25 C
Yerevan

Լեւոն Զուրաբյա­նը Կամ Չգի­տի, Կամ Միտումնա­վոր Խեղաթյուրում Է Պատմությունը

Բանն այն  է, որ 1989 օգոստո­սի 16-ին Ստե­փա­նա­կերտում գումարվել է ԼՂԻՄ բնակչության լիա­զոր ներկա­յա­ցուցիչնե­րի համա­գումար, որի ընդունած որոշման կետե­րից մեկով պահնաջվում էր… լուծա­րել Հատուկ կառա­վարման կոմի­տեն։

Վահրամ Աթա­նեսյան

ՀԱԿ‑ի փոխնա­խա­գահ Լեւոն Զուրաբյա­նը ֆեյսբուքյան գրառմամբ նախ ինձ «նիկո­լա­կան քարո­զիչ» է անվա­նել,- հետաքրքիր է, թե ժամա­նա­կին ինչ էր անում ինքը Նիկոլ Փաշինյա­նի հետ նախ հրա­պա­րակնե­րում, ապա՝ ԱԺ նույն խմբակցությունում,- հետո վերագրում արել, թե իբր ասել եմ, որ Ադրբե­ջա­նի հետ պատե­րազմ հրահրել է Լեւոն Տեր-Պետրոսյա­նը՝ հեղի­նա­կե­լով 1989 թվա­կա­նի դեկտեմբե­րի 1‑ի որո­շումը:

Իրա­կա­նում ես ասել եմ հետեւյա­լը. «Եթե «Արցա­խը Հայաստան է եւ վերջ» հայտա­րա­րությունը պատե­րազմի առիթ է, ապա այն ձեւա­կերպված է 1989 թվա­կա­նի դեկտեմբե­րի 1‑ի որոշմամբ, որի հեղի­նա­կը Լեւոն Տեր-Պետրոսյանն է»: 

Անհերքե­լի իրո­ղության դեմ ոչինչ չունե­նա­լով՝ Լեւոն Զուրաբյանն ասում է, որ այդ որոշման հեղի­նա­կը «Ղարա­բաղ» կոմի­տեն է, այսինքն հաստա­տում է իմ ասա­ծը, բայց նույն տեղում էլ պատասխա­նատվությունը բարդում խորհրդա­յին Հայաստա­նի իշխա­նությունննե­րի վրա, իբր «Ղարա­բաղ» կոմի­տեն նրա ընդունած որոշման համար պատասխա­նա­տու չէ:

Փաստա­ցի նա ընդունում է, որ այդ որո­շումը ժամա­նա­կավրեպ մի բան էր, հակա­ռակ դեպքում դափնի­նե­րից չէր հրա­ժարվի: Բայց դա դեռ ոչինչ: Լեւոն Զուրաբյա­նը փորձում է համո­զել, որ այդ որո­շումն ընդունվել է, քանի որ Մոսկվան լուծա­րել էր ԼՂԻՄ Հատուկ կառա­վարման կոմի­տեն եւ Արցա­խը վերաենթարկեցրել Ադրբե­ջա­նին:

Այստեղ Լեւոն Զուրաբյա­նը կամ բացա­հայտում է չիմա­ցությունը, որովհե­տեւ Լեռնա­յին Ղարա­բա­ղը երբեք Ադրբե­ջա­նի ենթա­կա­յությունից դուրս չի բերվել, քանի որ ԽՍՀՄ ԳԽ նախա­գա­հության հրա­մա­նագրում պարզ ասված է, որ հատուկ կառա­վա­րում է մտցվում Ադր. ԽՍՀ Լեռնա­յին Ղարա­բա­ղի ինքնա­վար մարզում, կամ պարզա­պես նենգա­փո­խում է պատմությունը:

Բանն այն  է, որ 1989 օգոստո­սի 16-ին Ստե­փա­նա­կերտում գումարվել է ԼՂԻՄ բնակչության լիա­զոր ներկա­յա­ցուցիչնե­րի համա­գումար, որի ընդունած որոշման կետե­րից մեկով պահնաջվում էր… լուծա­րել Հատուկ կառա­վարման կոմի­տեն:

Ֆորմալ առումով 1989թ. նոյեմբե­րի  28-ին ԽՍՀՄ ԳԽ‑ն, լուծա­րե­լով ԼՂԻՄ Հատուկ կառա­վարման կոմի­տեն, կատա­րել է Ադրբե­ջա­նի Գերա­գույն խորհրդի եւ ԼՂԻՄ բնակչության լիա­զոր ներկա­յա­ցուցիչնե­րի համա­գումա­րի պահանջը:

Իսկ թե ինչու՞ նախ Ադրբե­ջա­նի ժողովրդա­կան ճակա­տը, ապա եւ՝  Գերա­գույն խորհուրդն ու նրանց հետ համա­խոհ՝ ԼՂԻՄ բնակչության լիա­զոր ներկա­յա­ցուցիչնե­րի համա­գումա­րը պահանջում էին լուծա­րել ԼՂԻՄ Հատուկ կառա­վարման կոմի­տեն,  թող Լեւոն Զուրաբյա­նը պատասխա­նի. Ինչ էլ լինի, նա չի կարող ժխտել, որ ԼՂԻՄ բնակչության լիա­զոր ներկա­յա­ցուցիչնե­րի համա­գումա­րը հրա­վիրվել է  «Միա­ցում» շարժման պահանջով, իսկ վերջինս ՀՀՇ‑ի ստե­փա­նա­կերտյան թեւն էր: 

Առնչվող Հոդվածներ