Հայաստան

Հարցազրույց Ստյոպա Սաֆարյանի Հետ

Ցուցմունքներ կան՝ թե ինչպես են շարահրապարակում շարել բոլորին, ինչպես են հարց տվել՝ ովքեր են պատրաստ ձեռք բարձրացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա։ Հետո բազմաթիվ ցուցմունքներ կան՝ թե ինչպես են այդ խմբերը բերվել Երևան, մնացել Երևանի կայազորում։ Կայազորի այլ վկաների ցուցմունքները մարտի մեկի գործով ուղղակի հեղեղ են՝ տրված են անուններ, կան մարդիկ։ Եվ Սեյրան Օհանյանը այդ գործով անցնող առանցքային դեմքերից մեկն է, որովհետև իր պատասխանատվության ներքո է, որ Արցախում տեղի է ունեցել դա։ 

Ստյոպա Սաֆարյան

Մաս 2 Մարտի 1-ի պատասխանատվություն, Եկեղեցու խայտառակություն

(մաս երկրորդ)

Խոսելով ՄԻԵԴ-ի կողմից այն որոշման մասին, որով պետությունը մեղավոր է ճանաչվում մարտի 1-ին սպանված քաղաքացիների կյանքի իրավունքը խախտելու առումով, Սաֆարյանը նշեց, որ դա ընդհանրապես ուշացած, բայց կարևոր որոշում էր  և ինքը ուզում է շնորհակալություն հայտնել թե՛ զոհերի իրավահաջորդներին, թե՛ այն փաստաբաններին, որոնք համառորեն գործը հասցրեցին մինչև վերջ և գոնե հասան միջազգային այդ դատարանում կարևոր արձանագրման, որ պետությունը խախտել է իր քաղաքացու կյանքի իրավունքը, որը գլխավոր իրավունքն է Սահմանադրությամբ։ Եվ այդ որոշումը  կարևոր է ոչ այնքան նախկին իշխանություններին պատասխանատվության ենթարկելու, որքան պետության համար կարմիր գիծ գծելու՝ ապագայում երբևիցե նման բան թույլ չտալու իմաստով։ Որովհետև ըստ էության՝ նախադեպի ուժով այդ որոշումն այլևս Հայաստանի իրավական կարգավորումների մաս է։ Դա ոչ միայն պատմության մեջ տեղի ունեցած ցավալի իրադարձության գնահատական է, այլ նաև մեր իրավական համակարգի մաս, որը կարող է տարածվել (Աստված մի արասցե) պետության կամ իշխանության կողմից ցանկացած նմանատիպ ոտնձգության դեպքում։

Սաֆարյանն անդրադարձավ Սեյրան Օհանյանին, ով, ի պատասխան լրագրողի հարցին, ասել էր, որ ինքը կապ չունի, դա պետությանն է վերաբերում՝ նշելով, որ Սեյրան Օհանյանի պատասխանը, անկեղծ ասած, ոչ կարող է զարմացնել, ոչ էլ՝ վշտացնել ավելի, քան մենք արդեն գիտեինք։ Որովհետև այդ մարդիկ՝ այսինքն՝ իրենք իրենց պետությունից տարանջատում են։ Այդ ժամանակվա ԳՇ պետը, եթե չեմ սխալվում, հենց Սեյրան Օհանյանն էր։ Սաֆարյանը չի հավատում, որ Սեյրան Օհանյանը չի գիտակցել իր արած հայտարարության հակաքաղաքագիտականությունը։ Նա գիտակցել է, բայց փորձել է իրեն հեռու պահել այդ ամենից՝ այնպես և այնքան, ինչպես որ փորձում է իրեն հեռու պահել իրեն վերագրվող անշարժ գույքից։

Նրան հարց են տալիս՝ ասում են՝ «Տունը այդ հայտնի թաղամասում, կամ Սևանի ափին՝ ձերն է՞», ասում է՝ «Իմը չէ, կապ չեմ ունեցել, դա ուղղակի Ֆրանսիայում մեր ընկերոջ տունն է, որտեղ ես ապրում եմ»։ Նրան հարց են տալիս՝ մարտի մեկի մասին, երբ ինքը ակտիվորեն ներգրավված է եղել՝ որպես Արցախում Պաշտպանության բանակի հրամանատար։ Եվ մենք գիտենք, որովհետև մարտի մեկի քննված գործը անպատկերացնելի մեծ վկայություններ ունի Արցախում և Հայաստանում՝ Պաշտպանության բանակի և պաշտպանության նախարարության հիմքի վրա այդ հրոսակախմբերի ձևավորման վերաբերյալ։

Սաֆարյանը նշեց, որ ցուցմունքներ կան՝ թե ինչպես են շարահրապարակում շարել բոլորին, ինչպես են հարց տվել՝ ովքեր են պատրաստ ձեռք բարձրացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա։ Հետո բազմաթիվ ցուցմունքներ կան՝ թե ինչպես են այդ խմբերը բերվել Երևան, մնացել Երևանի կայազորում։ Կայազորի այլ վկաների ցուցմունքները մարտի մեկի գործով ուղղակի հեղեղ են՝ տրված են անուններ, կան մարդիկ։ Եվ Սեյրան Օհանյանը այդ գործով անցնող առանցքային դեմքերից մեկն է, որովհետև իր պատասխանատվության ներքո է, որ Արցախում տեղի է ունեցել դա։ Այսինքն՝ Արցախում, Արցախցիներից և Արցախի Պաշտպանության բանակից հավաքագրվել են մարդիկ, որոնք ձեռք են բարձրացրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա։

Հիմա Սեյրան Օհանյանը կարող է մանիպուլյացիա անել կամ ուղղակի բառախաղ՝ ասելով, թե ինքը Հայաստանի պետության մաս չի եղել այդ ժամանակ։ Դուք եղել եք Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, և ձեր ղեկավարած բանակի ներքո է այդ ամենը տեղի ունեցել։ Եվ այդ ամենը կապ է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական որոշումների հետ։ Ինչպե՞ս թե դուք կապ չունեք։ Ինչպե՞ս թե «ես կապ չունեմ», «մեզ չի վերաբերում»։ Դա վերաբերում է պետությանը։

Սաֆարյան հարց տվեց, իսկ ո՞րն էր պետությունը։ Եթե պետությունը պատկանում էր ժողովրդին, ինչպես սահմանադրությամբ պիտի լիներ, այդ դեպքում ինչո՞ւ էիք կեղծում ընտրությունները։ Ինչո՞ւ էիք հետընտրական շրջանում այդ կեղծված ընտրություններից դժգոհող ժողովրդի վրա հանում բանակը։ Եվ ոչ միայն բանակը, այլ նաև Արցախի բանակի, Հայաստանի բանակի ստորաբաժանումների, ինչպես նաև Արցախի ու Հայաստանի քրեական շրջանակներից հավաքագրված խմբավորումներ։ Եթե պետությունը ժողովրդինն էր, ոչ թե ձեզնից որևէ մեկինը, ինչո՞ւ էիք այդ ժողովրդին այդ բանդաներով տրորում։ Ցավոք սրտի, ամեն նման խոստովանություն կամ հայտարարություն ցույց է տալիս, թե որտեղ է գտնվել Հայաստանը և որտեղ՝ Արցախը։ Եվ դա ցույց է տալիս՝ հասկանալու համար, թե ինչու այսօր ունենք այն տրամադրությունն ու լարվածությունը, որը կա արցախահայերի և Հայաստանի հասարակության որոշ խմբերի միջև։ Որովհետև կան չխոստովանված մեղքեր, կան կատարված հանցավոր քայլեր, որոնց պատասխանատուն հենց այդ մարդիկ են, որոնք դա թույլ են տվել։ Եվ Հայաստանի քաղաքացին գիտի դա։ Դրա համար էլ այս վիճակն ունենք։ Բայց իրենք ասում են՝ «մենք դրա հետ կապ չունենք»։ Իրենք մեղավոր են, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք այո՛, կարող են վատ տրամադրված լինել արցախցիների նկատմամբ, որովհետև այդ արցախցին եկել է և ձեռք է բարձրացրել Հայաստանի քաղաքացու վրա՝ այն քաղաքացու, որը պահում էր Արցախը։ Երբ Սեյրան Օհանյանին ու մյուսներին հարց տաս, ինքը կասի՝ «ես դրա հետ կապ չունեմ», «ես ի՞նչ եմ արել», «մենք ի՞նչ ենք արել»։ Դե արի բացատրի, որ հայաստանցի–արցախցի այս թշնամանքի մեջ մեծագույն դեր հենց իրենք են ունեցել՝ թեկուզ միայն մարտի մեկի գործով, եթե ոչ ուրիշ բանով։

Քաղաքագետը նշեց, որ նրանք էին, որ արցախցուն հանեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա։ Իսկ հիմա նույն ձևով, երբ հարցնում ես՝ «այս տները, այս գույքը ինչպես եք ձեռք բերել», ասում է՝ «ես կապ չունեմ»։ Երբ հարցնում ես՝ «մարտի մեկի որոշումը ինչպե՞ս եք մեկնաբանում», ասում է՝ «դա ինձ չի վերաբերում, դա պետությանն է վերաբերում»։ Մարտի մեկի գործով ՄԻԵԴ-ի կայացած որոշումը առաջին հերթին հենց ձեր մասին է, և ոչ այնքան նույնիսկ այն պետության, որը խլվել էր ժողովրդի ձեռքից։ Ստյոպա Սաֆարյանը նաև անդրադարձավ կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Եզրաս Ներսիսյանին, որի մասին լուրեր են պտտվում, որ նա եղել է ԽՍՀՄ ՊԱԿ աշխատակից՝ նշելով, որ չի կարող հաստատել դրանք։ Կարող է լավագույն դեպքում ընդունել, որ դրանք դեռևս չհերքված տեղեկություններ են, որովհետև չի տեսել նաև այդ անձանց կողմից որևէ փորձ դրանք հերքելու։

Սաֆարյանն այդ առիթով ասաց, որ այն, ինչը իրեն2011 թվականին դրդեց հեղինակելու «Լուստրացիայի մասին» օրենքի նախագիծը, հենց այն էր, որ բազմաթիվ ոլորտներում նկատել է գործակալական ազդեցություններ։ Դրանք ներթափանցած էին բոլոր կառույցները։ Նա առանց անուններ տալու նշեց, որ մի բան վստահաբար կարող է ասել՝ մի շարք եկեղեցականներ վերջին տարիներին ցույց են տվել, որ առնվազն ազդեցության գործակալներ են։Որովհետև երբ մարդը, չունենալով մանդատ, չլինելով քաղաքականության սուբյեկտ, բայց բացահայտ հանդես է գալիս երկիրը ռուսական հպատակության տակ պահելու պահանջներով և հակադրվում է պետական կուրսին, դա այլ անուն չունի, քան տվյալ երկրի ազդեցության գործակալ լինելը։

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, երբ Սամվել Կարապետյանը գալիս է և Վեհարանի բակից հայտարարում, թե «ես եկել եմ եկեղեցին հայ ժողովրդից պաշտպանելու», և ավելացնում՝ «Ես եկել եմ փրկելու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները», մենք գործ ունենք պրոքսի ուժի հետ։ Ռուսական օրբիտայում Հայաստանը պահելու փորձերն այսօր իրականացվում են ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաև եկեղեցական շրջանակների միջոցով։ Եվ եթե այդ նույն եկեղեցու առանցքային օղակներում մարդիկ են, որոնք սպասարկում են այդ շահերին, ապա սա ողբերգություն է։

Սաֆարյանն ասաց, որ չի կարող հաստատել Եզրաս Ներսիսյանի մասին տեղեկությունները, բայց եթե իսկապես ճիշտ է, որ նա եղել է հավաքագրված ՊԱԿ-ի կողմից և ներգրավվել է ռուսական ագրեսիայի սպասարկման մեջ՝ Ուկրաինայում, ապա դա սարսափելի է։ Նա երբևէ չի հիշում որևէ դեպք, որ որևէ երկրի եկեղեցական, առավել ևս կաթողիկոսի եղբայր, ներառված լինի երկու եղբայր ժողովուրդների արյունալի պատերազմի մեջ՝ պրոքսի դերակատարությամբ։ Եվ Ուկրաինայում Եզրասի անունը հենց այդպես է հիշատակվում։ Սա անպատկերացնելի է։ Այսպիսի բաներ տեսել ենք միայն ռադիկալ իսլամի դաշտում, երբ կրոնական գործիչները դառնում են ռազմական գործողությունների անմիջական մասնակիցներ։ Եվ հիմա, եթե հայոց եկեղեցու թեմի առաջնորդը, որը նաև կաթողիկոսի եղբայրն է, մեղադրվում է ռուսական ագրեսիային սպասարկելու մեջ, սա ուղղակի ողբերգություն է։

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ աստիճանի է վարկաբեկվել մեր առաքելական եկեղեցին։ Այդ մեղադրանքները անմիջապես վերաբերում են կաթողիկոսի ընտանիքին։ Սա ոչ թե կուսակրոնության փոքր խախտում է, այլ ուղիղ քաղաքական պատասխանատվության հարց։ Եվ եթե Մայր Աթոռը չի հերքում, չի պահանջում ապացույցներ կամ պարզաբանումներ քույր եկեղեցուց, չի տալիս հաշվետվություն իր համայնքին, ապա դա նշանակում է՝ մերժում է ինքնաքննադատությունը։

Սա աննախադեպ է՝ քրիստոնյա ժողովուրդների եղբայրասպան պատերազմի մեջ ունենալ մեղադրված հոգևորական։ Եվ եթե այդ անձը ներառվել է Ուկրաինայի կողմից անցանկալի անձանց ցանկում, ապա դա ոչ միայն անհատի, այլ ողջ եկեղեցու վարկի հարց է։ Ես կարծում եմ՝ որքան շուտ այս հարցը լուծվի, եկեղեցին մաքրվի և հաշվետու դառնա, այնքան շուտ կխուսափենք նոր և ավելի տհաճ սկանդալներից։

Այլապես, եթե եկեղեցու ներսում նույնիսկ երիտասարդ հոգևորականները չեն կարող բարձրաձայնել առանց հարձակման ենթարկվելու, եթե ոչ հոտը, ոչ պետությունը չի կարող մաքրել այդ կեղտը, ապա ամեն առավոտ արթնանալու ենք նոր խայտառակությամբ՝ կապված կաթողիկոսի ընտանիքի կամ սպասավորների հետ։

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *