21.8 C
Yerevan

Ի՞նչ Է Պուտի­նին Հիշեցրել Ալիեւը

Փաստ է, որ Ռուսաստա­նի նախա­գա­հին հեռա­կա «ստոր եւ անմարդկա­յին» անվա­նող Իլհամ Ալիեւը Դուշանբեում նրան երախտա­գի­տություն է հայտնել ադրբե­ջա­նա­կան օդա­նա­վի կործանման մասին հանգա­մա­նա­լի տեղե­կություններ հայտնե­լու համար:

Վահրամ Աթա­նեսյան

Դուշանբեում Պուտին-Ալիեւ հանդիպման մասին Բաքվի մամուլը չափա­զանց նրբամշակված տեղե­կություններ է փոխանցում: ՌԻԱ Նովոստին, մինչդեռ, տարա­ծել է քննարկման ամե­նազգա­յուն՝ ադրբե­ջա­նա­կան օդա­նա­վի կործնմա­նը վերա­բե­րող, հարցի շուրջ Իլհամ Ալիեւի չափա­զանց ուշագրավ հիշե­ցումը: 

Ըստ այդմ, այդ օրն Ալիեւը թռչում էր Սանկտ-Պետերբուրգ եւ երբ  պատա­հա­րի մասին զեկուցել են, նա իր օդա­նա­վից զանգել է Պուտի­նին: «Եւ մենք միմյանց ցավակցություն հայտնե­ցինք»,- Պուտի­նին հիշեցրել է Ալիեւը եւ հավե­լել, որ Ռուսաստա­նի նախա­գա­հին խնդրել է ԱՊՀ գործընկերնե­րին փոխանցել, որ ինքը «ոչ պաշտո­նա­կան գագա­թա­ժո­ղո­վին օբյեկտիվ պատճառնե­րով մասնակցել չի կարող»: 

Այստեղ ամե­նա­ռանցքա­յի­նը «միմյանց ցավակցություն հայտնե­լու» փաստի հիշա­տա­կումն է, քանի որ դա չափա­զանց արտա­ռոց է. Բաքու-Գրոզնի չվերթի ադրբե­ջա­նա­կան օդա­նա­վը փաստա­ցի խորտակվել է Ռուսաստա­նի օդա­յին տարածքում «խոցվե­լուց» տեւա­կան ժամա­նակ անց՝ Ղազախստա­նի Ակթաու քաղա­քի օդա­նա­վա­կա­յա­նից երեք կիլո­մետր հեռա­վո­րության վրա: Եթե օդա­նա­վի աղե­տի մասին Ալիեւին զեկուցել են անհա­պաղ, իսկ նա առանց ժամա­նակ կորցնե­լու կապվել է Պուտի­նի հետ, ապա ինչու՞ են նրանք միմյանց ցավակցություն հայտնել, եթե դեռ չգի­տեին, որ օդա­նա­վը խորտակվել է, կան մարդկա­յին զոհեր: Այդ պահին Ռուսաստա­նի օդա­յին տարածքի ո՞ր մասում է գտնվել Ադրբե­ջա­նի նախա­գա­հի ինքնա­թի­ռը, ե՞րբ է Իլհամ Ալիեւը վայրէջք կատա­րել Բաքվում: 

Այս հարցե­րը պատասխան չունեն: Փաստ է, որ Ռուսաստա­նի նախա­գա­հին հեռա­կա «ստոր եւ անմարդկա­յին» անվա­նող Իլհամ Ալիեւը Դուշանբեում նրան երախտա­գի­տություն է հայտնել ադրբե­ջա­նա­կան օդա­նա­վի կործանման մասին հանգա­մա­նա­լի տեղե­կություններ հայտնե­լու համար:

Առնչվող Հոդվածներ