Իրական բանավեճ Հայաստանում չկա։ Դիտարկեց, որ տեղի է ունենում ոչ թե բանավեճ, այլ «հարձակում և հակադարձում», ինչը հասարակությանը որևէ օգուտ չի տալիս՝ բացի կողմնակալ խմբերի տրամադրությունների սրումից։
Վահրամ Աթանեսյան
Factor.TV-ին զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցը կենտրոնացել է ընդդիմության կողմից Նիկոլ Փաշինյանի իշխանությանն ուղղված քննադատությունների, մասնավորապես՝ ընդդիմության կողմից՝ նրան ուղղված պատերազմ հրահրելու և բանակցային գործընթացը տապալելու մեղադրանքների վրա։
Վահրամ Աթանեսյանը նշեց, որ իշխանությանը հասցեագրված քննադատությունները Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում։ Նա ասաց, որ Մադրիդյան փաստաթուղթը դուրս է եղել շրջանառությունից դեռ 2011-ի Կազանի հանդիպումից հետո և այդ ժամանակվանից այլևս չի քննարկվել։ «Լավրովի պլանը» Մադրիդյան մոդելի հետ կապ չի ունեցել, որովհետև վերջինս կառուցված էր ինքնորոշման հնարավորության վրա, մինչդեռ Լավրովի առաջարկում ինքնորոշման հանրաքվեն փոխակերպվել էր «կողմերի համար ընդունելի իրավական կամարտահայտության»։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը տարածաշրջան կատարվել է 2018-ի փետրվարին, և այն կապված է եղել միայն դիտորդական խմբի թվակազմի ընդլայնման մասին քննարկումների հետ։ Նրա խոսքով՝ այդ նախաձեռնությունը սկիզբ էր առել 2017-ի Ժնևյան հանդիպումից՝ որպես վստահության միջոց։
Աթանեսյանը նաև արձագանքեց այն պնդմանը, թե Ֆրանսիան և ԱՄՆ-ը իբր «ձեռքերը լվացել են»։ Նա նշեց, որ ոչ ոք չի կարող համոզիչ ապացույց ներկայացնել նման գաղտնի բանակցության գոյության մասին։ Դեռ 1994-ին Մոսկվան փորձել է ներկայացնել առաջարկ՝ յոթ շրջանների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում և ԼՂ կարգավիճակի հարցի հետաձգում։ Նրա խոսքով՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ լուծման բանալին Մոսկվայում է, ապա 1994-ին հարցը կարող էր փակվել, սակայն դա տեղի չունեցավ։Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի պնդումներին՝ Աթանեսյանը ասաց, որ չի հավատում այդ հայտարարություններին և ավելացրեց, որ Բայրամովը 2018–19 թթ. ներկայ չի եղել Ալիև-Փաշինյան բանակցություններին։ Նա շեշտեց, որ նման պնդումները քննարկելն անիմաստ է, քանի որ դրանք չեն հիմնվում փաստերի վրա։
Վահրամ Աթանեսյանը անդրադառնալով Փաշինյանին «պատերազմի սադրիչ» անվանելուն՝ դիտարկեց, որ նման մեղադրանքներն իրենց հիմքում կրկնում են Ալիևի հրամանագրի ձևակերպումները՝ գրեթե բառացի։ Նա մատնանշեց, որ այդ խոսույթը Հայաստանում տեղափոխվել է ներքաղաքական պայքարի դաշտ՝ քաղաքական նպատակներով։ Իրական բանավեճ Հայաստանում չկա։ Դիտարկեց, որ տեղի է ունենում ոչ թե բանավեճ, այլ «հարձակում և հակադարձում», ինչը հասարակությանը որևէ օգուտ չի տալիս՝ բացի կողմնակալ խմբերի տրամադրությունների սրումից։ Նրա խոսքով՝ ընդդիմության հռետորաբանությունը գնալով իջնում է վիրավորանքների և սպառնալիքների մակարդակին, ինչը վտանգավոր միտում է։ Նման խոսույթը կարող է հանգեցնել քաղաքացիական դիմակայության։ Նա ասաց, որ այսօր սոցիալական մեդիան և մի շարք լրատվամիջոցներ ձևավորում են պատկեր, ըստ որի «քաղաքակիրթ բանավեճն այլևս սպառված է» և մնում են միայն վիրավորանքները կամ ֆիզիկական հաշվեհարդարի կոչերը։ Այս իրավիճակում շատ մեծ պատասխանատվություն ունի իշխանությունը, քանի որ դրա պարտականությունն է հասարակական անդորրի պահպանումը։ Նա կարծում է, որ լիցքաթափման հնարավոր մեխանիզմներից մեկը բանակցային ողջ փաթեթի հրապարակումն է։
Դիտարկելով այդ սպասվող հրապարակումը՝ Վահրամ Աթանեսյանը նշեց, որ ինքն անձամբ առանձնահատուկ նոր տեղեկություն չի սպասում, քանի որ բանակցային գործընթացի «վեկտորը» վաղուց է հայտնի։ Նա ասաց, որ 1997-ից մինչև 2020-ը առաջարկների տրամաբանությունը հիմնականում մնացել է նույնը՝ փուլային լուծում, պատերազմին վերջ դնելու քաղաքական համաձայնագիր, ապա՝ կարգավիճակի որոշում ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աթանեսյանը հիշեցրեց նաև «ընդհանուր պետություն» մոդելը, որը, ըստ նրա, Բաքուն մերժել է դեռ շեմքից։ Նա հավելեց, որ առաջարկը հայաստանյան կողմն էր ներկայացրել՝ ըստ Վարդան Օսկանյանի հրապարակումների։
Վերջում Վահրամ Աթանեսյանը ասաց, որ Մեղրի հարցում ևս Հայաստանում տարածվում են տարբերավոր կարծիքներ, սակայն կարևոր է տեսնել ոչ թե առանձին դրվագներ, այլ ընդհանուր շարժը, որը ձևավորվել է ամբողջ բանակցային ճանապարհի ընթացքում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
