21.8 C
Yerevan

Հետև­ություններ ՀՅԴ Անցյա­լից

Այդ օրե­րին դաշնակցա­կաննե­րի ամե­նա­մեծ թշնա­մի­նե­րը հենց հայերն էին՝ մասնա­վո­րա­պես մյուս հայկա­կան կուսակցություննե­րը, խմբե­րը, խմբակնե­րը։ Նրանք ՀՅԴ-ին մեղադրում էին հեղա­փո­խա­կան փոթորկի մեջ մտնե­լու ու երիտթուրքե­րին աջակցե­լու մեջ՝ նրանց անվա­նե­լով ծախված դավա­ճաններ, այսինքն դաշնակցա­կաննե­րին անվա­նե­լով այնպես, ինչպես ՀՅԴ‑ն է այսօր հայհո­յում ՔՊ-ին՝ թուրքե­րի հետ լեզու գտնե­լու համար։ 

Մեր Ուղին

Մաս 3 

Ակա­նա­վոր դաշնակցա­կան գործիչ Կարո Սասունին 1930թ․ Դրո­շա­կում երեք մասա­նոց չափա­զանց հետաքրքիր հոդված ունի, որ վերնագրված է «Ապրիլյան եղեռնը քննա­կան ակնո­ցով»։ Այդ հոդվա­ծում Սասունին ոչ միայն անդարդառնում է, թե ինչպես է Ցեղասպա­նությունը տեղի ունե­ցել և որտեղ, ինչ դրսև­ո­րումներ են նկատվել, այլև տալիս է մի կարև­որ դաս, որը չափա­զանց կարև­որ է մեզ համար, հատկա­պես այսօր, բայց որը մենք կարծես, թե չենք ուզում նկա­տել ու հասկա­նալ։ Ամե­նից վատն այն է, որ այդ դասե­րը մոռա­ցել են ու արհա­մարհում են հենց իրենք՝ դաշնակցա­կաննե­րը։

Սասունին իր հոդվա­ծում նշում է, որ հայկա­կան կուսակցություննե­րից միայն Դաշնակցությունն էր, որ համարձա­կություն ունե­ցավ իրե­րին նայե­լու ու գործո­ղություննե­րի դիմե­լու։ Երիտթուրքե­րի հետ համա­գործակցությունը ոչ թե ՀՅԴ անհե­ռա­տե­սությունն ու սխալն էր, այլ միակ հնա­րա­վոր մեթո­դը, որպեսզի իշխա­նությա­նը հասնող երիտթուրքե­րը հայե­րին թշնա­մի չընկա­լեին։ Անշուշտ ՀՅԴ-ին կարե­լի է մեղադրել քաղա­քա­կան պարզամտության կամ չափից ավե­լի լավա­տե­սության մեջ, քանի որ նրանք, աջակցե­լով երիտթուրքե­րին՝ Աբդուլ Համի­դին տապա­լե­լու գործում, հույս ունեին հասնել որո­շա­կի հաջո­ղության թուրք-հայկա­կան հարա­բե­րություննե­րում։ Մյուս կողմից էլ ՀՅԴ‑ն բոլոր պատճառներն ուներ Աբդուլ Համի­դի դեմ պայքա­րե­լու , հնա­րա­վոր ու անհնար բոլոր մեթոդնե­րով։ Դա Համիդն էր՝ հայա­կեր սուլթա­նը, որն արդեն հասցրել էր անհա­շիվ տառա­պանքներ պատճա­ռել հայե­րին ու կոտո­րել 300 հազա­րից ավել մարդու։ Բնա­կան է, որ դաշնակցա­կաննե­րը պիտի ողջունեին նրա տապա­լումը։ ՀՅԴ‑ն այդ տարի­նե­րին դրսև­ո­րեց բավա­կան մեծ քաջություն ու համարձակվեց համա­գործակցել երիտթուրքե­րի հետ, քանի որ այլ տարբե­րակ չկար ու հայ ժողովրդին պետք է որո­շա­կի դիրքով հանդես գալ այդ ամե­նում, որպեսզի հենց սկզբից երիտթուրքե­րը Համի­դի աջա­կից չդի­տեին հայե­րին։ Եվ Կարո Սասունի հոդվա­ծը նաև հարց է առաջ քաշում․ եթե ՀՅԴ‑ն չմիա­նար երիտթուրքե­րին, ի՞նչ կաներ։ Արդյո՞ք հետա­գա­յում նույն պատմա­բաննե­րը չէին մեղադրե­լու, որ ՀՅԴ‑ն մի կողմ քաշվեց ու թույլ տվեց, որ հայ ժողո­վուրդն անմասն մնա Թուրքիո հեղա­փո­խա­կան մթնո­լորտից ու չկա­րո­ղա­ցավ շահել թուրքա­կան նոր իշխա­նություննե­րի համակրանքը։ Սասունին ևս նշում է, որ Ցեղասպա­նությունը կանգնեցնելն անհնար էր, թուրքե­րը մեկ է որո­շել էին ջնջել հայե­րին ու ՀՅԴ‑ի փորձը, հուսա­հատ, բայց խիզախ փորձ էր ինչ որ կերպ այդ փոթո­րի­կը հեռացնե­լու։

Որքան էլ որ զարմա­նա­լի է, այդ օրե­րին դաշնակցա­կաննե­րի ամե­նա­մեծ թշնա­մի­նե­րը հենց հայերն էին՝ մասնա­վո­րա­պես մյուս հայկա­կան կուսակցություննե­րը, խմբե­րը, խմբակնե­րը։ Նրանք ՀՅԴ-ին մեղադրում էին հեղա­փո­խա­կան փոթորկի մեջ մտնե­լու ու երիտթուրքե­րին աջակցե­լու մեջ՝ նրանց անվա­նե­լով ծախված դավա­ճաններ, այսինքն դաշնակցա­կաննե­րին անվա­նե­լով այնպես, ինչպես ՀՅԴ‑ն է այսօր հայհո­յում ՔՊ-ին՝ թուրքե­րի հետ լեզու գտնե­լու համար։ Այսօր ՀՅԴ‑ն, հանդես գալով մեծա­պե­տա­կան դիրքե­րից, առաջ քաշե­լով պրակտի­կո­րեն անհնար ծրագրեր, ըստ էության իրեն պահում է այնպես, ինչպես 1909թ․ այդ ուժե­րը, որոնք ՀՅԴ-ին մեղադրում էին, որ դաշնակցել է մի ուժի հետ, որը տապա­լել է մինչ այդ եղած ամե­նա­մեծ հայատյա­ցին։ 

Գովե­լի է այն, որ ՀՅԴ‑ն այն օրե­րին չթուլա­ցավ ու շատ ականջ չկա­խեց հայհո­յանքնե­րին, այլ շարունա­կեց իր քաղա­քա­կան-կրթա­կան գործընթա­ցը, որով և որո­շա­կի հույսեր արթնացրեց նաև հայե­րի մեջ, որ գուցե այս անգամ հնա­րա­վոր լինի խուսա­փել փոթորկից։ Սասունին նշում է, որ թուրքա­կան նոր իշխա­նություննե­րը հաճույքով էին նայում, թե ինչպես են հայերն իրար թշնա­մա­նում ու ատե­լության պատին գամում(այնպես, ինչպես այսօր։ Բնա­կան է, որ թուրքերն ու ադրբե­ջանցի­նե­րը այսօր մեծ հաճույքով են նայում հայկա­կան խայտա­ռակ անմիա­բա­նությա­նը)։ Այդ սարսա­փե­լի անմիա­բա­նությունը հասցրեց նրան, որ նախ ՀՅԴ‑ն ստա­ցավ շատ մեծ հարված, նրա հեղի­նա­կությունը որո­շա­կիո­րեն ոչնչացվեց հակա­դաշնակցա­կան ուժե­րի կողմից, որոնք դատա­պարտե­լով ՀՅԴ գործունեությունը ոչինչ այլևս չէին անում։ Մյուս կողմից այդ փոխա­դարձ ատե­լությունը թուրքե­րին ցույց տվեց, որ հայությունն այնքան անմիա­բան է, որ հայության մի հատվա­ծով կարե­լի է կոտրել մյուսին ու սկսեց գործել նաև այդպես։ Ի վերջո, մեկուսացվող ՀՅԴ‑ն հասավ մի այնպի­սի վիճա­կի, որ այլևս ի վիճա­կի չէր ցույց տալու մեծ ու հզոր դիմադրություն, թեև արեց հնա­րա­վո­րինս, երբ սկսվե­ցին ձերբա­կա­լություններն ու ջարդե­րը։ Միա­ժա­մա­նակ հայա­կա­կան ներքա­ղա­քա­կան անհե­ռա­տե­սությունը ջուրը լցրեց դաշնակցության բոլոր ձեռքբե­րումնե­րը։ Հրա­պա­րա­կավ ՀՅԴ-ին հայհո­յող հոծ խմբե­րը ու թուրքե­րի հասցեին հստակ թշնա­մա­կան վերա­բերմունք ցույց տվողնե­րը նաև սրե­ցին երիտթուրքե­րի այն համոզմունքը, որ հայե­րին անպատճառ է պետք վերացնել, քանի որ հայոց մեջ արտա­հատվող հակաթրքությունը մեծ չափով ռուսա­սի­րությամբ էր աչքի ընկնում։ Այս և այլ համանման երև­ույթներ սրե­ցին թուրքե­րի ախորժակն ու թուլացրին հայկա­կան, դիմադրե­լու ընդունակ ամե­նա­կուռ կառույցին՝ ՀՅԴ-ին։

Սասունու հոդվա­ծում կա ևս մեկ կարև­որ նշում․ՀՅԴ արձա­գանքը թուրքա­կան առա­ջարկին։ Գաղտնիք չէ, որ առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմում թուրքե­րը ձգտում էին օգտա­գործել հայկա­կան ուժը՝ ռուսնե­րի դեմ պայքա­րե­լու համար։ ՀՅԴ‑ն, հասկա­նա­լով, որ մասնակցել կողմե­րից մեկի կողմում, նշա­նա­կում է մյուսի զայրույթը թափել հայե­րի գլխին, դիվա­նա­գի­տո­րեն մերժեց թուրքե­րի առա­ջարկը, ասե­լով, որ Թուրքիա­յի քաղա­քա­ցի­նե­րը կկա­տա­րեն իրենց քաղա­քա­ցիա­կան պարտքը, բայց ոչ ավե­լին։ Հետա­գա­յում խորհրդա­հայ պատմա­բաննե­րը Ցեղասպա­նությունը ևս կբարդեն ՀՅԴ‑ի վրա՝ մեղադրե­լով ամեն ինչում, գրե­թե ամեն ինչում։

Կարծում ենք արդեն հասկա­նա­լի է, թե ինչ դիրք էր բռնել ՀՅԴ‑ն ու այդ դիրքը լի էր վճռա­կա­նությամբ, առա­ջա­տար գիտակցմամբ ու հեռա­տե­սությամբ։ Ու լրիվ բնա­կան է, որ ՀՅԴ‑ն միայնակ չկա­րո­ղա­ցավ ազդել աշխարհա­քա­ղա­քա­կան մեծ գործընթացնե­րի վրա, հատկա­պես, որ ապրում էր հայկա­կան այնպի­սի թունա­վոր միջա­վայրում, ուր գործադրված ջանքե­րի միակ «վարձը» հայհո­յանքն էր ու դավա­ճա­նի պիտա­կը։

Ինչպե՞ս է վերա­բե­րում ՀՅԴ‑ն Կարո Սասունին։ Արդյո՞ք Արևմտյան Հայաստա­նի կոմի­տեություննե­րը, Արա­մը և մյուսնե­րը թուրքե­րին ծախված դավա­ճաններն էին, որ համա­գործակցե­ցին թուրքե­րի հետ՝ հայոց դժբախտ ճակա­տա­գի­րը թեթև­ացնե­լու մղումով։ Արդյո՞ք Սասունին դավա­ճան էր, որ նման հոդված էր գրում ու արդյո՞ք Դրո­շա­կը դավա­ճան էր, ուր նման վերլուծություններ էին հրա­պա­րակվում։ Եվ ինչպե՞ս է ստացվել, որ ՀՅԴ‑ն իմաստությունը փոխա­րի­նեց խելա­հե­ղությամբ ու այժմ ՔՊ-ին մեղադրում են նրա համար, ինչը արել են ժամա­նա­կին հենց դաշնակցա­կաննե­րը։

Աղբյուրը՝ Դրո­շակ, 1930թ.

Առնչվող Հոդվածներ