Հայաստան

Գրվում Է Կարապետյան, Կարդացվում՝ Քոչարյան

Ես ուղղակի ասում եմ՝ Վարդան Ղուկասյանը բացահայտ խոսում է միութենական պետության մասին։ Ես չեմ կարծում, որ մեր քաղաքացիների մեծ մասը կուզենա ապրել Ռոբերտ Քոչարյանի և Վարդան Ղուկասյանի կողմից կառավարվող Հայաստանում։

Արման Եղոյան

FactorTV-ն զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ ներքաղաքական դրությունը։

Արման Եղոյանը նշեց, որ լավ է, որ Ռոբերտ Քոչարյանը խոստովանել է՝ պատրաստվում են Սամվել Կարապետյանի հետ հետ ընտրական դաշինք կազմել, և ինչպես հասկացվում է, Կարապետյանի թիմը դա չի հերքել։ Նա ընդգծեց, որ եթե այդպիսի դաշինք ձևավորվի, ընտրողը պետք է հասկանա՝ իրականում ընտրում է Ռոբերտ Քոչարյանին։ Սամվել Կարապետյանի նոր ուժը ևս նախկին համակարգից է սերող․ «Նա նախկին չէ, բայց կապված է նախկինների հետ։ Նրա եղբայրըեղել է նախագահի աշխատակազմի ղեկավար և ՀՀԿպատգամավոր»։ Ամենակարևորն այստեղ ոչ թե նախկին պաշտոններն են, այլ այն, որ Քոչարյանը բացահայտ հայտարարել է՝ իրենք պատրաստվում են կազմել դաշինք։

Եղոյանը ընդգծեց, որ ընտրությունները իշխանազրկման գործընթաց չեն․«Ընտրությունըիշխանության ձևավորման մեխանիզմ է։ Մերքաղաքացիները կարող են համադրել մեր առաջարկը և նրանցը։ Եթե պատկերացնում են երկիր, որտեղ կառավարում են Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Ղուկասյանը և Սամվել Կարապետյանը, թող որոշեն՝ ուզում են ապրել այդպիսի Հայաստանում, թե ոչ»։

Պատգամավորն ընդգծեց, որ ինքը որևէ ակնարկ չի անում․ «Ես ուղղակի ասում եմ՝ Վարդան Ղուկասյանը բացահայտ խոսում է միութենական պետության մասին։ Ես չեմ կարծում, որ մեր քաղաքացիների մեծ մասը կուզենա ապրել Ռոբերտ Քոչարյանի և Վարդան Ղուկասյանի կողմից կառավարվող Հայաստանում»։

Նա հիշեցրեց, որ Քոչարյանը դեռ անցած ընտրությունների ժամանակ էր խոսել Հայաստանի՝ միութենական պետություն մտնելու հնարավորության մասին, և հավելեց․«Եթե Քոչարյանը և Կարապետյանը համաձայն են այդմ ոտեցումների շուրջ, դա իրենց խոսքն է, ոչ թե մեր պիտակը»։ Իշխանությունը որևէ ընդդիմադիր ուժ արգելելու մտադրություն չունի․ «Մոլդովայում խնդիրը եղել է ապօրինի ֆինանսավորումը։ Մենք էլ ունենք նման օրենսդրություն․ Հայաստանում ևս ֆինանսավորումը պետք է լինի թափանցիկ»։

Նա ասաց, որ արդեն լսել է որոշ տեղեկություններ, թե ընդդիմադիր որոշ շրջանակներ շտաբներ են բացում և մարդկանց աշխատանքի են ընդունում բարձր աշխատավարձերով․ «Եթե նման բան կա, դա արդեն ընտրական գործընթացի կաշառքի տարր կարող է պարունակել։ Մենք չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ, իսկ ժողովուրդը պետք է ուշադիր լինի՝ իր ձեռքից կառավարման ղեկը բաց չթողնի»։ Եղոյանը շեշտեց, որ կուսակցությունների արգելումը չի կարող լինել քաղաքական որոշում․«Եթե ապօրինի ֆինանսավորում չկա, եթե օրենքը չի խախտվել, որևէ արգելք չի լինելու։ ԿԸՀ-ն օդից որոշումներ չի կայացնի։ Մենք չենք կարող որևէմեկին արգելել միայն նրա համար, որ ռուսամետ է համարվում»։

Պատգամավորը նշեց, որ չի ցանկանում կենտրոնանալ այն բանի վրա, թե ով կարող է իրենց խանգարել․ «Եթե մենք անընդհատ մտածենք, թե ովէ ուզում մեզ խանգարել, մեր գործը չենք կարողանա անել։ Ընտրությունը ժողովրդի որոշումն է, և եսհամոզված եմ, որ ժողովուրդը չի տրվի ապատեղեկատվական ակցիաներին ու հիմար մեղադրանքներին, օրինակ՝ թե իբր կեղծ անձնագրերով ընտրողների են բերում Հայաստան»։Եղոյանը այդ պնդումները որակեց որպես բացարձակ անհեթեթություն․ «Ասում էին՝ 200.000 կեղծ անձնագիր են պատրաստել։ Դա նույնն է, ինչասել՝ մարսեցիները պիտի գան մասնակցեն ընտրությանը։ Սա ֆիզիկապես անհնար է»։

Նա անդրադարձավ նաև եկեղեցու հետ կապված զարգացումներին՝ նշելով, որ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի հայտարարություններն անցել են թույլատրելի սահմանները․ «Կան հանցակազմեր, որոնց օբյեկտիվ կողմը հենց խոսքն է։ Երբ խոսքը դառնում է վտանգավոր՝ այն վերածվում է հանցանքի։ Եթե մեկ անգամ ասում են, կարելի է հասկանալ, բայց երբ երկրորդ, երրորդ անգամ են կրկնում, դա արդեն դառնում է գիծ»։Եղոյանը ընդգծեց, որ Աջապահյանը նույնիսկ ասել է, թե Հայաստանը չպետք է լինի ժողովրդավարական պետություն, ինչը հակասում է Սահմանադրությանը․«Ահա այդտեղ խոսքը դառնում է վտանգավոր և հակասահմանադրական»։

Նա հավելեց, որ Սամվել Կարապետյանի և Բագրատ արքեպիսկոպոսի գործողություններն էլ պետք է դիտարկել նույն համատեքստում․ «Երբ մարդըհայտարարում է՝ եթե քաղաքական գործիչները չկարողանան ինչ-որ հարց լուծել, մենք մեր ձևով կլուծենք, դա նշանակում է ոչ քաղաքական ճանապարհով քաղաքական հարց լուծելու փորձ»։Դա արդեն վտանգավոր շեղում է․ «Քաղաքականհարցերը պետք է լուծվեն քաղաքական միջոցներով։ Երբ ասում ես՝ մենք մեր ձևով կլուծենք, դա արդեն բռնի ճանապարհի ակնարկ է»։

Նա հրաժարվեց Սամվել Կարապետյանին Ռուսաստանի գործակալ որակել, սակայն նշեց․«Կարևորը ոչ թե բիզնեսների տեղադրությունն է, այլ այն, թե ինչ ես ասում և ինչ ուղերձ ես տալիս հասարակությանը։ Եթե խոսքը պարունակում է վտանգավոր տարր, դա արդեն խնդիր է»։

Եղոյանը եզրափակեց․ «Եթե մեր քաղաքական դիսկուրսը սահմանափակվում է մեղադրանքներով՝դուք արևմուտքի դրածո եք, մենք Ռուսաստանի կողմնակից ենք, ապա դա վկայում է մտածողության պրիմիտիվության մասին։ Հայաստանը ոչ մեկի գործիքը չէ։ Հայաստանը չի գրել Լավրովի պլանը, Հայաստանը չի որոշել ռուս խաղաղապահների վարքը, Հայաստանը չի կառուցել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները։ Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *