Փակ Հայաստանը զարգացման հեռանկար չունի, և որ ապաշրջափակումը պետք է ընկալել որպես հնարավորություն, ոչ թե վտանգ։ Որքան ազատ է Հայաստանը, այնքան է քաղաքական ուժերի համար բարենպաստ։
Վահրամ Աթանեսյան
ArmTimes.com-ը զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Ռուսաստանին առնչվող մի շարք արդի քաղաքական և հասարակական հարցեր։ Քննարկումը կենտրոնանում է Ռուսաստանի դեսպանի հայտարարությունների և խաղաղապահ զորքերի ներկայության շուրջ՝ հարցականի տակ դնելով Ռուսաստանի դերը տարածաշրջանում, հատկապես Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից հետո։
Վահրամ Աթանեսյանը նշեց, որ եթե խաղաղապահ զորախմբի ներկայությամբ տեղի է ունեցել ահաբեկչական պատերազմ և էթնիկ զտում, ապա Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը չի կարող զարմանք հարուցել։ Նա ասաց, որ ռուս դեսպանը միակը չէ, ով այցելում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, ուստի նման երևույթներին պետք չէ չափազանց մեծ սկզբունքային նշանակություն տալ։ Ըստ նրա՝ իրավիճակը պետք է գնահատել սթափ և սառը՝ փորձելով ոչ թե նոր հակասություններ ստեղծել, այլ հաղթահարել եղածները, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Աթանեսյանը նկատեց, որ դիվանագիտական մակարդակով պաշտոնական արձագանք պետք չէ, քանի որ դա կարող է անիմաստ դիվանագիտական փոխհրաձգության պատճառ դառնալ։ Նա ընդգծեց, որ գուցե քաղաքական շրջանակներից արձագանքներ լինեն, սակայն ավելին անտեղի է։
Դիտարկելով Մարիա Զախարովայի հայտարարությունները՝ Աթանեսյանը նշեց, որ դրանք էկզոտիկ բնույթի են և վկայում են այն մասին, որ Գյումրու քաղաքապետի ընտրությունները տեղի են ունեցել արտաքին սցենարով, որի հեղինակն ըստ նրա՝ Ռուսաստանի քաղաքական շրջանակներն են։ Նա համոզված է, որ նման փորձեր կարող են կրկնվել նաև 2026 թվականին։ Ռուսաստանը ներկայումս փորձում է վերահաստատել իր ազդեցությունը ամբողջ հետխորհրդային տարածքի վրա և չի թաքցնում այդ ձգտումը։ Նրա խոսքով՝ վճռական փուլ կարող է լինել նոյեմբերի 6-ին Վաշինգտոնում կայանալիք գագաթաժողովը, որտեղ եթե ԱՄՆ-ն և Կենտրոնական Ասիայի երկրները գան համաձայնության, ապա Մոսկվան, հավանաբար, կոշտացնելու է վերաբերմունքը այդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացները՝ կապված Ռամիզ Մեհդիևի կալանավորման հետ, ներկայացվում են որպես Ռուսաստանից ձերբազատվելու փորձ, սակայն հիշեցրեց, որ Իլհամ Ալիևը երկար տարիներ եղել է ռուսական հինգերորդ շարասյան մասը։ Աթանեսյանը նշեց, որ Վրաստանում այլ գործընթացներ են ընթանում՝ երկիրը հեռանում է եվրաատլանտյան քաղաքակրթությունից և մոտենում արևելքին, մասնավորապես՝ Չինաստանի ազդեցության ներքո։
Աթանեսյանի խոսքով՝ Հայաստանը չի կարելի դիտարկել առանձին, այն տարածաշրջանային համակարգի մասն է։ Նա հիշեցրեց, որ նույնիսկ ԱՄՆ-ի դեսպանը Թուրքիայում հայտարարել է, թե Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան նույն ճանապարհի վրա են։ Ըստ նրա՝ սա նշանակում է, որ Հայաստանը չի կարող առանձնանալ աշխարհաքաղաքական իրականությունից։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը երբեք առանձին գոյություն չի ունեցել և չէր կարող լուծվել աշխարհաքաղաքական համատեքստից դուրս։ Նա հիշեցրեց, որ Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ սահմանը փակելու քայլը հենց Ղարաբաղյան պատերազմի հետ էր կապված, ինչը վկայում է այդ կապի անխուսափելիության մասին։
Խոսելով տարածաշրջանային ձևաչափերի մասին՝ նա ասաց, որ «3+3» ձևաչափը իրականում գոյություն չունի, այլ կա «3+2», քանի որ Վրաստանը չի մասնակցում։ Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանը այդ ճանապարհին չէ, պետք է անհանգստացնի։ Իրավիճակը պետք է գնահատել սթափ և առանց ծայրահեղությունների։ Նա ընդգծեց, որ Հայաստանը պետք է ձերբազատվի ներքին տարաձայնություններից և իր ամբողջ պոտենցիալը՝ գիտական, քաղաքական, ինֆորմացիոն, ուղղի միասնական ռազմավարության ձևավորմանը՝ հասկանալու, թե ինչպիսի Հայաստան ենք ունենալու 21-րդ դարի չորրորդ տասնամյակում։ Փակ Հայաստանը զարգացման հեռանկար չունի, և որ ապաշրջափակումը պետք է ընկալել որպես հնարավորություն, ոչ թե վտանգ։ Ըստ նրա՝ որքան ազատ է Հայաստանը, այնքան է քաղաքական ուժերի համար բարենպաստ։ Փակ համակարգում իշխանության ճանապարհը մեկ կուսակցության միջոցով էր անցնում, և հենց դա էլ հանգեցրեց 2018 թվականի հեղափոխությանը։ Նրա համոզմամբ՝ բաց Հայաստանը քաղաքական և մշակութային ազատ գործունեության լավագույն միջավայրն է։
Խոսելով եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին՝ Աթանեսյանը ասաց, որ ինքը հավատացյալ չէ, սակայն էականը ոչ թե՝ ով է պատարագ մատուցում, այլ՝ պատարագի խորհուրդն ու հավատքի դրսևորումը։ Նա ընդգծեց, որ վարչապետը որպես հայ եկեղեցու հետևորդ ազատ է ցանկացած եկեղեցում ներկա գտնվելու պատարագի։ Եկեղեցու և իշխանության հակասությունը քաղաքական բնույթ ունի։ Նա նկատեց, որ պատերազմից հետո եկեղեցին դարձել է ընդդիմադիր քաղաքական ուժ, ինչը նա աննորմալ է համարում։ Եթե կաթողիկոսը և հոգևոր ժողովը տեսնում են Հայաստանի այլ ապագա, ապա պետք է բաց ու հրապարակային ձևով խոսեն դրա մասին։ Իսկ եթե նման խոսք չկա, բայց կա քաղաքական գործունեություն, դա արդեն խնդիր է։ Կաթողիկոսը չպետք է կալանավորվի, բայց եթե ինստիտուտը հեղինակազրկվել է և հանրության մի մասը այլևս չի ընդունում Էջմիածինը որպես սրբավայր, ապա կաթողիկոսը պետք է ինքնակամ հեռանա՝ հանուն եկեղեցու հեղինակության և հայ կրոնական ինքնության պահպանման։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
