25 C
Yerevan

Հետև­ություններ ՀՅԴ Անցյա­լից

Կար իրադրություն, որի հետ պետք էր հաշվի նստել։ Կար իրա­վի­ճակ, որը ստի­պում էր նայել իրա­կա­նության աչքե­րին և որո­շում ընդունել։ Իսկ որո­շումը մեկն էր․ կամ լեզու գտնել թուրքե­րի հետ, կամ էլ գլխո­վին կոտորվել։ Այդ իրա­վի­ճա­կում Առա­ջին Հանրա­պե­տության ղեկա­վարներն ընտրե­ցին միակ ճիշտ ճանա­պարհը։ Ու այդ ճանա­պարհը Առա­ջին Հանրա­պե­տության ծնունդն էր, այդ ճանա­պարհը քաո­սի ու արյան միջով պետա­կա­նության ստեղծման ճանա­պարհն էր։

Մեր Ուղին

Մաս առա­ջին

1918թ․ հունի­սի 4‑ին Հայաստա­նի Հանրա­պե­տության և Օսմանյան կայսրության միջև կնքվեց հաշտության և բարե­կա­մության պայմա­նա­գիր։ Դա մի չափա­զանց ծանր պայմա­նա­գիր էր, քանի որ այդ պայմա­նագրով, ինչպես ասում էին․ «Հայե­րին Սևա­նում լողա­նա­լու տեղ թողե­ցին, բայց չորա­նա­լու տեղ չթո­ղե­ցին»։ Այդ պայմա­նագրով Հայաստա­նի Հանրա­պե­տությունը ճանաչվում էր Օսմանյան կայսրության կողմից և երկկողմա­նի դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ էին հաստատվում։ Պայմաննե­րը, որի ուղեկցությամբ կնքվեց այդ պայմա­նա­գի­րը՝ սարսա­փե­լի էին։ Դրա­նից ընդա­մե­նը երեք տարի առաջ սկսվել էր Հայոց Ցեղասպա­նությունը, Արև­ելյան Հայաստա­նը լցված էր հարյուր հազա­րա­վոր փախստա­կաննե­րով, երկրում սարսա­փե­լի սով էր, մոլեգնում էր ժանտախտի ու բծա­վոր տիֆի համա­ճա­րա­կը։ Ինչպես գրում է Առա­ջին Հանրա­պե­տության վարչա­պետնե­րից Սիմոն Վրացյանն իր «Հայաստա­նի Հանրա­պե­տություն» գրքում ՝ «.…հապճե­պով պատրաստված հիվանդա­նոցներն անզոր էին իրա­կան դարման հասցնե­լու. դեղ չկար, վառե­լիք չկար, սնունդ չկար, սպի­տա­կե­ղեն չկար: Եվ մարդիկ մեռնում էին անմռունչ, հարյուրնե­րով, հազարնե­րով,: Ժողո­վուրդը սպառվում էր վառվող մոմի պես»։ Հաշտության պայմա­նագրից ընդա­մե­նը օրեր առաջ տեղի էին ունե­ցել մայիսյան հերո­սա­մարտե­րը։

Հաշտության պայմաննե­րը ևս ծանր էին։ ՀՀ տարածքը կազմե­լու էր 12 հզր քառ/կմ, հայե­րը պարտա­վորվում էին մեծ մասամբ ցրել բանա­կը, չունե­նալ ծանր հրե­տա­նի, Ադրբե­ջա­նը կարող էր զենք ու զորք փոխադրել ՀՀ տարածքով, երկա­թուղին անցնում էր Թուրքիա­յի վերահսկո­ղությա­նը։ Ընդ որում հայկա­կան կողմը ստիպված էր այդ հաշտության  ու բարե­կա­մության պայմա­նա­գի­րը ստո­րագրել այն նույն հայա­կերնե­րի հետ, ովքեր կազմա­կերպել և իրա­կա­նացրել էին հայոց Ցեղասպա­նությունը, նրանց հետ, ովքեր ընդա­մե­նը մի քանի օր առաջ թուրքա­կան զորքե­րին հրա­ման էին տվել ջնջել Երև­անն ու հայությունը աշխարհի երե­սից։ 

Ուրեմն ի՞նչն էր ստի­պել Հայաստա­նի Հանրա­պե­տության ղեկա­վա­րությա­նը նման ծանրա­գույն պայմա­նա­գիր ստո­րագրել, այն էլ հենց նույն թուրքե­րի հետ, ովքեր պայմա­նագրի կնքումից օրեր առաջ անգամ չէին էլ ուզում լսել հայկա­կան կողմին, ովքեր ցեղասպա­նել էին հայե­րին Արևմտյան Հայաստա­նում ու պատրաստվում էին նույնն անել Արրև­ելյան մասում։ Մի՞թե ՀՀ Դաշնակցա­կան ղեկա­վա­րությունն այդքան միա­միտ էր, որ հավա­տում էր թուրքե­րին, մի՞թե Հովհաննես Քաջազնունին, Միքա­յել Պապա­ջանյա­նը, Ալեքսանդր Խատիսյա­նը այդքան միա­միտ էին, մի՞թե Արամ Մանուկյա­նը, որ Հանրա­պե­տության ղեկա­վարնե­րից էր, այդքան միա­միտ էր։ Չէ՞ որ այդ մարդիկ ողջ կյանքն ապրել էին թուրքե­րի հետ, կռվել էին նրանց դեմ և շատ լավ էին ճանա­չում թուրքե­րին։ Բնա­կա­նա­բար միա­միտ չէին։ Իսկ ինչո՞ւ կնքե­ցին այդ պայմա­նա­գի­րը; Դավաճաննե՞ր էին, ուզում էին երկի­րը ծախել թուրքերի՞ն։ Իհարկե ոչ։ Նրանց մեղադրել դավա­ճա­նության մեջ, նշա­նա­կում է ուրա­նալ ճշմարտությունը, նշա­նա­կում է պարզա­պես խելա­գար լինել։

Իսկ նման քայլին գնա­լը ստի­պեց պարզ և օբյեկտիվ իրա­կա­նությունը։ Կար իրադրություն, որի հետ պետք էր հաշվի նստել։ Կար իրա­վի­ճակ, որը ստի­պում էր նայել իրա­կա­նության աչքե­րին և որո­շում ընդունել։ Իսկ որո­շումը մեկն էր․ կամ լեզու գտնել թուրքե­րի հետ, կամ էլ գլխո­վին կոտորվել։ Այդ իրա­վի­ճա­կում Առա­ջին Հանրա­պե­տության ղեկա­վարներն ընտրե­ցին միակ ճիշտ ճանա­պարհը։ Ու այդ ճանա­պարհը Առա­ջին Հանրա­պե­տության ծնունդն էր, այդ ճանա­պարհը քաո­սի ու արյան միջով պետա­կա­նության ստեղծման ճանա­պարհն էր։ Ընդ որում 1918թ․ հունի­սի 4‑ի պայմա­նագրով ՀՅԴ‑ն միայն խաղա­ղության հարց չէր լուծում, այլ գործում էր դիվա­նա­գի­տա­կան խորա­թա­փանցությամբ։ ՀՅԴ-ում հասկա­նում էին, որ Թուրքիան հայե­րին պետք է ճանա­չի ստա­տուսով, Թուրքիան պետք է հայե­րին ընդունի, նրանց գոյությունն ընդունի, ու ոչ թե որպես ժողո­վուրդ միայն, այլ որպես պետություն ու խոսի հավա­սա­րը՝ հավա­սա­րի հետ։ Մի ժողո­վուրդ, որին ճնշել ու ձգտել էին թուլացնել անվե­րա­դարձ, հասավ այնպի­սի մակարդա­կի, որ նրան ջնջել փորձող դարա­վոր թշնա­մին նրան ընդունեց հավա­սա­րի նման։ Թուրքիան, որտեղ հային արգելված էր զենք կրե­լը, ճանա­չեց հայե­րի ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունե­նա­լու իրա­վունքը։ Դա առա­ջին անգամ էր 1045թ․ հետո, երբ Հայաստա­նում անկախ պետություն էր ստեղծվում, հայե­րը իրենց պատմության մեջ առա­ջին անգամ դառնում էին սեփա­կան պետության քաղա­քա­ցի, այլ ոչ թե թուրքե­րի ու ռուսնե­րի հպա­տակ, ոչ թե գաղութ։ Բնա­կա­նա­բար այդ ամե­նը հեշտ չտրվեց։ Հանրա­պե­տության ղեկա­վարնե­րը այդ պայմա­նա­գի­րը կնքե­լիս ուրախ ու զվարթ չէին, նրանք միա­միտ երե­խա­ներ չէին և ոչ էլ հավա­տում էին, որ հենց այնպես ամեն ինչ լավ կլի­նի։ Բայց նրանք նաև հասկա­նում էին, որ նախ և առաջ խաղա­ղություն է պետք։ Խաղա­ղություն է պետք մի ժողովրդի, որի մի մասին Ցեղասպա­նել էին մի քանի տարի առաջ, խաղա­ղություն է պետք Հայաստա­նում, որ հնա­րա­վոր լինի պայքա­րել սովի ու համա­ճա­րա­կի դեմ, որ հնա­րա­վոր լինի հազա­րա­վոր որբե­րի ու հիվանդնե­րի կարի­քը հոգա, որպեսզի հնա­րա­վոր լինի ապրել։ Ապրել։ 

Բաթումի պայմա­նա­գի­րը մերժե­լու մյուս տարբե­րա­կը պայքա­րի շարունա­կումն էր։ Ռոմանտիկնե­րը պնդում էին, որ պետք էր հետապնդել թուրքե­րին ու ավե­լի լավ պայմաններ պարտադրել, բայց խոշոր հաշվով բոլորն էլ հասկա­նում ու ընդունում են, որ դա հանարվոր չէր։ Սարդա­րա­պա­տում կռվում էին հայկա­կան նոսր ջոկատներն ու աշխարհա­զո­րա­յիննե­րը։ Նրանք չէին կարող ևս մեկ Սարդա­րա­պատ ստեղծել նման արյունա­լի պայքա­րից ընդա­մե­նը մի քանի օր հետո։ 

Դաշնակցա­կան ղեկա­վարնե­րը հասկա­նում էին, որ այդ որո­շումը քաղա­քա­կան առումով վնա­սե­լու է իրենց հեղի­նա­կությունը, որ մյուս կուսակցություննե­րը քար են նետե­լու այդ պայմա­նագրի վրա և իրենց մեղադրե­լու են դավա­ճա­նության, վախկո­տության, երկի­րը թուրքե­րին ծախե­լու քաղա­քա­կա­նության մեջ(այդ մեղադրանքնե­րը էապես քարոզվում էին ԽՍՀՄ գոյության ողջ ժամա­նա­կա­հատվա­ծում)։ Բայց ՀՅԴ‑ն գնաց այդ քայլին՝ հասկա­նա­լով, որ այդ պահին կուսակցության հեղի­նա­կությունը կամ հայհո­յանքը ոչինչ է, քանի որ դրված է հայ ժողովրդի ապրել-չապրե­լու հարցը։ Որովհետև, նույնիսկ եթե ևս մեկ ռազմա­կան հաղթա­նակ տանեին, հետո ի՞նչ էր լինե­լու։ Մի կողմում թշնա­մա­կան Ադրբե­ջանն էր, մյուս կողմում՝ անբարյացկամ Վրաստա­նը, մյուս կողմում՝ Թուրքիան։ Սարդա­րա­պա­տով Թուրքիան չոչնչա­ցավ, հայե­րը կանգնեցրին այդ սարսա­փե­լի հեղե­ղը, բայց անվերջ դա շարունա­կել հնա­րա­վոր չէր։ Արնա­քամ լինող ժողովրդին խաղա­ղություն ու կարգա­վի­ճակ էր պետք։ ՀՀ ղեկա­վարնե­րը հասկա­նում էին, որ ռազմա­կան հաղթա­նա­կը հարկա­վոր է արձա­նագրել դիվա­նա­գի­տա­կան փաստաթղթե­րով, հարկա­վոր է Հայաստա­նը գավա­ռից դարձնել պետություն, հարկա­վոր է Հայաստա­նը վեր բարձրացնել գաղութի մակարդա­կից, դարձնել բոլո­րին հավա­սար պետություն, որպեսզի հայե­րը կարո­ղա­նան աշխարհում բոլո­րի հետ խոսել, որպես հավա­սա­րը՝ հավա­սա­րի։ Դա քաղա­քա­կան բարդա­գույն որո­շում էր, որին ՀՅԴ‑ն ընդա­ռաջ գնաց՝ հասկա­նա­լով, որ դա միանշա­նակ չի ընդունվե­լու ու այդ որոշման հետև­անքով շատերն են իրենց հայհո­յե­լու։

Այսօրվա Հայաստա­նի գոյությունը պայմա­նա­վորված է նաև 1918թ․ Բաթումի պայմա­նագրով։ Բաթումի հեռա­տես ու մտածված պայմա­նագրով։ Պայմա­նա­գիր, որ անի­րա­կան ու ցնո­րա­կան երազնե­րը փոխա­րի­նեց նրա­նով, ինչը չունեինք արդեն մոտ հազար տարի՝ պետությամբ։ Ու այդ պետությունը երաշխա­վո­րեց հայե­րի ապրե­լու կամքը, ցանկությունը, ապա­գան։

Այսօր, զարմա­նա­լիո­րեն ակա­նա­տեսն ենք մի աբսուրդի, երբ նույն ՀՅԴ‑ն այսօր դատա­պարտում է օոգոստո­սի 8‑ի համա­ձայնա­գի­րը, թեև այն հազա­րա­պա­տիկ ավե­լի լավն է, քան Բաթումի պայմա­նա­գի­րը։ Զարմա­նա­լի է, որ դաշնակցա­կաննե­րը համա­րում են, որ դա «ոչ արժա­նա­պա­տիվ պայմա­նա­գիր է» ու ներկա­յիս ղեկա­վա­րությունն էլ Հայաստա­նը ծախում է թուրքե­րին, որովհետև գնում է զիջումնե­րի, որովհետև ամեն առի­թով չի հայհո­յում Ալիև­ին և այլն։ Իսկ Բաթումը արդյո՞ք ոչ արժա­նա­պա­տիվ խաղա­ղություն էր։ Արդյո՞ք ՀՅԴ‑ն, որ այսօր դեմ է օգոստո­սի 8‑ին, դեմ է նաև 1918‑ի հուլի­սի 4‑ին։ Ո՞ւր է դաշնակցա­կաննե­րի հեռա­տե­սությունը։ Ո՞ւր է նրանց քաղա­քա­կան հոտա­ռությունը, ավելի՜ն՝ պատասխա­նատվությունն այն ժողովրդի առաջ, որին առաջնորդե­լու պատիվն են ունե­ցել 1918թ․ և որին դարձրել են պետություն, չեն խորշել ծանր որո­շումնե­րից, չեն փախել իրա­կա­նությունից, ընդունել են աշխարհը, սրի առաջ սուր են հանել, խոսքի առաջ՝ խոսք։ Իր անցյա­լով հպարտա­ցող ՀՅԴ‑ն մի՞թե որևէ հետև­ություն չի անում իր իսկ փառա­հեղ ու պարտա­վո­րեցնող անցյա­լից։ Մի՞թե ՀՅԴ‑ն մոռա­ցել է, որ այսօր իշխա­նությունը փորձում է անել այն, ինչը իրենք արել են դեռ 1918թ․ և որով իրա­կա­նացրել են ժողովրդի առաջ ունե­ցած իրենց պարտա­կա­նությունը։ Եվ մի՞թե այսօր ՀՅԴ‑ն առա­ջարկում է շարունա­կել մի պայքար, որում դեռ 2020-ին, ցավոք պարտվել ենք։ Ու ինչո՞ւ։ Ի՞նչն է ՀՅԴ-ին ստի­պում այսօր հակա­սել ինքն իրեն։ Ի՞նչն է ՀՅԴ-ին ստի­պում մոռա­նալ ինքն իրեն։ ՀՅԴ‑ն, որ դեռ այն ժամա­նակ հասկա­ցավ, որ պետությունը սոլիդ բան է, ինչպե՞ս է այսօր այսքան անլուրջ վերա­բե­րում իր իսկ պետության գոյության պայմաննե­րին, երբ հիա­նա­լի հասկա­նում է, որ պարտված ժողո­վուրդը խաղա­ղություն է ուզում և կյանք, որ կարո­ղա­նա ապրել, որովհեև կիսաշրջա­պատված վիճա­կում, առանց որևէ օգնության, միայն ոգե­ղեն խոսքով հնա­րա­վոր չէ տնտե­սություն կառուցել ու բանակ զինել։ ՀՅԴ‑ն չի հասկանո՞ւմ, թե չի ուզում։

Ժամա­նակն է, որ դաշնակցա­կաննե­րը կարդան իրենց պատմությունը։ Նրանք այնտեղ բազմա­թիվ ճշմարտություններ կգտնեն, ու անցյա­լը կստի­պի ամա­չել ներկա­յին։

Առնչվող Հոդվածներ