25 C
Yerevan

Հետև­ություններ ՀՅԴ Անցյա­լից

Արամ Մանուկյա­նը հանդի­պեց Խալի­լի հետ, որովհետև Արա­մը ինչ որ խմբա­կի ներկա­յա­ցուցիչ չէր ուղղա­կի։ Նա հանրա­պե­տություն էր հիմնադրել, նա այդ հանրա­պե­տության ներքին գործե­րի մինիստրն էր, նա պետություն էր ներկա­յացնում ու իրեն պահեց պետություն ունե­ցող լուրջ մարդու նման։ Արա­մը հասկա­նում էր, որ հայհո­յանքով ու գոռգո­ռո­ցով հարց չես լուծի։ Արա­մը, ով պայքա­րել էր թուրքե­րի հետ, գիտեր, որ պահ կա, երբ պետք է կռվել, պահ կա, երբ պետք է խոսել։

Մեր Ուղին

Մաս երկրորդ

Մերօրյա Հայաստա­նում ամեն քայլա­փո­խի կարե­լի է հանդի­պել «դավա­ճան»  վանկարկման՝ ընդ որում հաճախ չարդա­րացված ու մանի­պուլյա­տիվ դավա­ճա­նության։ Պարզ օրի­նակ է այն, որ ՀՀ պետա­կան որևէ գործիչ հանդի­պում է թուրքե­րի կամ ադրբե­ջանցի­նե­րի հետ ու նրանց ձեռքսեղմման կամ ժպի­տի տեսա­րանն արա­գո­րեն տարածվում է, որտեղ նրանց քաղա­քա­կան հակա­ռա­կորդնե­րը մեղադրում են դավա­ճա­նության մեջ։ Ընդ որում նման նկարներ կան ՀՀ բոլոր չորս առաջնորդնե­րի պարա­գա­յում։ Բնա­կան է, որ Հանրա­պե­տության ղեկա­վա­րը հանդիպման ժամա­նակ չի կարող խախտել էթի­կա­յի կանոննե­րը և չսեղմել իր դիմա­ցի­նի ձեռքը։ Ու եթե ժպտում էլ է, ապա դա դավա­ճա­նություն անվա­նե­լը զառանցանք է։ Թե այդ տրա­մա­բա­նությամբ առաջնորդվենք, ապա Լևոն Տեր-Պետրոսյա­նը, Ռոբերտ Քոչարյա­նը, Սերժ Սարգսյա­նը, Նիկոլ Փաշինյա­նը անուղղե­լի դավա­ճաններ են, որովհետև նրանք բոլորն էլ հանդի­պել են թուրքե­րի ու ադրբե­ջանցի­նե­րի հետ, ձեռք են սեղմել, լուսանկարվել են, ժպտա­ցել են և այլն։

2020թ․ հետո դավա­ճա­նության նման «ապա­ցույցնե­րը» հսկա­յա­կան քանա­կությամբ են տարածվում։ Առա­վել թարմ դեպքեր են Նիկոլ Փաշինյա­նի և Էրդո­ղա­նի կամ Ալիևի հետ զրույցը, սուրճի սեղա­նի շուրջ ժպի­տով նկարնե­րը և այլն։ Զարմա­նա­լին այն չէ, որ քաղա­քա­կա­նո­րեն անտեղյակ մարդիկ կամ պատե­րազմից զոհեր ունե­ցածնե­րը կարող են հուզմունքի ֆոնին չզսպել իրենց, այլ զարմա­նա­լին այն է, որ նման կերպ  է իրեն պահում օրի­նակ ՀՅԴ‑ն, որը թուրքե­րի հետ շփման ամե­նա­մեծ փորձն ունի հայ իրա­կա­նության մեջ։ 

Փորձենք Հայոց ու Դաշնակցության պատմությունից առանձնացնել մի փոքր դրվագ և այն նայենք այսօրվա հայացքով՝ նաև պատասխա­նե­լով «դավա­ճա­նության» հարցին։

