Հայաստան

ԼՏՊ-ական Ոտնձգությունն Ու Փախուստը

Որպես քաղաքական կապիտալ նրանք այն ժամանակ սեփականաշնորհել էին մարտի 1-ը և միայն “իրենք իրավունք” ունեին խոսելու դրանից։ Իրենք էին միայն “տուժողը”․․․ Հետո խորհրդարանական լսումներից հետո համացանցից ծանոթանում ենք, որ մարտի 1-ը մոռացած ՀԱԿ-ը համաժողով է կազմակիրպում ու բոլորին հրավիրում քննարկելու “Եկեղեցու վրա իշխանությունների հարձակումը”․․․

Ստյոպա Սաֆարյան

Այսօր շատերն էին Ազգային ժողովի դահլիճում հայացքով կամ հարցուփորձով փնտրում երկու ուժերի ներկայացուցիչների․․․

1․ “ՀԱԿ-ից մարդ չկա՞”՝ փսփսում էին շատերը։ Միայն Արեն Մանուկյանին տեսա, ենթադրում եմ ավելի շատ որպես քաղհասարակության ներկայացուցիչ․․․ Իսկ ՀԱԿ-ից ներկայացուցիչ չկա։ Ժամանակին՝ 2008-09թթ․ երբ Ժառանգության ներկայացուցիչներս խոսում էինք մարտի 1-ի մասին, ըստ որում, էական գործոն լինելով այդ օրն ու հաջորդած շրջանում, ՀԱԿ-ի բազում նվիրյալներ ագրեսիվ տոնով “պահանջում” էին չխոսել դրանից․․․ Նրանք նույնիսկ մերժում էին ժամանակին մեր հետ միասին հանդիպել եվրոպացի ու ամերիկացի դիվանագետներին, որոնք Հայաստան էին գալիս, պահանջելով “առանձին աուդենցիա”՝ ընդգծելով իրենց մեծամտությունը, “առաջատարությունը” և մեր հանդեպ ամվստահությունը․․․ Որպես քաղաքական կապիտալ նրանք այն ժամանակ սեփականաշնորհել էին մարտի 1-ը և միայն “իրենք իրավունք” ունեին խոսելու դրանից։ Իրենք էին միայն “տուժողը”․․․ Հետո խորհրդարանական լսումներից հետո համացանցից ծանոթանում ենք, որ մարտի 1-ը մոռացած ՀԱԿ-ը համաժողով է կազմակիրպում ու բոլորին հրավիրում քննարկելու “Եկեղեցու վրա իշխանությունների հարձակումը”․․․ Ըստ որում, ճակատագրի հեգնանքով, այժմ կրծքով պաշտպանում են այն կաթողիկոսին, ով 2008թ, մարտի 1-ի առավոտյան որպես Քոչարյանի բանագնաց գնացել էր Տեր-Պետրոսյանի կեցավայր, բայց Տեր-Պետրոսյանը մերժել էր ընդունել նրան ու նրա միջնորդությունը իշխանության հետ երկխոսության գործում․․․  Ու այսօր նրանք այն նույն մոլեռանդությամբ կանգնած չէին մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների կողքին, ինչպես որ ժամանակին փորձում էին նրանց իրենց “ուղեծրում պահել”, քանի որ դա քաղաքական ակտիվ էր ու դիվիդենտներ էր բերում․․․ Այժմ, հավանաբար, այդ մարդիկ այլևս հետաքրքիր չեն՝ ոչ Սամվել Կարապետյանի նման փողատեր են, որի “քաղբանտարկյալ” լինելը ընդգծվում է Տեր-Պետրոսյանի բոլոր միջազգային հանդիպումներում, ոլ էլ Պուտինից մրցանակ ստացած Կտրիճ Ներսիսյան․․․ 

Մի խոսքով, մեծագույն հիասթափություններ էին շատերիս մոտ․․․

2․ Խորհրդարանական ընդդմության ներկայացուցիչների ներկայության մասին իլյուզիաներ չկային, քանի որ արդեն իսկ նախօրեին ի ցույց էին դրել իրենց վախը խորհրդարանում քննարկվելիք ՄԻԵԴ որոշման ձևակերպումներից․․․ Իսկ ՄԻԵԴ որոշումը գրեթե նկարագրել է, որ մի ողջ պետական բուրգ ոչ թե մարդու կյանք է օպաշտպանել, ինչպես պարտավոր էր, այլ մարդիկ է սպանել՝ ծրագրավորված, շղթայական որոշումներով ու քայլերով։ Այնպես որ՝ գային ի՞նչ ասեին։ Բայց մի փոքր հույս ունեի, որ եթե անգամ Հայաստան դաշինքի ու ՊՈՒ-ի պատգամավորները չկան, գոնե իրենց թանկարժեք ու համբավավոր փաստաբաններին ուղարկեին՝ Ալումյան, Վարդևանյան, Օրբելյան, Խուդոյան, Մելիքյան և այլք։ 6 տարի է նրանցից ոմանք կամերաների առաջ գոռում-գոչում են, թե մարտի 1-ի քննված գործը “ջուր է” ու տակը բվան չկա։ Գային, ու ԱԺ ամբիոնից հարցեր ուղղեին ՄԻԵԴ-ին, այլոց՝ այդ ինչպե՞ս եք ասել, որ “ջուր չէ”, այլ կազմակերպված, պլանավորված հանցագործութուն՝ իրականացված պետական իշխանական բուրգի ու աֆիլացված խմբավորումների կողմից ու ղեկավարված-հրահանգավորված ամենավերևից․․․ Լևոն Քորչարյանն էլ կորղ էր գալ ու ԱԺ ամբիոնից հիմանավորել, որ այդ բուրգի գագաթին կանգնած են եղել Նիկոլ Փաշինյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Սեդա Սաֆարյանը՝ ինչպես որ իրեն շատ “դուր էր” եկել “անկախ” նկարված մի “հետաքննական ֆիլմ”, որը տեղադրել էր իր ֆեյսբուքյան պատին։ Բա գայի՞ք 

և հակադարձեիք մեզ, ՄԻԵԴ-ին․․․ Ինչի՞ց եք վախենում․․․ Որովհետև դուք էլ գիտեիք, թե ինչու էիք 6 տարի շարունակ դատավոր, նախկին դատռախազի հետ ձգձգում դատավարությունը, որպեսզի հանկարծ դատարանում դատախազը ընթերցեր Մարտի 1-ի մեղադրական եզարկացությունը, որն առանց ուշագնացության հնարավոր չէ կարդալ կամ լսել․․․ Որովհետև, ինքներդ էլ հասկանում եմ, որ գործը նորից բացվում է․․․

Այնպես որ, ժամանակին ճիշտ էինք Ժառանգությունում, երբ այդ ոճրագործության մեջ համապատասխանատու էինք համարում բոլոր երեք նախագահներին, որոնցից մեկի “ազնվությանը” միամտաբար հավատում էր ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը, մեզանից շատերը․․․

Բայց կյանքը ամեն ինչ իր տեղն է դնում․ թեկուզ 17 տարի անց․․․

Ստյոպա Սաֆարյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/share/p/1BZHMNmRqP/?mibextid=wwXIfr

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *