Հայաստան

ԱՄՆ-ի Դերակատարումը Հարավային Կովկասում

Նոր ձևավորվող աշխարհակարգում Հարավային Կովկասը կարող է դառնալ առանցքային միջանցք՝ կապելով Եվրոպան և ԱՄՆ-ը Չինաստանի ու Կասպից ծովի հետ՝ շրջանցելով Իրանն ու Ռուսաստանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համագործակցությունը կարող է տնտեսական բարգավաճում բերել և նպաստել ամբողջ տարածաշրջանի կայունությանը։ 

Լաուրա Լինդերման

ԼՈՒՐԵՐ-ը զրուցել է Հայաստանում տեղի ունեցած «Օրբելի 2025» համաժողովի շրջանակում անցկացված հարցազրույցը՝ Ամերիկյան Արտաքին Քաղաքականության Խորհրդի ծրագրերի ղեկավար Լաուրա Լինդերմանի հետ։ Քննարկումը կենտրոնանում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և դրա տարածաշրջանային նշանակության վրա, հատկապես Հարավային Կովկասի ապաշրջափակման և տնտեսական զարգացման համատեքստում։

Լաուրա Լինդերմանը նշեց, որ շատ տպավորված է եղել Օրբելի 2025 համաժողովով՝ ընդգծելով դրա լայն թեմատիկ տիրույթը, մասնագիտական ներկայացվածությունը և Հայաստանի աշխարհագրական դիրքի մասին ստացած նոր գիտելիքները։ Նա ասաց, որ համաժողովը կարևոր հարթակ էր՝ հասկանալու Հայաստանի ռազմավարական նշանակությունը և տարածաշրջանային հեռանկարները։Խաղաղության գործընթացը Հարավային Կովկասում պատմական է և չափազանց կարևոր Հայաստանի ապագայի համար։ Նա ընդգծեց, որ այն կարող է ստեղծել նոր աշխատատեղեր, խթանել տնտեսական զարգացումը և հիմք դառնալ տպավորիչ ապագայի ու տարածաշրջանային համագործակցության համար։Լինդերմանը դիտարկեց, որ նոր ձևավորվող աշխարհակարգում Հարավային Կովկասը կարող է դառնալ առանցքային միջանցք՝ կապելով Եվրոպան և ԱՄՆ-ը Չինաստանի ու Կասպից ծովի հետ՝ շրջանցելով Իրանն ու Ռուսաստանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համագործակցությունը կարող է տնտեսական բարգավաճում բերել և նպաստել ամբողջ տարածաշրջանի կայունությանը։ Տարածաշրջանի հաղորդակցությունների և ինտեգրացիայի հարցում բազմաթիվ հնարավորություններ են բացվում։ Չնայած դեռ վաղ է վերջնական եզրակացություններ անել, Լինդերմանը լավատես է՝ վստահ լինելով, որ առաջընթացը անշուշտ տեղի կունենա, և դրա արդյունքները կզգան սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդիկ։

TRIPP նախագծի վերաբերյալ նա ասաց, որ դա ավելի շատ գործարքային մոտեցում է, ոչ թե մեծ ռազմավարական նախաձեռնություն․ԱՄՆ-իհետաքրքրությունը հիմնականում բիզնեսի զարգացմանն ու տարածաշրջանի կայունացմանն է միտված։ Նա ընդգծեց, որ այս նախագծի հիմքում կայունությունն ու տնտեսական աճն են, իսկ Հայաստանի կառավարությունը հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը։ Լինդերմանը համոզված է, որ ԱՄՆ-ը կարող է աջակցել այս գործընթացներին՝ խուսափելով սահմանային խախտումներից և նպաստելով կայունությանը։ «Միջանցք» եզրույթը կարող է սխալ մեկնաբանությունների տեղիք տալ, և ավելի ճիշտ է խոսել «ուղու» մասին։ Նա ասաց, որ տնտեսական ճանապարհների զարգացումը նպաստում է ընդհանուր բարգավաճմանը, իսկ փոփոխությունների նկատմամբ մարդկանց անվստահությունը բնական է՝ հաշվի առնելով պատերազմի ցավալի փորձը։

Լինդերմանը ընդգծեց, որ որքան շատ ճանապարհներ անցնեն Հայաստանով, այնքան ավելի հետաքրքրված կլինեն տարբեր երկրներ Հայաստանի ինքնիշխանությամբ և կայունությամբ։ Հայ-ամերիկյան հարաբերությունների մասին խոսելիս նա նշեց, որ դրանք զարգանում են դրական դինամիկայով․ երկու կառավարությունների միջև կա բաց հաղորդակցություն և շահերի ներկայացվածություն բոլոր մակարդակներում։ Նրա դիտարկմամբ՝ հարաբերությունները դեռ վաղ փուլում են, սակայն քննարկումները ինտենսիվ են, և համագործակցության մեխանիզմները՝ բազմազան։ Նա հավելեց, որ Հայաստանի կառավարությունը գիտակցում է այս պատմական հնարավորության կարևորությունը և փորձում է արագորեն իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ խաղաղության և տնտեսական բարգավաճման ուղղությամբ։

ԱՄՆ-ի և Հայաստանի ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ստեղծում է համագործակցության հստակ մեխանիզմներ, և դա շատ ավելի օգտակար մոտեցում է, քան զուտ պետական շփումները։ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների հարցում նա նշեց, որ Հայաստանը խելացիորեն է օգտվում իր աշխարհագրական դիրքից՝ պահելով հավասարակշռությունը տարբեր ուղղություններով։ Նրա կարծիքով՝ Հայաստանը կարող է օրինակ վերցնել Կենտրոնական Ասիայի երկրներից, որոնք կարողացել են հաջողությամբ հավասարակշռել Ռուսաստանի, Չինաստանի և այլ հարևանների հետ հարաբերությունները։ ԱՄՆ-ը հասկանում է Հայաստանի տարածաշրջանային առանձնահատկությունները և բնական է համարում, որ Հայաստանը հարաբերություններ ունենա Իրանի հետ։ Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ որպես դարպաս մեծ տարածաշրջանների միջև, նա համարեց ռազմավարական առավելություն։

Լինդերմանը համաձայնեց այն դիտարկման հետ, որ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում նվազում է։ Նա հիշեցրեց, որ Ռուսաստանը Հայաստանի համար վճռական պահին չտրամադրեց անհրաժեշտ աջակցություն։ Դիտարկեց, որ Թուրքիան շարունակում է կարևոր դեր ունենալ տարածաշրջանում, և Հայաստանի համար խնդիրը ոչ թե Թուրքիայի ազդեցությունից խուսափելն է, այլ հասկանալ՝ ինչպես այն օգտագործել սեփական շահերի համար։ Տարածաշրջանի երեք երկրները՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, կարող են համագործակցելով հասկանալ ընդհանուր շահերի կետերը և նոր տնտեսական հնարավորություններ բացել նաև Կենտրոնական Ասիայի հետ։ ԱՄՆ-ը Հարավային Կովկասում երկարաժամկետ ռազմավարություն չունի, սակայն կփորձի գործնական ներդրումներով նպաստել տնտեսական կայունությանը և զարգացմանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ներգրավվածությունը կարճաժամկետ է, հիմնականում տնտեսական բնույթի, և բխում է Հայաստանի շահերից։ Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների խորացումը կախված է հենց Հայաստանի ժողովրդից և կառավարությունից։ Եթե Հայաստանը տեսնի իրական շահ և պատրաստ լինի գործնական քայլերի, ապա ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել՝ առանց պարտադրանքների։

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների հնարավոր բացումը բազմաթիվ տնտեսական հնարավորություններ կբերի և կուժեղացնի տարածաշրջանի կապերը։ Նրա կարծիքով՝ ավելի բաց սահմանները կնշանակեն ավելի մեծ համագործակցություն, շրջանառություն և նոր ուղիներ՝ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Իրանի և Ռուսաստանի ուղղությամբ։ Հայաստանի համար սա բեկումնային և հույսերով լի շրջան է, որտեղ ամեն քայլը պետք է ուղղված լինի խաղաղության, կայունության և տնտեսական վերելքի ամրապնդմանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *