Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեությունը պետք է կասեցվի՝ Մոլդովայի օրինակով, քանի որ նրանք 2008-ին խախտել են քաղաքացիների կյանքի իրավունքը։ Նրա համոզմամբ՝ մինչև 2026թ. ընտրությունները նրանք չպետք է ունենան մասնակցության իրավունք։
Արման Բաբաջանյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում ավելի տեսանելի դարձող երևույթները։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահը, նշեց, որ ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի նկատմամբ է հանվել զենք վաճառելու էմբարգոն, սակայն կարևոր է հասկանալ, թե ինչու է դա տեղի ունենում։ Նա հիշեցրեց, որ 1992թ․ էմբարգոնսահմանվել էր պատերազմի պատճառով, և այդ ժամանակ Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ շահագրգռված չէ էսկալացիայի շարունակությամբ։ Մինչդեռ Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, իր մանդատի մեջ ունենալով խաղաղ կարգավորման անաչառությունը, հակամարտության կողմերից մեկին հարձակողական սպառազինություն էր մատակարարում, ինչը հակասում էր իր կարգավիճակին։
Բաբաջանյանը ասաց, որ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան օգոստոսի 8-ին ձեռք են բերել այնպիսի պայմանավորվածություններ, որոնք Հարավային Կովկասում տևական խաղաղության հեռանկար են բացում, և այդ հիմքով էմբարգոն վերացվել է։ Նա համոզված է, որ Հայաստանը պետք է օգտվի այդ պատուհանից, որպեսզի տնտեսապես ոտքի կանգնի և իր անվտանգության համար կարողանա վճարունակ լինել։ Բալանսը վերականգնելու դեպքում թող բրիտանացիներն էլ զենք վաճառեն թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին, սակայն նշեց, որ սա հավասար պայմաններ չի ստեղծի, քանի որ Ադրբեջանը նավթային հսկայական ռեսուրսներ ունի։ Հայաստանը ունի առավելություններ՝ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության ձևով, ինչը Ադրբեջանը չունի։ Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է այս առավելություններից օգտվի, սակայն չպետք է արհեստական խնդիրներ ստեղծի Մեծ Բրիտանիայի հետ։ Նա նշեց, որ Էմբարգոյի վերացումը հիմնավորված է և Հայաստանն այս հարցում բողոքելու պատճառ չունի։
Բաբաջանյանը համոզված է, որ Ռուսաստանը, լինելով դաշնակից, շարունակաբար խախտում է իր պարտավորությունները։ Նա հավելեց, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի մասնակցությամբ Շարմ էլ Շեյխում տեղի ունեցած հանդիպումը ունի պատմական նշանակություն․ նախկին խորհրդային տարածքից միայն Հայաստանը և Ադրբեջանն էին հրավիրված՝ առանց Ռուսաստանի և Չինաստանի, ինչը ցույց է տալիս Միացյալ Նահանգների միանձնյա դերակատարությունը։Շարմ էլ Շեյխի հռչակագիրը օգոստոսի 8-ի գործընթացի շարունակությունն է, և առաջիկայում Հայաստանին ու Ադրբեջանին կառաջարկվի միանալ Աբրահամյան համաձայնագրերին։ Բաբաջանյանը բացատրեց, որ այդ համաձայնագրերը միավորում են Մերձավոր Արևելքի քրիստոնեական, հուդայական և մահմեդական ժողովուրդներին՝ խաղաղ համակեցության նպատակով։ Նա նշեց, որ նույնիսկ Իրանը հրավիրված էր և ողջունեց փաստաթուղթը, ինչը խաղաղության հավանականությունը դարձնում է իրական։
Միացյալ Նահանգները ծրագրում է վեցամսյա ընթացքում մեկնարկել Մեղրիում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման աշխատանքները՝ հայ-ամերիկյան կոնսորցիումի միջոցով։ Նա ասաց, որ Պետդեպարտամենտում արդեն գործում են հատուկ բաժիններ, որոնք զբաղվում են հայ-ամերիկյան հուշագրերի իրագործմամբ։ Նա հավելեց, որ ԱՄՆ-ում մեծահարուստ հայեր պատրաստակամություն են հայտնել ներդրումներ անել Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտում, ինչը նոր տնտեսական և էներգետիկ հեռանկարներ է բացում։ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել՝ Ալիևի և նրա մերձավորների դեմ պատժամիջոցներ սահմանելու համար, եթե Ադրբեջանը հետ կանգնի օգոստոսի 8-ի պայմանավորվածություններից։ Նա տարակուսանքով արձանագրեց, որ Դաշնակցությունը դեմ է արտահայտվել այս նախաձեռնությանը, և ընդգծեց, որ այս ամենը պետք է դիտարկել օգոստոսի 8-ի համաձայնությունների համատեքստում։ Պետդեպարտամենտը լուռ աջակցում է այդ օրինագծին, և տասնյակ կոնգրեսականներ միանալու են նախաձեռնությանը։
Բաբաջանյանը համոզված է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը, մինչդեռ օգոստոսի 8-ի համաձայնությունները չեն պարունակում նման դրույթներ։ Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ը իրական խաղաղության հասնելու հնարավորություն է, որը նաև տնտեսական բազա ունի։ Միացյալ Նահանգներն ու Եվրոպական միությունը երկարաժամկետ շահեր ունեն Հարավային Կովկասում, և Հայաստանի համար սա կարող է դառնալ տնտեսական զարգացման հսկայական պատուհան։
Բաբաջանյանը կարևորեց հայ-թուրքական սահմանի բացումը, որը, ըստ նրա, Հայաստանը կմտցնի եվրոպական շուկայի շրջանառության մեջ և կբարձրացնի տնտեսական ստանդարտները։ Սակայն նա ընդգծեց, որ ներքաղաքական կոնսենսուսի բացակայությունն է հիմնական խոչընդոտը։ Հայաստանի ներքաղաքական հիմնական հակառակորդները իրականում պայքարում են Հայաստանի գոյության դեմ և չեն խոսում անկախության կամ ժողովրդավարության մասին։Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեությունը պետք է կասեցվի՝ Մոլդովայի օրինակով, քանի որ նրանք 2008-ին խախտել են քաղաքացիների կյանքի իրավունքը։ Նրա համոզմամբ՝ մինչև 2026թ. ընտրությունները նրանք չպետք է ունենան մասնակցության իրավունք։ Այս մարդիկ օգտագործում են ժողովրդից թալանված փողերը ժողովրդավարությունը տապալելու համար, և նրանց իրական թշնամին Հայաստանի ժողովրդավարությունն է։ Եթե Հայաստանը կորցնի իր ժողովրդավարական առավելությունը, ապա որևէ բանով չի տարբերվի Ադրբեջանից։
Արման Բաբաջանյանը նաև արձագանքեց Սամվել Կարապետյանի գործին՝ նշելով, որ եթե նրա փաստաբանը, լինելով օտարերկրյա քաղաքացի, քաղաքական հայտարարություններ է անում, պետությունը պետք է արձագանքի, քանի որ դա իրավաչափ չէ։
Բաբաջանյանը նշեց, որ իր քաղաքական թիմըակտիվորեն հանդիպում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ՝ լսելու նրանց կարիքները և ներկայացնելու իրենց ծրագրերը։ Նաընդգծեց, որ խաղաղությունը պետք է կարողանան վերածել իրական բարիքի և զարգացման գործոնի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