Օրի­նակ դաշնակցականները(քանզի այսօր նրանց մոտ է շատ հանդի­պում նման մեղադրա­կան կեցվածքը), հուսանք չեն մոռա­ցել, որ ՀՅԴ հպարտություն համարվող Արամ Մանուկյա­նը երկու անգամ հանդի­պել է երիտթուրքա­կան «Միություն և առա­ջա­դի­մություն» կուսակցության ներկա­յա­ցուցիչ, հայկա­կան ջարդե­րի կազմա­կերպիչ Խալիլ բեյի(Հալիլ Մենթե­շե) հետ։ Նրանք հանդի­պել են այստեղ՝ Երև­ա­նում 1918թ․ օգոստո­սի 31-ին։ Խալի­լը նաև հանդի­պել է Ամե­նայն Հայոց Կաթո­ղի­կոս Գևորգ 5‑րդ հետ։ Արամ Մանուկյա­նը ու Խալի­լը ճաշել են իրար հետ։ Խալի­լը ճաշել է նաև կաթո­ղի­կո­սի հետ։ Հանդիպման ավարտին Արամ Մանուկյա­նը վստա­հեցրել է, որ հայե­րը թիկունքից չեն հարվա­ծում ու նույնիսկ թիկնա­պահներ է տվել, որ Խալի­լը հանգիստ կարո­ղա­նա հեռա­նալ։ Պատկերացնո՞ւմ եք, եթե Էրդո­ղա­նը գա Հայաստան ու լուսանկարներ տարածվի, թե ինչպես են Փաշինյանն ու Էրդո­ղա­նը զրուցում ու ժպտում, ճաշում ու Փաշինյանն էլ իր թիկնա­պահնե­րից մի քանի­սին հրա­մա­յի ուղեկցել Էրդո­ղա­նին մինչև Մարգա­րա­յի կամուրջ։ Բնա­կա­նա­բար ասե­լու են, որ Փաշինյա­նը թուրք է, դավա­ճան է և այլն։ 

Ինչ որ մեկը կարո՞ղ է Արամ Մանուկյա­նին, Արշա­վիր Շահխա­թունուն, Գևորգ 5‑րդ կաթո­ղի­կո­սին դավա­ճան, ծախու շուն համա­րել ու ասել, որ Արամ Մանուկյա­նը Խալի­լին բերել էր Երև­ան, որ հայության մնա­ցած հատվա­ծին էլ կոտո­րել տա կամ ծախի Հայաստա­նը։ Դա ոչ միայն անհե­թեթ է հնչում, այլ խիստ անտրա­մա­բա­նա­կան։ Ով-ով, բայց դաշնակցա­կաննե­րը շատ լավ պիտի իմա­նան, որ Արամ Մանուկյա­նը ոչ միայն Հայաստա­նի Հանրա­պե­տության հիմնա­դիրնե­րից էր, այլև նույն թուրքե­րի դեմ կռվել էր Վանում՝ ղեկա­վա­րե­լով Վանի 1915թ․ հերո­սա­կան ինքնա­պաշտպա­նությունը, այնուհետև դառնա­լով Վանի նահանգա­պե­տը։ Կամ Գևորգ 5‑ը, ով պատրաստվում էր սուր վերցնել ու թուրքե­րին, դավաճա՞ն էր, որ պաշտո­նա­կան ճաշի նստեց այն նույն Խալի­լի հետ, ում դեմ կենաց ու մահու պայքար մղե­ցին ընդա­մե­նը երկու ամիս առաջ ու պայքարն այդպես էլ չդա­դա­րեց։

Սա Փաշինյա­նին կամ Քոչարյա­նին արդա­րացնել-մեղադրե­լու նպա­տակ չունի, այլ իրա­կա­նության աչքե­րին նայե­լու համարձա­կության կոչ։ Արամ Մանուկյա­նը հանդի­պեց Խալի­լի հետ, որովհետև Արա­մը ինչ որ խմբա­կի ներկա­յա­ցուցիչ չէր ուղղա­կի։ Նա հանրա­պե­տություն էր հիմնադրել, նա այդ հանրա­պե­տության ներքին գործե­րի մինիստրն էր, նա պետություն էր ներկա­յացնում ու իրեն պահեց պետություն ունե­ցող լուրջ մարդու նման։ Արա­մը հասկա­նում էր, որ հայհո­յանքով ու գոռգո­ռո­ցով հարց չես լուծի։ Արա­մը, ով պայքա­րել էր թուրքե­րի հետ, գիտեր, որ պահ կա, երբ պետք է կռվել, պահ կա, երբ պետք է խոսել։ Արա­մը և մյուսնե­րը գիտեին իրենց բաժին պատասխա­նատվության լրջությունը։ Գիտեին, որ իրենք են պատասխա­նա­տու ողջ մնա­ցած հայության բեկորնե­րի համար ու չէին կարող իրենց անձնա­կան հուզմունքին թույլ տալ ապտա­կել կամ ծեծել Խալի­լին։ Արամ Մանուկյանն ինքը մեծ խանդա­վա­ռություն չէր զգում Խալի­լի ձեռքը սեղմե­լուց, ոչ էլ կաթո­ղի­կոսն էր հանդի­պե­լու ցանկությունից այրվում։ Բայց նրանք դա արե­ցին որպես առաջնորդներ, որպես պատասխա­նա­տուներ, որպես մարդիկ, ովքեր ղեկա­վա­րում են մի ողջ ազգի ու պետության։Որովհետև այդ երկիրն ու պետությունն ապրել էին ուզում։ Նրանք կյանք էին խնդրում ու ապա­գա ու Արա­մը, որպես այդ բոլո­րի պատասխա­նա­տու ու ղեկա­վար, չէր կարող պարզա­պես մանկամտո­րեն արկա­ծախնդիր լինել ու նոր փորձանքի առաջ կանգնեցներ բոլո­րին։ Սա է այն ժամա­նակվա ու այսօրվա տարբե­րությունը։

Ասենք թե Արամ Մանուկյա­նը հրա­մա­յեր Խալիլ բեյին ծեծել ու քառա­տել Երև­ա­նում։ Հետո ի՞նչ էր լինե­լու։ Ո՞վ էր դեմ կանգնե­լու թուրքա­կան հրո­սակնե­րին քայքայված ու սովա­հար, համա­ճա­րա­կից մեռնող երկրում։ Ինչքան էլ, որ թուրքերն արդեն պատրաստվում էին նահանջել, ո՞վ էր խանգա­րե­լու, եթե կատա­ղած մի հրո­սա­կա­խումբ ներխուժեր երկիր ու ավե­րեր գյուղերն ու նոր կոտո­րած սկսել։ Ո՞վ էր դրա պատասխա­նը տալու։ Մի՞թե ինչ որ մարդ կա, որ կարծում է, թե ամեն պահ կարե­լի է վեր կենալ ու Սարդա­պա­պատ անել։ Ո՞վ էր վստա­հե­լու հայե­րի հետ խոսել, եթե կաթո­ղի­կո­սը հրա­մա­յեր Խալի­լին վնա­սել։ Նման տղա­յամտությունը կարող էր շատ ծանր ազդել հայ ժողովրդի ու հայոց պետության վրա։

Արդ, երբ դաշնակցա­կաննե­րը այսօր զուտ անձնա­կան հակակրանքից ու քաղա­քա­կան վրի­ժա­ռության ցավից Փաշինյա­նին կամ ցանկա­ցած մեկի հայհո­յում են ժպի­տի, գրքի կամ մեղմ խոսույթի համար, թող հիշեն, որ հենց իրենց կուսակցության հիրա­վի մեծ առաջնորդնե­րից մեկն է առա­վել խելա­գար մարդասպաննե­րի հետ ճաշի նստել ու ձեռք սեղմել, դեռ անվտանգությունն էլ ապա­հո­վել ու դրա­նով ոչ միայն նոր աղե­տից ազա­տե­լով, այլև ցորեն ու փամփուշտ ստա­նա­լով հենց նույն թշնա­մուց։

Որովհետև Արա­մը գիտեր, թե պետությունն ինչ է, պատասխա­նատվությունն ինչ է։ Արա­մը դաշնակցա­կան էր, հայ էր ու պետության պաշտոնյա։ Արամն այն լրջությունն ու կամքն էր, որ այսօր պակա­սում է բոլո­րիս։ Հատկա­պես ՀՅԴ-ին։    

Աղբյուրը՝

Պոսթո­նի ՀՅԴ Հայրե­նիք պարբե­րա­կա­նից։

Առնչվող Հոդվածներ