնան իշխանություն։ Ընդդիմությունը ռուսական էժան գործիք է, որ խնդրում է ռուսներին, որ եկեք, մեզ օգնեք դառնանք իշխանություն, ինչ ուզում եք կանենք։ Ուզում եք, ռուսական զորք բերեք Սյունիք, ուզում եք, հերթական զիջումն արեք թուրքերին, ինչ ուզեք կանենք, միայն թե դառնանք իշխանություն։ Հայաստանի ընդդիմությունը խոց է Հայաստանի մարմնին, որ քայքայում է մեզ ներսից։
Խուրշուդյանը, խոսելով Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցի մասին, որը վերաբերում է 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի զեկույցին, միանշանակ պնդեց, որ այդ զեկույցը պետք է հանրայնացվի, որպեսզի այն, ինչի մասին հասարակությունը գիտի, դա հաստատվի ապացույցներով։ Իսկ կարևորն այն է, որ այդ զեկույցում ապացույցներով ներկայացվի, թե ինչպես են Ռուսաստանի կողմից կառավարվող գործակալական ցանցերը մեզ մոտեցրել պարտությանը։
Խուրշուդյանն ասաց, որ իշխանությունները պետք է շատ ուշադիր լինեն ռուսակզն այդ քայքայիչ ուժերի նկատմամբ։ Պետք է նաև քաջություն ունենան արգելելու այն կուսակցություններին, լրատվամիջոցները, որոնք Ռուսաստանի ղեկավարությամբ հիբրիդային պատերազմ են մղում այստեղ՝ մեր դեմ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
